Մեծ թատրոն (Վարշավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Լեհաստան
Հիմնադրման ամսաթիվ1833
Կայքteatrwielki.pl
 Grand Theatre in Warsaw Վիքիպահեստում

Վարշավայի «Մեծ թատրոն» (լեհ.՝ Teatr Wielki w Warszawie), կամ «Մեծ թատրոն - Ազգային օպերա »[1] (լեհ.՝ Teatr Wielki—Opera Narodowa) : Այն գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի պատմական թատրոնի հրապարակում, որը հանդիսանում է թատրոնի համալիր, օպերային ընկերություն և Լեհաստանի ազգային բալետի տունը։

Վարշավայի «Մեծ թատրոնը» Եվրոպայում և աշխարհում ամենամեծ թատրոններից է[2]։

Թատրոնը բացվել է 1833 թվականի փետրվարի 24-ին, իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինի «Սևիլյան սափրիչը» օպերայի բեմադրմամբ։ Շենքի ռմբակոծությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, շենքն ամբողջովին ոչնչացվել էր, և վերակառուցվեց ու վերաբացվեց փակվելուց ավելի քան քսան տարի անց, 1965 թվականի նոյեմբերի 19-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1833 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը կառուցվել է 1825 թվականից մինչև 1833 թվականը, նախկին Մերիվիլի առևտրային կենտրոնի և թատրոնի հրապարակի տեղում, փոխելով լեհ դասականների դիզայներական ոճը իտալացի ճարտարապետ Անտոնիո Կորազիի Լիվոռնոյի ոճով, ապահովելով գործող օպերայի, բալետի և թատերախմբի նոր ցուցադրման վայրը Վարշավայում։ 1795-1918 թվականների ընթացքում, Լեհաստանի քաղաքական անկման ժամանակ, շենքը մի քանի անգամ վերափոխվել է։ Այն կարևոր մշակութային և քաղաքական դեր է ունեցել շատ լեհ կոմպոզիտորների և պարարվեստի ներկայացուցիչների բազմաթիվ աշխատանքների համար։

Լեհական օպերայի էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հրապարակ Վարշավա 1900 թվական

Նոր թատրոնում, տեղի ունեցավ Ստանիսլավ Մոնյուշկոյի երկու ամենահայտնի օպերաների պրեմիերաները. « Halka » ամբողջ տարբերակը (1858 թվական), «The Haunted Manor» (1865 թվական

Ֆրեդերիկ Շոպենից հետո, Ստանիսլավ Մոնյուշկոն 19-րդ դարի լեհական երաժշտության ամենամեծ գործիչն էր, բացի ստեղծագործելուց, նա 1858 թվականից մինչև իր մահը՝ 1872 թվականը եղել է Վարշավայի օպերայի տնօրենը[3]։

Մեծ Թատրոն Վարշավա 2010 թ

Լինելով «Մեծ թատրոնի» տնօրեն, նա շարունակում էր ստեղծագործել և գրել է բազմաթիվ երգեր, որոնցից տասներկու հատ լեհերեն երգերի գրքեր են կազմվել։ Բացի այդ, Մոնյուշկոյի ղեկավարությամբ, կառուցվեց փայտե ամառային թատրոնը, Սաքսոնյան այգու մոտ, 1065 նստատեղով։

Տարբեր թատրոնների ռեպերտուարներից ամեն տարի ամառային ներկայացումներ էին տալիս։ Ինչպես նշել է Յոզեֆ Չեքսուբլուզկին, «Չնայած երկիրն այդ ժամանակ առանձնացած էր իր հարևան երկրների քաղաքական կյանքից, թատերախումբը ծաղկում էր, և բալետը օտարերկրյա այցելուներին հիացմունք էր պատճառում, իսկ լեհ դերասանուհի Հելենա Մոզեևսկան ոգեշնչված էր դրամայով»։

Թատրոնը ներկայացրել է օպերաներ՝ գրված բազմաթիվ լեհ կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են․ Վլադիսլավ Ժելենսկին, Իգնացի Յան Պադերևսկին, Կարոլ Շիմանովսկին, ինչպես նաև բալետներ՝ ներկայացված այնպիսի խորեոգրաֆների կողմից, ինչպիսիք են․ Ռոման Տուրցիովիչը, Պյոտր Զայլիչը և Ֆելիքս Փարնելը։ Միևնույն ժամանակ, ռեպերտուարն ընդգրկում էր աշխարհի խոշոր օպերային եւ բալետի դասականները, որոնք կատարում էին լեհ ու օտարերկրյա լավագույն երգիչները և պարողները։

1939 թվականին Վարշավայի ճակատամարտի ընթացքում, «Մեծ թատրոնը» գրեթե ամբողջովին ավերվեց, միայն դասական ճակատային մասը չքանդվեց[4]։ 1944 թվականին գերմանացիների հարձակումից շատ խաղաղ բնակիչներ զոհվեցին[4]։ Հիմնական մուտքի աջ կողմում տեղադրված հուշատախտակը հիշենում է ֆաշիզմի անմեղ զոհերի տառապանքների և հերոսության մասին[5]։

Շենքի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավա Մեծ Թատրոն

Մինչև թատրոնի շենքի վերականգնելն ու ընդարձակելը, 1945-1965 թվականներին, թատերախումբը հանդես էր գալիս այլ բեմերում։ Այն վերանկառուցվեց լեհ ճարտարապետ Բոգդան Պնիևսկու նախագծով, խմբավար և երաժշտական բեմադրիչ Առնոլդ Շիֆմանի հսկողությամբ։ Երբ ավերված թատրոնը 1965 թվական նոյեմբերի 19-ին բացվեց հանրության համար, այն Եվրոպայում լավագույն կահավորված և ամենատպավորիչ թատրոններից մեկն էր։ \

Ճակատային մասի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավա Քառաձի մարտակառք

Ըստ Անտոնիո Կորազիի 1825 թվականի նախագծի, Մեծ թատրոնի ճակատային մասը նախատեսված էր ցուցադրել արվեստների հովանավոր՝ Ապոլլոնի քանդակը, ձիավարվող չորս ձիերով լծած կառքը։ Սակայն նոյեմբերյան ապստամբության պարտությունը ստիպեց այդ գաղափարից հրաժարվել։ Կառույցի համար նախատեսված հիմնական մուտքի վերևի հարթակը, որտեղ Քառաձի մարտակառք է տեղադրված, մոտ 200 տարի մնաց դատարկ։

Վերջապես, 2002 թվականին, «Մեծ թատրոնի» ժամանակավոր գլխավոր տնօրեն Վալդեմար Դաբրովսկու նախաձեռնությամբ, տարիներ առաջ նախատեսված քանդակը եկավ զարդարելու ճակատային հատվածը։ Նոր, ժամանակակից քանդակը նախագծվել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորների, ռեկտոր Ադամ Միջակի և քանդակագործության բաժնի դեկան Անտոնիո Յանուս Փաստբայի կողմից։ Քանդակը բացվել է 2002 թվականի մայիսի 3-ին Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Քվաննևսկու (1995-2005 թթ) կողմից ` Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Թատերախումբն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 170 տարի «Մեծ թատրոնը» հանդիսանում է Լեհաստանի ամենալավ օպերային և բալետային հաստատությունը։

  • Օպերա. Լեհական ազգային օպերան «Մեծ թատրոնում» շարունակում է իր 200-ամյա ավանդույթը, ներկայացնելով Լեհաստանի կոմպոզիտորների Կարոլ Կուրպինսկու ստեղծագործություններից մինչևՍտանիսլավ Մոնյուշկոյի, Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները։ Սակայն, դասական օպերաները նույնպես լավ են ներկայացված՝ թատերախմբի ռեպերտուարները ներառում են անցյալի և ներկայիս օպերայի խոշորագույն գործիչների լավագույն օպերաները։
  • Բալետ. Լեհաստանի ազգային բալետը աշխատել է բալետի աշխարհում խոշոր միջազգային գործիչների հետ, ինչպես նաև լեհ լեգենդար խորեոգրաֆների հետ, ինչպիսիք են Լեոն Վոյիսկովսկին, Ստանիսլավ Միսչչիկը, Վիտոլդ Գրուկա և Էմիլ Վեսոլովսկին։

Ներկայումս աշխատանքներն ընթանում են Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարության ներքո։

Վարշավա Թատրոնի հրապարակ

Ներքին կահավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային օպերան ունի երկու լսարան և թանգարան։

  • Ստանիսլավ Մոնյուշկոյի լսարան, որն ունի 1․841 նստատեղ, հանդիսանում է օպերայի, բալետի և թատրոնի ներկայացումների հիմնական վայրը, որն անց է կացվում սեպտեմբերից մինչև հունիս-հուլիս ամիսներին։
  • Էմիլ Մլինարսկիի դահլիճ, որն ունի 248 նստատեղ։
  • Թատրոնի թանգարանը, որը տեղակայված է նախկին գլխավոր հարկի պարասրահում, և հանդիսանում է երկրի միակ թատրոնի թանգարանը։

Շենքի առջևում կանգնած է Լեհաստանի ազգային թատրոնի հիմնադիր ` Վոյչեկ Բոգասլավսկու և Լեհաստանի ազգային օպերայի հիմնադիր ՝ Ստանիսլավ Մոնյուշկոյի արձանները, որոնց հեղինական է քանդակագործ Յան Շչեպովսկին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Grand Theatre and Polish National Opera». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. «The Grand Theater in Warsaw: one of the largest theatres in Europe and one of the biggest stages in the world –». Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  3. http://www.warsawvoice.pl/WVpage/pages/article.php/25869/article
  4. 4,0 4,1 «The Theatre's history». www.teatrwielki.pl. 1998. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  5. https://web.archive.org/web/20080418103152/http://www.teatrwielki.pl/show_book.php?book=historia&nlang=en
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ թատրոն (Վարշավա)» հոդվածին։