Կոլոն թատրոն
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | օպերայի թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Բուենոս Այրես |
Հիմնադրման ամսաթիվ | 1908 |
Անվանված է | Քրիստափոր Կոլումբոս |
Ճարտարապետ | Luca Pierotti? |
Կայք | teatrocolon.org.ar |
Teatro Colón Վիքիպահեստում |
Կոլոն թատրոն (իսպ.՝ Columbus Theatre), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող գլխավոր օպերային թատրոն: Ըստ National Geographic-ի՝ աշխարհի 10 օպերային թատրոնների շարքում Կոլոն թատրոնը զբաղեցնում է 3-րդ տեղը[1] և համարվում է աշխարհի 5 լավագույն ակուստիկ համերգասրահներից մեկը[2]: Մյուս համերգասրահներն են՝ Բեռլինի դրամատիկական թատրոնը, Վիեննայի երաժշտական ընկերակցությունը, Ամստերդամի Կոնսերտգեբաուն և Բոստոնի սիմֆոնիկ սրահը:
Ներկայիս Կոլոնը փոխարինել է 1857 թվականին բացված թատրոնին: Ներկայիս թատրոնը բացվել է 1908 թվականի մայիսի 25-ին Վերդիի Աիդա օպերայով: Կոլոն են այցելել ժամանակի առաջավոր երգիչներ ու օպերային ընկերություններ:
Հսկայական միջազգային հաջողությունից հետո թատրոնի անկումն ակնհայտ էր, և անհրաժեշտ էր զանգվածային վերանորոգման նոր ծրագիր: 2005 թվականին սկսվեցին հուշարձանը վերականգնելու նախնական աշխատանքները, և 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի մայիս թատրոնը փակվել է վերանորոգման համար: Վերաբացվել է 2010 թվականի մայիսի 24-ին 2010 թվականի համար նախատեսված ծրագրով[3]:
Առաջին Կոլոն թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին Կոլոն թատրոնը նախագծել է Չարլզ Պելեգրինին: Շուրջ 30 տարի այն գործել է մեծ հաջողությամբ: Թատրոնն ունեցել է 2500 նստատեղ, ինչպես նաև առանձին սրահ սգի մեջ գտնվող մարդկանց համար: Այս թատրոնի շինարարությունը սկսվել է 1856 թվականին և ավարտվել 1857 թվականին, բացումը տեղի է ունեցել 1857 թվականի ապրիլի 27-ին Վերդիի Տրավիատա օպերայով, իտալական պրեմիերայից 4 տարի անց:
Այս թատրոնը փակվել է 1888 թվականի սեպտեմբերի 13-ին՝ տեղ տալով նոր բարելավված շենքին, որը բացվել է քսան տարի անց, Լիբերտադ փողոցում և նայում էր դեպի Պլասա դե Մայո հրապարակ: Այդ ժամանակահատվածում 1890 թվականի ճգնաժամն ու դրա հետևանքները պատճառ հանդիսացան երկրորդ թատրոնի կառուցման դանդաղ ավարտի համար:
Մինչև ներկայիս Կոլոն թատրոնի շինարարությունը, օպերային ներկայացումները տեղի էին ունենում մի շարք թատրոններում, որոնցից առաջնային էին առաջին Կոլոն թատրոնը և Օպերային թատրոնը: Օպերային թատրոնում հանդես եկող հիմնական ընկերությունը 1908 թվականին տեղափոխվեց Կոլոն թատրոն: Խոշոր ընկերությունները հանդես էին գալիս նաև Պոլիտեամա և Կոլիսեո թատրոններում:
Ներկայիս Կոլոն թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնը շրջապատված է 9 դե Խուլիո լայնարձակ պողոտայով (տեխնիկապես՝ Սերիտո փողոց), Լիբերտադ (հիմնական մուտք), Արտուրո Տոսկանինիի և Տուկուման փողոցներով[4]: Այն գտնվում է քաղաքի սրտում՝ մի վայրում, որը նախկինում հատկացված էր Բուենոս Այրեսի Արևմտյան երկաթուղու «Plaza Parque» կայարանին:
Դահլիճը պայտաձև է, ունի 2487 նստատեղ (մի փոքր ավելի, քան Լոնդոնի Քովենտ Գարդենի օպերային թատրոնը), կանգնելու սենյակ 1000 հոգու համար և 20 մետր լայնությամբ, 15 մետր բարձրությամբ ու 20 մետր խորությամբ բեմահարթակ[5]: Կոլոնի ակուստիկան այնքան լավ է, որ այն դասվում է աշխարհում 5 լավագույնների շարքում[2]: Այս կարծիքի հետ համամիտ է եղել նաև Լուչիանո Պավարոտին[6]:
Բացում, հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նույն անունը կրող ներկայիս երկրորդ թատրոնը բացվել է 1908 թվականի մայիսի 25-ին, 20 տարի կառուցումից հետո[7]: Բացմանը ներկայացվել է Աիդա օպերան Լուիջի Մանչինելլիի ղեկավարությամբ, Աիդայի դերում հանդես է եկել Ամեդեո Բասսին: Երկրորդ ներկայացումը եղել է Ամբրուազ Թոմայի Համլետ օպերան (բարիտոն՝ Տիտտա Ռուֆֆո)[8]: Բացման սեզոնին կատարվել են տասնյոթ օպերաներ հայտնի աստղերի կողմից՝ Ռուֆֆո, Ֆեոդոր Շալյապին, Անտոնիո Պաոլի:
Ներկայիս Կոլոն թատրոնի անկյունաքարը դրվել է 1889 թվականին ճարտարապետ Ֆրանչեսկո Տամբուրինի և նրա աշակերտ Վիտորիո Մեանոյի կողմից, որոնք թատրոնը նախագծել են իտալական ոճով: Ֆինանսական դժվարությունները, տեղայնքի որոշումը, Տամբուրինի մահը, Մեանոյի սպանությունը, շինարարությունը ֆինանսավորող իտալացի գործարար Անջելո Ֆեռարիի մահը դանդաղեցրել են նոր թատրոնի կառուցման աշխատանքները: Շինարարությունն ավարտվել է 1908 թվականին բելգիացի ճարտարապետ Խուլիո Դորմալի ղեկավարությամբ, ով որոշ փոփոխություններ է արել կառուցվածքում և կիրառել ձևավորման ֆրանսիական ոճ: Շենքի ճակատային խորաքանդակների հեղինակը քանդակագործ Լուիջի Տրիչերոն է:
Թատրոնը բացվել է մայիսի 25-ին՝ Արգենտինայում Ազգային տոնի օրը, Վերդիի Աիդա օպերայի ներկայացմամբ: Թատրոնը շատ արագ դարձավ աշխարհահռչակ օպերային վայր, որը մրցակցում էր Լա Սկալա և Մետրոպոլիտեն թատրոնների հետ՝ գրավելով աշխարհի լավագույն օպերային երգիչներին ու դիրիժորներին:
Արգենտինացի արտիստների և դասական երաժիշտների հետ մեկտեղ թատրոնում հանդես են եկել բալետի աստղերը, այդ թվում բալետի պարուհի Լիդա Մարտինոլին[9], ով թոշակի անցնելուց հետո զբաղվեց խորեոգրաֆիայով: Նա մահացել է Սանտա Ֆեում: 1971 թվականի ողբերգական ավիավթարից մահացել են բալետի պարողներ Նորմա Ֆոնտենլան և Խոսե Նեգլիան, որոնց հիշատակին թատրոնին հարակից Լավալե հրապարակում կանգնեցվել է հուշարձան:
Գերազանց ակուստիկայով և ժամանակակից բեմական հարթակով, թատրոնի ինտերիեր-դիզայնն առանձնանում է հարուստ կարմիր և ոսկե դեկորներով: Գմբեթի կտավները 1966 թվականին նկարել է 20-րդ դարի նկարիչ Ռաուլ Սոլդին վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Վերականգնում, 2005-2010[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տարիներին, պայմանավորված Արգենտինայում քաղաքական և տնտեսական հանգամանքներով, Կոլոն թատրոնը զգալիորեն տուժել է, սակայն սկսվել է դանդաղ վերականգնման ժամանակաշրջանը: Թատրոնը ենթարկվել է զանգվածային փուլային ներքին և արտաքին վերափոխման, 2006 թվականի դեկտեմբերից թույլատրվել է իրականացնել ամբողջական վերանորոգում:
Ի սկզբանե «18-ամսյա, 25 միլիոն արժողությամբ, 500 աշխատողներով, 2008 թվականի մայիսին Աիդա օպերայի ներկայացմամբ բացումը արժեցավ 100 միլիոն, 1500 աշխատողներով, այդ թվում 130 պրոֆեսիոնալ ճարտարապետներ և ճարտարագետներ»[10]: Բացի այդ 2011 թվականի բացման համար նախատեսվեց ստեղծել բացօթյա բեմ[10]: Ի վերջո, վերանորոգվեց 60000 քառակուսի մետր:
Նախքան թատրոնի շենքի փակումը վերջին ներկայացումներից էին Կարապի լիճը սեպտեմբերի 30-ին Կոլոն թատրոնի բալետի խմբի և Բուենոս Այրեսի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ[11] և հոկտեմբերի 28-ին կայացած Բորիս Գոդունով օպերան[12]:
Նախքան 2005 թվականին փակվելը թատրոնում վերջին կատարումը նոյեմբերի 1-ին Մերսեդես Սոսայի կատարումն էր Արգենտինայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Պեդրո Իգնասիո Կալդերոնի խմբավարությամբ:
Ի սկզբանե, թատրոնի 100-ամյակի առթիվ, նախատեսվել էր այն վերաբացել 2008 թվականի մայիսի 25-ին, սակայն ուշացումները կանխեցին դա: Թատրոնը վերաբացվել է 2010 թվականի մայիսի 24-ին 3D անիմացիոն գալա-համերգով՝ իր 102-ամյա հոբելյանի նախաշեմին և Արգենտինայի Մայիսյան հեղափոխության 200-ամյակին: Բացմանը ներկայացվել են Չայկովսկու Կարապի լիճը և Պուչինիի Բոհեմ օպերայի 2-րդ գործողությունը: 2010 թվականի մայիսի 6-ին ակուստիկան փորձարկելու համար աշխատակիցների, ճարտարապետների և վերանորոգման աշխատանքներում ներգրավվածների համար կայացել է փակ համերգ[13]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Caamaño, Roberto. Historia del Teatro Colón, Vol I-III, Cinetea, Buenos Aires, 1969.
- Ferro, Valenti. Las voces del Teatro Colón, Buenos Aires, 1982
- Garland, Marguerite. Mas allá del gran telón. Buenos Aires, 1990
- Hoos, Monica, El Teatro Colón, 2003, ISBN 978-987-9479-03-2
- Lynn, Karyl Charna, "Restoration Drama", Opera Now, (London) Sept/Oct 2010, pp. 28–30
- Matera, J. H., Teatro Colón Años de gloria 1908–1958, Buenos Aires, 1958. ML1717.8.B9 T4
- Moyano, Julia. Teatro Colon A telon abierto. ISBN 987-97920-0-9
- Pollini, Margarita. Palco, cazuela y paraíso. Las historias más insólitas del Teatro Colón. 2002
- Sessa, Aldo, Manuel Mujica Láinez, Vida y gloria del Teatro Colón. 1983. ISBN 978-950-9140-01-1
- Sessa, Aldo. El mágico mundo del Teatro Colón. 1995. ISBN 950-9140-22-8
- Sessa, Aldo. ALMAS, ANGELES Y DUENDES DEL TEATRO COLON, ISBN 978-950-9140-50-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Top 10: Opera Houses" on travel.nationalgeographic.com. Retrieved 14 April 2014
- ↑ 2,0 2,1 Long, Marshall, "What is So Special About Shoebox Halls? Envelopment, Envelopment, Envelopment", Acoustics Today, April 2009, pp.21–25.
- ↑ Robert Turnbull, "An Operatic Drama Performed Mostly Offstage", New York Times, 16 June 2010 Retrieved 10 Nov 2010
- ↑ «History of the Colón Theatre (in English)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Official website»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-13-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ Luciano Pavarotti's reaction to the acoustics in Lynn, p.30: The theatre's "acoustics (have) the greatest defect: its acoustics are perfect! Imagine what this signifies for the singer: if one sings something bad, one notices immediately"
- ↑ History of the Teatro Colón from haciendoelcolon.buenosaires.gob.ar (in Spanish) Archived 2017-05-23 at the Wayback Machine. Retrieved 9 Nov 2010
- ↑ Teatro Colon website (in Spanish)
- ↑ The Music Magazine/Musical Courier։ 1953։ էջ xv
- ↑ 10,0 10,1 Lynn, p. 29
- ↑ «Official Schedule for September 2006»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-17-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Official Schedule for October 2006»։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-13-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ Daniel Fernández Quinti (մայիսի 7, 2010)։ «Probaron que la acústica del Teatro Colón está intacta»։ Clarín (Buenos Aires)։ Վերցված է հուլիսի 5, 2010 (in Spanish)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (Իսպաներեն)
- Description of a visit to Buenos Aires' Premier Opera House(անգլերեն)
- Description of a visit to the Teatro Colon at the end of October 2006, just before its closure for refurbishment until 25 May 2008(անգլերեն)
- Panoramic virtual tour of inside the theatre in 2004(անգլերեն)
- Architectural History of the Teatro Colon(անգլերեն)
- "On with the Show! A Celebration of the 100th Anniversary and Restoration of the Teatro Colón in Buenos Aires, Argentina
- Teatro Colon 2014 Opera Program Archived 2016-07-30 at the Wayback Machine.(անգլերեն)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոլոն թատրոն կատեգորիայում։ |