Աննա Նետրեբկո
Աննա Նետրեբկո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | А́нна Ю́рьевна Нетре́бко |
Ի ծնե անուն | Աննա Յուրևնա Նետրեբկո ռուս.՝ А́нна Ю́рьевна Нетре́бко |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1971 (49 տարեկան) Կրասնոդար |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | dramatic lyric soprano?[1][2] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Մարիինսկի թատրոն |
Լեյբլ | Deutsche Grammophon |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Ամուսին | Յուսիֆ Էյվազով |
Պարգևներ | Ոսկե փետուր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Q4035919?, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, «Կուբանի աշխատանքի հերոս» մեդալ, Գերմանական լրատվամիջոցների պարգև, Golden Gramophone Award?, Echo Klassik?, Բարեկամության շքանշան և Polar Music Prize |
Կայք | annanetrebko.com |
Anna Netrebko Վիքիպահեստում |
Աննա Յուրևնա Նետրեբկո (ծնված՝ 18 սեպտեմբեր, 1971 թ., Կրասնոդար, ԽՍՀՄ)՝ ռուս օպերային երգչուհի (սոպրանո)։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Կուբանի աշխատանքի հերոս։ 2006 թ.-ից Ավստրիայի քաղաքացի է[3]։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է Կրասնոդարում` ծագումով կուբանական կազակների ընտանիքում[4]։ Մայրը եղել է ինժեներ, իսկ հայրը` երկրաբան։ Այստեղ էլ սկսել է զբաղվել երգեցողությամբ և երաժշտությամբ։ Եղել է Կրասնոդարի երկրամասի Պիոներների և դպրոցականների պալատի «Կուբանական պիոներներ» երգչախմբի մենակատարը[5]։
Սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, պրոֆեսոր Տամարա Նովիչենկոյի դասարանում[6]։
1993 թ.-ին հաղթել է Գլինկայի անունը կրող մրցույթում և հրավիրվել է Մարիինյան թատրոն[7], որտեղ կատարել է ծավալուն ռեփերտուար իր դիրիժոր Վալերի Գեորգիևի ղեկավարությամբ։
1994 թ.-ին նա հրավիրվել է Ռիգա «Կախարդական ֆլեյտա» ինքնուրույն նախագծում Գիշերային թագուհու դերը կատարելու համար (Ռիգայի նկախ օպերա Avangarda Akadēmija)։ Նախագծի հեղինակը և ռեժիսորը Միխաիլ Մամիլովն էր, դիրիժորը՝ Դեյվիդ Միլնսը (ԱՄՆ)։
1995 թ.-ին նրա դեբյուտը եղել է Սան Ֆրանցիսկոյում (Լյուդմիլա «Ռուսլան և Լյուդմիլա»)։
Նրան մեծ ճանաչում են բերել Պամինայի («Կախարդական ֆլեյտա») և Ռոզինայի դերերը («Սևիլյան սափրիչ»)։ Նետրեբկոն դարձել հայտնի է որպես ռուսական օպերային դերերի շատ հաջող կատարող, ինչպիսիք են Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»(Լյուդմիլայի դերը) , Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (Նատաշայի դերը), «Նշանադրություն վանքում»(Լուիզայի դերը), Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն»(Մարֆայի դերը) օպերաներում նրա կատարած դերերը։ Նետրեբկոն նաև հաջողությամբ հանդես է եկել իտալական ռեփերտուարով, այդ թվում՝ իրեն ոչ բնարաշ՝ բելկանտո ոճում կատարելով ռոմանտիկ դերեր Վերդիի «Ռիգոլետտո» (Ժիլդայի դերը), Պուչչինիի «Բոհեմ» (Միմիի դերը), Բելլինիի «Կապուլետներ և Մոնտեկիներ» (Ջուլիետի դերը) օպերաներից։
2002 թ.-ին Մետրոպոլիտեն օպերայում տեղի է ունեցել Նետրեբկոյի դեբյուտը (Նատաշա, «Պատերազմ և խաղաղություն»)։ Այդ նույն տարում նա ներկայացավ Դոննա Աննայի դեբյուտայի դերով Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից, որը տեղի ունեցավ Զալցբուրգի փառատոնի ընթացքում՝ Նիկոլաս Առնոնկուրի գլխավորությոմբ։
2003 թ.-ին Աննա Նետրեբկոյի ռեփերտուարում ներառվել էին Վիոլետայի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայից, որը տեղի է ունեցել Մյունխենում, գլխավոր դերը «Լուչիա դի Լամերմուր» ներկայացման մեջ Los Angeles Opera, Դոննա Աննայի դերը Կովենտ Գարդենում։ 2003 թ.-ին դուրս եկավ նրա առաջին ստուդիական Opera Arias ալբոմը, որը դարձավ լավագույն վաճառք ունեցող դասական երաժշտության ալբոմներից մեկը 2003 թ.-ին։ Այնուհետև՝ 2004 թ.-ին դուրս եկավ երկրորդ՝ Sempre Libera ալբոմը։ «Ռոմեո և Ջուլիետ»-ի օպերային դերի կատարումը Ռոլանդո Վիլյասոնի հետ արժանացավ բարձր գնահատականի։ Հենց նույն կատարողի հետ Նետրեբկոն 2005 թ.-ին կատարել է դեր «Սիրո ըմպելիք» օպերայից։ Այդ նույն տարում Զալցբուրգի փառատոնին Նետրեբկոն Կառլո Ռիզիի գլխավորած նվագախմբի հետ կատարել է Վիոլետա Վալերի դերը «Տրավիատա» օպերայից։
2004 թ.-ին նկարահանվել է ամերիկյան «Արքայադստեր օրագրերը 2» ֆիլմում՝ կատարելով սեփական դերը։
2006 թ.-ի մարտին նա ներկայացրել է միջնորդություն Ավստրիայի քաղաքացիություն ստանալու համար։ Ըստ նրա, նա պատրաստվում է ապրել է Վիեննայում և Զալցբուրգում, ինչպես նաև Ավստրիայի քաղաքացիությունն է օգնել նրան, բյուրոկրատական ընթացակարգերի վիզա ստանալու համար[8]։ Ավստրիան հաստատել է խնդրագիրը հուլիսի 25-ին՝ պահպանելով Ռուսաստանի քաղաքացիությունը։
2010 թ.-ին «Նոր ալիք» մրցույթում Աննա Նետրեբկոն Ֆիլիպ Կիրկորովի հետ կատարել է «Ձայն» երգը՝ այդպիսով նոր էջ բացելով իր ստեղծագործական ասպարեզում՝ ներկայանալով դասական կրոսովեր ոճում։ 2012 թ.-ի փետրվարի 6-ին Նետրեբկոն պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածուի՝ այդ ժամանակ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի հոգաբարձու[9]։
Աննա Նետրեբկոն գլխավորել է «Ֆորբս» ամսագրի կազմած 2011 թ.-ի լավագույն աշխարհահռչակ ռուս արվեստագետների տասնյակը։ Այս վարկանիշային աղյուսակում հաշվի է առնվել մենակատարների եկամուտը և Գուգլ (Google) որոնողական համակարգում նրանց որոնման հաճախականությունը։ Նետրեբկոյի եկամուտը կազմում է 3.75 միլիոն դոլար, մեկ կատարման համար սոպրանոն ստանում է 50 հազար դոլար[10]։
Աննա Նետրեբկոն կատարել է Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնը խաղերի բացման արարողության ժամանակ[11]։
2014 թ.-ի մայիսից նոյեմբեր ամիսներին եղել է «Austrian Airlines» ավիաընկերության գովազդային գործընկերը[12][13]։
2014 թ.-ի դեկտեմբերի 7-ին Նետրեբկոն նվիրաբերել է մեկ միլիոն ռուբլի Դոնեցկի «Դոնբաս Օպերա»-ին ռազմական գործողություններ հետևանքով կորուստները վերականգնելու համար՝ լուսանկարվելով Նովորասիայի[14] խորհրդարանի նախագահ Օլեգ Ցարյովի հետ Նովորասիայի դրոշի ֆոնի վրա[15]։ Ավստրիայի ԱԳ նախարարությունը բացասաբար արտահայտվեց այդ իրադարձության մասին և կտրուկ քննադատության ենթարկեց երգչուհուն։ Քննադատության ենթարկվեց նաև «Austrian Airlines» ավիաընկերությունը, որի «գովազդային դեմքը» օպերային դիվան էր[16][17]։ Չնայած այն հանգամանքին, որ երգչուհու և «Austrian Airlines» ավիաընկերության միջև կնքված գովազդային պայմանագիրը լրացել էր 2014 թ.-ի նոյեմբերի 30-ին, ընկերությունը պարզաբանման համար դիմել է Նետրեբկոյի մենեջերին՝ չբացառելով երգչուհու դեմ իրավական գործողությունները այս միջադեպի հետ կապված[18]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Նետրեբկեն ամուսնացած է եղել ուրուգվայցի բարիտոն Էրվին Շրոտի հետ[19]։ 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ին Վիեննայում ծնվեց նրանց որդին՝ Տիագո Աուրան[20][21]։ 2013 թ.-ի նոյեմբերին վեց տարվա հարաբերություններից հետո, նրանք որոշեցին բաժանվել[22][23]։
2014 թ.-ի օգոստոսին Նետրեբկոն ամուսնացել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

27 դեկտեմբեր, 2008 թ.
- Գլինկայի անունը կրող համառուսաստանյան մրցույթի դափնեկիր (Սմոլենսկ, 1993 թ.)
- Ռիմսկի-Կորսակովի անունը կրող երիտասարդ օպերային երգիչների 2-րդ միջազգային մրցույթի դափնեկիր (Սանկտ Պետերբուրգ, 1996 թ.)
- Ռուսական օպերայի մրցանակի դափնեկիր «Casta diva» (1998 թ.)
- Սանկտ-Պետերբուրգուի բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր «Ոսկե լուսարձակ» (1999 թ.)
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր 2004 թ.-ին գրականության և արվեստի ոլորտում ռուս և համաշխարհային դասականների օպերային պատկերների տաղանդավոր մարմնավորման համար` փառաբանելով հայրենական վոկալ դպրոցի մեծ ավանդույթները (2005)[24]
- «Երաժշտական Ամերիկա» ամսագրի «Տարվա երաժիշտ» մրցանակի դափնեկիր (2007)
- Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2008 թ.-ի փետրվար)[25][26].
- Classical BRIT Awards-ում (2008 թ.) «Լավագույն կատարող» անվանակարգի դափնեկիր[27][28].
- Կուբանի աշխատանքի հերոսի մեդալ (Կրասնոդարի երկրամաս, 2006 թ.-ի մայիսի 4)[29]
- German Media Award
- «Ոսկե գրամաֆոն» «Ձայն» երգի համար (2010 թ., Ֆիլիպ Կիրկորովի) հետ[30]
- Տարվա երգչուհի (2004 թ., 2005 թ., 2014 թ.)[31]
Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
CD[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 - Գլինկա` «Ռուսլան և Լյուդմիլա», Philips;
- 1998 - Պրոկոֆև` «Նշանադրություն վանքում», Philips;
- 2001 - Պրոկոֆև` «Սեր առ երեք նարինջները», Philips;
- 2003 - Պրոկոֆև` Ընտրված աշխատանքներ, Decca;
- 2003 - Օպերային արիաներ, Deutsche Grammophon, այդ թվում SACD], CIS-edition ձևաչափերով
- 2004 - Sempre Libera, Deutsche Grammophon, այդ թվում SACD, CIS-edition ձևաչափերով
- 2005 - Վիոլետա - Արիաներ և դուետներ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայից , Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, բարելավված տպագրություն
- 2005 - Վերդի` «Տրավիատա», Deutsche Grammophon բարելավված տպագրություն
- 2005 - Պրոկոֆև` «Նշանադրություն վանքում», Deutsche Grammophon;
- 2006 - Մոցարտյան ալբոմ, Deutsche Grammophon
- 2006 - Ռուսական ալբոմ, Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, CIS-edition
- 2007 - Դուետներ (Ռոլանդ Վիլյասոնի հետ), Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, բարելավված տպագրություն
- 2008 - Souvenirs Deutsche Grammophon, հատուկ հրատարակություն DVD-ի համար, բարելավված տպագրություն
- 2008 - Վինչենցո Բելլինի՝ «Կապուլետներ և Մոնտեկիներ» («I Capuleti e i Montecchi») օպերա (Ջուլիետ), դիրիժոր` Ֆաբիո Լուիզի, Deutsche Grammophon
- 2010 - In The Still Of Night Աննա Նետրեբկո և Դանիել Բարենբոյմ, ռոմանսներ
- 2013 - Verdi/Վերդի; Deutsche Grammophon
- 2013 - Britten War Requiem, Deutsche Grammophon
- 2014 - Giovanna d'Arco, Deutsche Grammophon
- 2014 - R. Strauss: Vier letzte Lieder & Ein Heldenleben, Deutsche Grammophon
- 2015 - Tchaikovsky: Iolanta, Deutsche Grammophon
DVD[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 - Գլինկա` «Ռուսլան և Լյուդմիլա», Philips;
- 1998 - Պրոկոֆև` «Նշանադրություն վանքում», Philips;
- 2004 - The Woman, The Voice, Deutsche Grammophon;
- 2005 - Traviata Salzburger Festspiele. Deutsche Grammophon
- 2006 - Պրոկոֆև` «Նշանադրություն վանքում» (Salzburg Fest. 2005), Deutsche Grammophon;
- 2006 - Գաետանո Դոնիցետի` «Սիրո ըմպելիք», Virgin;
- 2006 - The Berlin Concert: Live from the Waldbühnen (A.Netrebko, R.Villazon, P.Domingo), Deutsche Grammophon;
- 2008 - Ջակոմո Պուչչինի` «Բոհեմ» (Միմի) օպերա, դիրիժոր՝ Բերտրան դե Բիլի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Корябин И. «Эрнани» из «Метрополитен-опера» // (untranslated) — 2012.
- ↑ Мокроусов А. А лучше бы с верблюдами. Анна Нетребко и Ширин Нешат дебютировали в «Аиде» (ռուս.) // Colta.ru — 2017.
- ↑ «Российской оперной певице Анне Нетребко предоставлено австрийское гражданство» (ռուսերեն)։ NEWSru.com։ 26 июля 2006։ Վերցված է 2013-10-28
- ↑ Анна Нетребко: Я никогда не ходила по струнке. Татьяна Павловская, Краснодар. «Российская газета» - Неделя № 4070 от 19 мая 2006 г.
- ↑ «Огонек: «Я против себя не пойду»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-04-13
- ↑ «О Тамаре Новиченко»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-10-ին։ Վերցված է 2015-04-13
- ↑ Биография певицы на сайте Мариинского Театра
- ↑ «Galina Stolyarova, «National Treasure». Moscow Times, 26 May 2006»։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2006-ին։ Վերցված է 13 April 2015
- ↑ Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012
- ↑ Илья Морозов. (30.10.2011)։ «Анна Нетребко - самый известный деятель искусства из России» (ռուսերեն)։ kbanda.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին։ Վերցված է 2012-09-16
- ↑ Вести FM, 7 февраля 2014
- ↑ http://newsmuz.com/news/2014/anna-netrebko-stala-novym-licom-austrian-airlines-31116
- ↑ Austrian Airlines не в обиде на Нетребко | РИА Новости Украина
- ↑ Новороссия - конфедеративный Союз народных республик, в состав которого входят самопровозглашённые ДНР и ЛНР.
- ↑ «Анна Нетребко пожертвовала миллион рублей донецкому оперному театру»։ korrespondent.net։ 2014-12-09։ Վերցված է 2014-12-09
- ↑ «Австрия критикует оперную певицу Нетребко за контакты с ДНР»։ Газета.Ru։ 2014-12-10։ Վերցված է 2014-12-10
- ↑ «Aufregung um Netrebko» (գերմաներեն)։ Телерадиокомпания ORF։ 2014-12-09։ Վերցված է 2014-12-09
- ↑ «AUA: Weltweiter Shitstorm dank Netrebko» (գերմաներեն)։ austrianaviation.net։ 2014-12-09։ Վերցված է 2014-12-09
- ↑ Ангел А. - Югополис, 18.09.2011
- ↑ Анна Нетребко - «Труду-7» № 197, 24 Ноября 2011 г.
- ↑ «Нетребко назвала первенца Тьяго Аруа»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2015-04-13
- ↑ «Анна Нетребко рассталась со своим гражданским мужем - уругвайским баритоном» (ռուսերեն)։ Вести.Ru։ 25.11.2013։ Վերցված է 2013-11-29
- ↑ «Анна Нетребко рассталась с гражданским мужем» (ռուսերեն)։ 7days.ru։ 25 ноября 2013։ Վերցված է 2013-11-29
- ↑ Указ Президента РФ от 06.06.2005 № 641 «О присуждении Государственных премий Российской Федерации 2004 года»
- ↑ «Анне Нетребко присвоили звание «Народная артистка России».»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2015-04-13
- ↑ «Известия.Ру: Путину показали необыкновенный концерт.»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2015-04-13
- ↑ Информация на официальном сайте премии.(չաշխատող հղում)
- ↑ Анна Нетребко стала лауреаткой премии Classical BRIT Awards.
- ↑ В Краснодаре отметили 5-летие учреждения медали «Герой труда Кубани» // новости на портале ЮГА
- ↑ «Анна Нетребко и Филипп Киркоров - Голос / Золотой граммофон 2010» (ռուսերեն)։ video.yandex.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-02-12
- ↑ «Анна Нетребко стала певицей года в Германии»։ Трибуна։ 2014-08-27։ Վերցված է 2014-08-27(չաշխատող հղում)