Յուսիֆ Էյվազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսիֆ Էյվազով
Ծնվել էմայիսի 2, 1977(1977-05-02) (46 տարեկան)
Ալժիր, Ալժիր[1]
Երկիր Ադրբեջան
Մասնագիտությունօպերային երգիչ և tenor
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս և Columbia Records
ԱմուսինԱննա Նետրեբկո[2]
Պարգևներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ադրբեջանի վաստակավոր արտիստ և Ոսկե դիմակ
Կայքyusifeyvazov.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Yusif Eyvazov Վիքիպահեստում

Յուսիֆ Էյվազով (ադրբ.՝ Yusif Eyvazov, մայիսի 2, 1977(1977-05-02), Ալժիր, Ալժիր[1]), ադրբեջանցի օպերային երգիչ (դրամատիկ տենոր), Ադրբեջանի վաստակավոր արտիստ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2018)[3][4];

Էյվազովը ելույթ է ունենում աշխարհահռչակ օպերային վայրերում, ինչպիսիք են Մետրոպոլիտեն օպերան, Լա Սկալան, Վիեննայի պետական օպերան, Մեծ թատրոնը, Փարիզի ազգային օպերան և այլք։ Իտալիայի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր և Գրան պրիի հաղթող։ Ջանանդրեա Գավացենի անունով պատվավոր մեդալի դափնեկիր։ 2012 թվականին նա հաղթել է վոկալիստների Բյուլ-բյուլի անվան 6-րդ միջազգային մրցույթում ՛ Բաքվում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսիֆ Էյվազովը և Էլչին Ազիզովը Իլհամ Ալիևի հետ միասին ՛ Խարիբուլբուլի երաժշտական փառատոնին

Յուսիֆ Էյվազովը ծնվել է 1977 թվականին Ալժիրում՝ ադրբեջանցի ուսուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ մետալուրգիայի պրոֆեսոր, այդ ժամանակ աշխատել է Ալժիրում։ Յուսիֆի երաժշտական կրթությունը սկսել է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ 1998 թվականին ուսումը շարունակելու համար տեղափոխվել է Իտալիա, բնակություն հաստատել է Միլանում։ Նա կատարելագործվել է Ֆրանկո Կորելլիի, Մակդա Օլիվերոյի, Պլասիդո Դոմինգոյի, Ջանանդրեա Գավացենու և Անտոնիո Ֆոլյանիի վարպետության դասընթացներում[5]։

Նա իր կարիերան սկսել է Իտալիայի փոքրիկ թատրոնների օպերային ներկայացումներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Սլովենիայի բեմերում։ 2012 թվականին նա հաղթել է Բաքվում անցկացվող VI միջազգային մրցույթում։

Վիեննայում բնակվում է կնոջ՝ Աննա Նետրեբկոյի և որդու հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Deutsche Welle — 2015.
  3. Յուսիֆ Էյվազովի պաշտոնական էջ
  4. Յուսիֆ Էյվազով
  5. Юсиф Эйвазов
  6. «Анна Нетребко вышла замуж за Юсифа Эйвазова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.