Կապուլետներ և Մոնտեկիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Կապուլետներ և Մոնտեկիներ
իտալերեն՝ I Capuleti e i Montecchi
Giuditta Grisi and Amalia Schutz-Bellini's I Capuleti-La Scala 1830.jpg
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարական ողբերգություն և օպերա[1]
ԿոմպոզիտորՎինչենցո Բելլինի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆելիչե Ռոմանի
Սյուժեի աղբյուրՌոմեո և Ջուլիետ
Գործողությունների քանակ2[1]
Գործողության տեղՎերոնա
ԿերպարներTebaldo?, Lorenzo?, Giulietta?, Romeo? և Capellio?
Ստեղծման տարեթիվ1830
Առաջնախաղի տարեթիվմարտի 11, 1830[1]
Առաջնախաղի վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Commons-logo.svg I Capuleti e i Montecchi Վիքիպահեստում

Կապուլետներ և Մոնտեկիներ (իտալերեն՝ I Capuleti e i Montecchi), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա (Tragedia lirica) երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆելիչե Ռոմանիի ըստ իտալերեն աղբյուրների, որոնց վրա հիմնվել է Վիլյամ Շեքսպիրը «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը գրելիս։

Օպերայի առաջնախաղը կայացել է 1830 թ. մարտի 11-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում՝ ունենալով մեծ հաջողություն։

«Կապուլետներ և Մոնտեկիներ» օպերան համարվում է Բելլինիի առավել հաջողված գործերից մեկը և ներկայումս էլ մերթ ընդ մերթ բեմադրվում է։ Օպերայի գլխավոր դերերգերը տարբեր ժամանակներում կատարել են Ռենատա Սկոտտոն, Լուչիանո Պավարոտին, Վեսելինա Կացարովան և այլք։


  1. 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.