Սերվանտեսի անվան Արգենտինայի ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Սերվանտեսի անվան Արգենտինայի ազգային թատրոն
Teatro Nacional Cervantes.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
Գտնվելու վայրըԲուենոս Այրես
Հիմնադրման ամսաթիվ1921
Անվանված էՄիգել դե Սերվանտես
Կոորդինատներ: 34°35′56.000004099992″ հվ. լ. 58°23′1.7000160999964″ ամ. ե. / 34.59888889002777290° հս․. լ. 58.383805560027774106° ավ. ե. / 34.59888889002777290; 58.383805560027774106
Կայքteatrocervantes.gov.ar/nuevo_sitio/
Teatro Cervantes, Buenos Aires Վիքիպահեստում

Սերվանտեսի անվան ազգային թատրոն (իսպ.՝ Teatro Nacional Cervantes, ազգային թատրոն Բուենո Սայրեսում, Արգենտինայում): Հիմնադրվել է իսպանացի դերասան Մարիա Գերերոյի և նրա ամուսնու՝ Ֆերնանդո Դիաս դե Մենդոսայի կողմից, շենքը կառուցվել է 1921 թվականին[1]: 1926 թվականին անսպասելի ֆինանսական խնդիրների պատճառով սեփականատերերը այն հանել են աճուրդի: Ազգային կոնսերավատորիայի տնօրենի օգնական Էնրիկե Գարսիա Վելլոսոն առաջարկել է նախագահ Մարսելո Տորկուատո դե Ալվեարին (ում կինը՝ Ռեգինա Պաչինին օպերային երգչուհի էր և արվեստի մոլեռանդ հովանավոր) ստեղծել Սերվանտեսի անվան ազգային թատրոն: Այսպիսով թատրոնը դարձել է Արգենտինայի Հանրապետության սեփականությունը: 1933 թվականին թատրոնը տեղավորեց նաև Կոմեդիայի ազգային թատրոնը: Սերվանտեսի անվան ազգային թատրոնի խաղացանկը կազմում են իսպանացի և արգենտինացի դրամատուրգների պիեսները: Թատրոնում բեմադրում էին իսպանացի դրամատուրգների ստեղծագործությունները. Լոպե դե Վեգի, Տիրսո դե Մոլինա, Վենտուրա դե լա Վեգա: 1995 թվականին № 24,570 օրենքի համաձայն թատրոնը հայտարարվել է ազգային պատմական հուշարձան:

Հրդեհ և վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի օգոստոսի 10-ին, Սերվանտեսի թատրոնում հրդեհ բռնկվեց, որը ոչնչացրեց մեծ շենքը: Պետությունը ստանձնեց շենքի վերականգնումն ու վերակառուցումը: Նոր շենքը նախագծվել էլ «Mario Roberto Álvarez y Asociados» ընկերության կողմից, և ունի երեք նկուղ, ցոկոլային հարկ և երեք հարկ: Նոր շենքի բեմը ստացավ ավելի մեծ տարածք, արվեստանոցներ, վերապատրաստման սրահներ և պահեստներ: Թատրոնը կրկին բացվել է 1968 թվականին:

Դեկորացիա և սենյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի գլխավոր բեմը կազմում է 16 × 28,5 մետր և ունի կենտրոնական պտտվող մաս՝ 12 մետր տրամագծով, հատակը պատրաստված է փայտե տախտակներից, ինչը թույլ է տալիս հարթել անհամաչափությունները: Բեմի դիմաց գտնվում է հրապարակ (12 × 2,7 մետր), ինչը հնարավորություն է տալիս դերասաններին ավելի մոտ գտնվել հանդիսատեսին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Manuel Gómez García Diccionario Akal de Teatro. — Ediciones Akal, 1998. — ISBN 9788446008279

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]