Նիկա Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկա Բաբայան
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1955(1955-03-24) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունմենեջեր և պրոդյուսեր

Նիկա Ալբերտի Բաբայան (մարտի 24, 1955(1955-03-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտական պրոդյուսեր, մշակույթի բնագավառի մենեջեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուս-անգլիական լեզուների բաժինը, 1991-1993 եղել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության Կամերային երգչախմբի տնօրենը, միաժամանակ մինչև 1995 թվականը «Թումանյան» ՓԲ Ընկերությունում ղեկավարել է երաժշտական մենեջմենտի բաժինը։

1995 թվականի հոկտեմբերին հիմնադրել է «Կադանս» երաժշտության կենտրոն հասարակական կազմակերպությունը[1]։

2000 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2003 թվականի ապրիլի 3-ը աշխատել է որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի գլխավոր տնօրեն։

2003 թվականի ապրիլից առ այսօր  աշխատում է «Կադանս» երաժշտական պրոդյուսերական կենտրոնում որպես տնօրեն։

2003-2007 թվականներին ընտրվել է ISPA-ի[2] տնօրենների խորհրդի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական և մշակութային առաջին նախագիծը սկսել է Սիրայում՝ կազմակերպելով երաժշտական խմբի և «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հյուրախաղերը։

Խորհրդային միութայն փլուզումից հետո, հանդիսանալով Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախմբի տնօրենը, կազմակերպել է հյուրախաղեր արտերկրում (Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա, Հոլանդիա, Իսրայել, Կիպրոս, Շվեյցարիա, Ճապոնիա

Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է մենեջմենտի մեկ ուսումնական տարի տևողությամբ երեք դասընթաց։

1991-2019 թվականներին հայ կատարողների մասնակցությամբ թողարկել է 160-ից ավել CD-ներ և DVD-ներ։

2000-2008 թվականներին հանդիսացել է լիբանանցի աշխարհահռչակ երգչուհի Ֆեյրուզին ընկերակցող միջազգային նվագախմբի մենեջեր, որը 32 համերգներով հանդես է եկել Լիբանանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Քուվեյթում, Կատարում, Ֆրանսիայում, Կանադայում, Բահրեյնում։

2000-2019 թվականներին համագործակցել է լիբանանցի մեծանուն կոմպոզիտոր և կատարող Զիադ Ռահբանիի[3] հետ։

2008-2010 թվականներին հանդիսացել է «Քաթառ» Սիմֆոնիան ներկայացնող միջազգային, ավելի քան 100 երաժիշտներից բախկացած նվագախմբի մենեջեր։ Սիմֆոնիան ներկայացվել է Դոհայի, Ստամբուլի, Մադրիդի, Բեռլինի և Լոնդոնի ամենահեղինակավոր համերգային դահլիճներում։

2010 թվականին հանդիսացել է Հայ-թուրքական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր։ Նույն տարի հուլիսին նվագախումբը երեք համերգներով ելույթ է ունեցել Ստամբուլում։

2010 թվականին կոորդինացրել է Սլովենիայում կայացած «Հայաստանը մոտ և հեռավոր» մեկամյա փառատոնը։ Փառատոնի ծրագիրը ընդգրկել է 30-ից ավել հիմնական միջոցառումներ։

2013 թվականին Կատարում կազմակերպել է «Սպարտակ» բալետի չորս ներկայացում, իսկ նույն տարվա նոյեմբերին և 2016 թվականին Երևանում իրականացրել է Բորիս Էյֆմանի բալետի չորս ներկայացում։

1996 թվականից անդամակցում է ISPA (International Society for the Performing Arts Foundation, New York) և IAMA (International Artists Managers Association, London)[4] միջազգային մենեջերական կազմակերպություններին։

1996 թվականից առ այսօր մասնակցել է նշված և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների 35-ից ավել կոնֆերանսներին և կոնգրեսներին, այդ թվում՝ MIDEM և MUSIKMESSE միջազգային երաժշտական տոնավաճառներին Կաննում (1997, 2000) և Ֆրանկֆուրտում (2003)։

Միջազգային փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կադանս» երաժշտական-պրոդյուսերական կենտրոնի ստեղծման օրվանից (1995) մինչ օրս Հայաստանում և Արցախում կազմակերպել է 700-ից ավել անվանի երաժիշտների համերգներ, մաստեր-կլասեր, մրցույթներ և մենեջմենտի դասընթացներ, մի քանի միջազգային փառատոններ, այդ թվում՝

  • Երևանյան միջազգային երաժշտական փառատոն (1995, 1997, 1999, 2001),
  • Ստեֆան Էլմասի անվան ազգային երաժշտական մրցույթ (1998,1999,2000, 2001, 2002 ),
  • «Հայ ժառանգություն, երիտասարդ տաղանդներ» համահայկական դաշնամուրային մրցույթ (1999, 2001),
  • Լևոն Չիլինգիրյանի անվան երկրորդ լարային գործիքների ազգային մրցույթ-փառատոն (2001),
  • Երևանյան ավանդական երաժշտության միջազգային փառատոն (1999, 2001 ),
  • Երևանյան միջազգային տանգո փառատոն (2010, 2011, 2013, 2014, 2022 )։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի պարգևները 1918-1939» (2011)[5] և «Հայ եկեղեցու պարգևները» (2016)[6] գրքերի հեղինակն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Home | nab.am». www.nab.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  2. «ISPA International Society for the Performing Arts». www.ispa.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  3. «Ziad Rahbani» (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «All Members». www.iamaworld.com. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  5. «COLLAGE LTD | «Հայաստանի պարգևներ 1918-1939» գիրք» (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  6. «Հայ եկեղեցու պարգևները | ArtBridge» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  8. «Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.