Էդուարդ Կզարթմյան
Jump to navigation
Jump to search
Էդուարդ Կզարթմյան | |
---|---|
Ծնվել է | 1895, ապրիլի 15 (ապրիլի 27) Ռուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1976, փետրվարի 26 Կիրովական Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | Դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար |
Կրթություն | Ներսիսեան դպրոց և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Էդուարդ Գերասիմի Կզարթմյան (1895, ապրիլի 15 (ապրիլի 27),Թիֆլիս - 1976, փետրվարի 26, Կիրովական), հայ կոմպոզիտոր, խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1931 թվականին՝ կոնսերվատորիան։ 1914 թվականից Անդրկովկասի բնակավայրերում կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր։ 1934 թվականին հիմնել է Կիրովականի թիվ 1 (1977 թվականից Կզարթմյանի անվան) երաժշտական դպրոցը, 1934-1972 թվականներին տնօրեն, 1941 թվականից՝ երաժշտական ուսումնարանը, 1941-1976 թվականներին՝ տնօրեն։ 1945 թվականին հիմնադրել է Ալավերդու երաժշտական դպրոցը և եղել առաջին տնօրենը: Հեղինակ է դաշնամուրային պիեսների, խմբերգերի[1]:
Էդուարդ Կզարթմյանի կիսանդրին գտնվում է Վանաձորի Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի առջև։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդուարդ Կզարթմյան։ (Կյանքը և գործունեությունը), Ստեփանյան, Ռաֆայել Հովհաննեսի; Մակարյան Է.Ա; Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, 1966:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Կատեգորիաներ:
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Վանաձոր քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ խմբավարներ
- 1895 ծնունդներ
- Ապրիլի 27 ծնունդներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- 1976 մահեր
- Փետրվարի 26 մահեր
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ