Գայանե (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայանե (այլ կիրառումներ)
Գայանե բալետ

Գայանե, հայկական ազգային առաջին բալետն է՝ երեք գործողությամբ, հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Լիբրետոն Կոնստանտին Դերժավինի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե բալետն ի սկզբանե կոչվում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։ Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով։ Վերաբեմադրվել է 1952 թվականին[1]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես, կոլտնտեսության նախագահ
  • Գայանե, նրա դուստրը
  • Արմեն, հովիվ
  • Նունե, կոլտնտեսուհի
  • Կարեն կոլտնտեսության աշխատող
  • Կազակով, երկրաբանական արշավախմբի ղեկավար
  • Անծանոթ
  • Գիքո, կոլտնտեսական
  • Այշա, կոլտնտեսուհի
  • Իզմայիլ
  • Ագրոնոմ
  • Երկրաբաններ
  • Սահմանապահ խմբի ղեկավար

Գործողությունները կատարվում են Հայաստանում 20-րդ դարի 30-ական թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)