Հակոբ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Ոսկանյան
Ծնվել էհուլիսի 20, 1924(1924-07-20)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մահացել էապրիլի 9, 1993(1993-04-09) (68 տարեկանում)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր

Հակոբ Մկրտչի Ոսկանյան (Յակով Տեր-Ոսկանյան, հուլիսի 20, 1924(1924-07-20), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 1993(1993-04-09), Երևան, Հայաստան), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1956 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետը, 1952 թվականին՝ Երևանի կոնսերվատորիան (Կ․ Մ․ Սարաջևի դասարան)։ 1958 թվականից Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Երևանի օպերային թատրոնում իրականացրել է Ա․ Ադանի «Ժիզել», Մ․ Պրոկոֆևի «Մոխրոտ», «Ռոմեո և Ջուլիետ», Ա․ Սպենդիարյանի «Երեք արմավենի», Է․ Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն», Ա․ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Է․ Հովհաննիսյանի «Անտունի», Կ․ Օրբելյանի «Անմահություն» և այլ բալետներ, Է․ Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի, արտասահմանում Բ․ Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1966 թ., Կահիրե), Է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1969 թ., Կատովիցե), Ա․ Կրեյնի «Լաուրենսիա» (1971 թ., Կատովիցե), Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1973 թ., Վրոցլավ) և «Գայանե» (1976 թ., Գդանսկ) բալետների բեմադրությունը։ 1947-1950 և 1955-1957 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1956-1977 թվականներին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1980 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 625 CC-BY-SA-icon-80x15.png