Ավետիս Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիս Բարսեղյան
Ծնվել էհուլիսի 19, 1949(1949-07-19) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975)
Մասնագիտությունբեմանկարիչ
Պարգևներ

Ավետիս Բարսեղյան (հուլիսի 19, 1949(1949-07-19), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ բեմանկարիչ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիս Բարսեղյանը ծնվել է 1949 թվականի հուլիսի 19-ին Երևանում։ 1957-1968 թվականներին սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում, իսկ 1970-1975 թվականներին՝ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1980-1988 թվականներին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նկարչական արտադրամասի վարիչը, իսկ 1988-1995 թվականներին՝ գլխավոր նկարիչը[2]։

1995-1997 թվականներին՝ ՌԴ «Պրեմիերա» միավորման գլխավոր նկարիչ[2]։

1999 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ[2]։

Ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ներկայացում
1986 Պյոտր Չայկովսկի Թեմա վարիացիաներով
1987 Առնո Բաբաջանյան Հերոսական բալլադ
1989 Ջուզեպպե Վերդի Տրուբադուր
1990 Ջուզեպպե Վերդի Վերդիանա
1995 Լյուդովիկոս XIV-ի երիտասարդությունը
1997 Վիոլինկա
2000 Ջուզեպպե Վերդի Տրավիատա
2009 Էդուարդ Հովհաննիսյան Վարդանանք
2009 Աստոր Պիացոլա Տանգո
2010 Ջուզեպպե Վերդի Աիդա
2015 Ադոլֆ Ադան Ժիզել

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արտավազդ» մրցանակ՝ որպես տարվա լավագույն ներկայացում (2010)
  • ՀՀ վաստակավոր նկարիչ (2011)
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2017)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը». 03.09.2011.
  2. 2,0 2,1 2,2 «Ավետիս Բարսեղյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  3. «AV Production - Ավետիս Բարսեղյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.