Սոնա Առուստամյան
Սոնա Առուստամյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1973 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1991) |
Մասնագիտություն | բալետի պարող և ուսուցչուհի |
Աշխատատու | Կրասնոդարի բալետի թատրոն, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Սոնա Մելսի Առուստամյան (մարտի 20, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի առաջատար մենապարուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983-1991 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում՝ ստանալով բալետի պարողի և պարուսույցի որակավորում։ 1991-1995 թվականներին աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի մենապարուհի[1]։ 1995-1997 թվականներին եղել է Կրասնոդարի «Պրեմիեր» բալետային թատերախմբի մենապարուհի, որտեղ մենապարել է «Կարապի լիճ», «Ոսկե դարաշրջան», «Ժիզել», «Դոն Կիխոտ» և այլ դասական ու ժամանակակից բալետային ներկայացումներում։ 1997 թվականից Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի պարուսույց է։ 1997 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենապարուհի։
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր[2]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկավաճառ, փողոցային պարուհի՝ «Դոն Կիխոտ», Լ. Մինկուս
- Ժիզել՝ «Ժիզել», Ադոլֆ Ադան
- Կիտրի՝ «Դոն Կիխոտ», Լյուդվիգ Մինկուս
- Գայանե՝ «Գայանե», Արամ Խաչատրյան
- Կարմեն՝ «Կարմեն-սյուիտ», Բիզե-Շեդրին
- «Շոպենիանա», Ֆրեդերիկ Շոպեն
- «Տանգո», Աստոր Պիացոլա
Փոքրիկ դերեր «Կարապի լիճ», «Շելկունչիկ», «Սառցե Թագուհի» և այլ բալետային ներկայացումներում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2008)
- ՀԱԹՄ կողմից «Տարվա լավագույն բալետային դերասան» մրցանակ (2001)
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Սոնա Առուստամյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Սոնա Առուստամյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին