Դիանա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիանա Հարությունյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1982(1982-09-13) (38 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Դիանա Հարությունյան (սեպտեմբերի 13, 1982(1982-09-13), Երևան, Հայաստան)[1], հայ օպերային երգչուհի (սոպրանո)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Հարությունյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որից հետո շարունակել է ուսումը կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Օպերա Դեր
Դոն Ջիովաննի Դոննա Էլվիրա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կախարդական սրինգ Պապագենա,

Առաջին տիկին

Ջուզեպպե Վերդի Աիդա Աիդա, քրմուհի
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Ինես, Լեոնորա
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Անինա
Արմեն Տիգրանյան Անուշ Անուշ, Անուշի ընկերուհի
Վինչենցո Բելլինի Նորմա Նորմա
Ժորժ Բիզե Կարմեն Միկաելա
Սերգեյ Պրոկոֆև Պատերազմ և խաղաղություն Նատաշա Ռոստովա
Դեղագործը Վոլպինո
Ջոակինո Ռոսսինի Ամուսնական մուրհակ Կլարինա
Ջակոմո Պուչինի Ջանի Սկիկի Նելլա
Ջակոմո Պուչինի Քույր Անժելիկա Անժելիկա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Շահնազարյանի անվան Հանրապետական մրցույթի դիպլոմ (2004, Երևան)
  • Տ. Սազանդարյանի անվան Հանրապետական մրցույթի 3-րդ մրցանակ (2006, Երևան)
  • Ավանդական, դասական և ավանգարդարվեստի «ԿԱՄԱՐ ԱՐՏ» փառատոնի դիպլոմ (2007, Երևան)
  • «Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ» (2007, Երևան)
  • Գ. Գասպարյանի անվան Հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակ (2008, Երևան)
  • Հոգևոր երաժշտության փառատոն (2008, Էսպօ, Հելսինկի)
  • Հանս Գաբոր Բելվեդեռ մրցույթ (2008, Վիեննա)
  • «Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ» (2008, Երևան)
  • Երաժիշտ-կատարողների «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» Միջազգային փառատոնի շնորհակալագիր (2014, Երևան)
  • World Association of Performing Arts 1 International Festival Competition of Art, գրանպրի, World Cup (2015, Երևան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Դիանա Հարությունյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-09-13 
  2. «Դիանա Հարությունյան»։ opera.am (am-AM)։ Վերցված է 2018-01-04