Աշոտ Տեր-Մկրտչյան
| Աշոտ Տեր-Մկրտչյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 25, 1891[1] |
| Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 13, 1959[1] (68 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
| Գիտական աստիճան | պրոֆեսոր |
| Մասնագիտություն | մաթեմատիկոս |
| Աշխատատու | Երևանի պետական համալսարան |
Աշոտ Մովսեսի Տեր-Մկրտչյան (հունվարի 25, 1891[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1959[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ։ Պրոֆեսոր (1930), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը, 1915 թվականին՝ Դոնի (այժմ՝ Նովոչերկասկի) պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1918-1920 թվականներին դասախոսել է Թիֆլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1920-1926 թվականներին աշխատել է Բաքվում (Ադրբեջանի ժողտնտխորհի նախագահի՝ մեքենաշինության գծով խորհրդատու, դասախոսել Բաքվի նավթի ինստիտուտում, Ադրբեջանի պետական համալսարանում)։ 1926 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում․ 1930-1959 թվականներին՝ տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ 1930-1956 թվականներին դասախոսել է նաև Երևանի պոլիտեխնիկական և մանկավարժական ինստիտուտներում։ Միաժամանակ գլխավորել է Դոնեցկի (1928-1930) և Սվերդլովսկի (1934-1936) լեռնային ինստիտուտների մեխանիկայի ամբիոնները։ Տեր-Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ են հիմնադրվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նյութերի դիմադրության և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կիրառական մեխանիկայի ամբիոնները։ Ղեկավարել է Ձորագետի և Քանաքեռի հէկերի կառուցման ու շահագործման աշխատանքները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ «Աշոտ Տեր-Մկրտչյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկյան, Մ. Մ. (1973) Աշոտ Մովսեսի Տեր-Մկրտչյան (1891-1959). Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. Գիտական աշխատությունների ժողովածու, № 5. pp. 250–257.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 679)։ |
- Հունվարի 25 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Մարտի 13 մահեր
- 1959 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Հայ մեխանիկոսներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ