Ծովակ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծովակ Համբարձումյան
Ծնվել էօգոստոսի 17, 1923(1923-08-17)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 21, 2001(2001-05-21) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1946)

Ծովակ Բագրատի Համբարձումյան (օգոստոսի 17, 1923(1923-08-17), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 21, 2001(2001-05-21), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1983

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովակ Համբարձումյանի հուշատախտակը Երևանում

Ծովակ Համբարձումյանը ծնվել է 1923 թվականին, Թբիլիսիում։ 1946 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1972-1988 թվականներին եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, այնուհետև՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի խմբագիր։ 1985 թվականին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի կոնցերտմայստերը[1]։

Համբարձումյանի ուսումնասիրությունները նվիրված են հայկական ֆոլկլորային և քաղաքային պարի, հայկական ժողովրդական գործիքների կատարողական արվեստի պատմության հարցերին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյանը մահացել է 2001 թվականի մայիսի 15-ին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Танцы: Репертуар для учащихся ст. кл. муз. школ, студентов консерваторий и пианистов: Для ф.-п., Ереван, Айастан, 1975.
  • Օրդոյան եղբայրներ։ Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի, Երևան, ՀԹԸ, 1979։
  • Դիմանկարներ և հուշեր։ Համբարձումյան Ծովակ Բագրատի, Մարտիրոսյա Դ., Երևան, Մաշտոց, 2004։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.