Jump to content

Գեդեոն Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեդեոն Միքայելյան
օգոստոսի 1, 1907(1907-08-01)[1] - դեկտեմբերի 1, 1985(1985-12-01) (78 տարեկան) կամ 1985[2]
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1950)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Գեդեոն Հայրապետի Միքայելյան (օգոստոսի 1, 1907(1907-08-01)[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 1, 1985(1985-12-01) կամ 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, գնդապետ, հնագետ։ ԽՄԿԿ անդամ (1928

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը։ 1939-1941 թվականներին՝ «Երևան» Պաջըավիաքիմի Հայաստանի Կենտխորհրդի նախագահ։ 1941 թվականի հուլիսին, որպես գնդի հրամանատար, մասնակցել է Տուլայի համար մղված մարտերին։ 1943 թվականին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և նշանակվել գնդի հրամանատար 2-րդ Ուկրաինական ռազմաճակատում։ 1943 թվականի հոկտեմբերի 26-ին, Դնեպրը գետանցելու և դիրքեր գրավելու համար Գաբրիել Հայրապետի Միքայելյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հայրենական մեծ պատերազմից հետո եղել է Երևանի համալսարանի ռազմական ամբիոնի պետ, զուգընթաց ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետը (1950 թ.)։ ՀԽՍՀ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ, Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ (1947-1951 թթ.)։ 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։

  • Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Երևան,1968։
  • Նոր Բայազետ, Երևան, 1980 («Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 11):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 624—625.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեդեոն Միքայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 624