Հաղթանակի կամուրջ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox bridge1.png
Հաղթանակի կամուրջ
Haghtanak bridge.JPG
Հաղթանակի կամուրջը Սբ. Սարգիս եկեղեցու մոտից
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղանք Երևան
Տեսակ կամուրջ
Նյութ քար
Հատում է Հրազդան
Ճարտարապետ(ներ) Արտաշես Մամիջանյան
Ա. Ասատրյան
Ճարտարագետ(ներ) Սիմոն Հովնանյան
Երկարություն 200 մ
Լայնություն 25 մ
Բարձրություն 34 մ
Կոորդինատներ: 40°10′29.640000100003″ հս․ լ. 44°29′57.840000100005″ ավ. ե. / 40.17490000002777606° հս․. լ. 44.49940000002777651° ավ. ե. / 40.17490000002777606; 44.49940000002777651
Հաղթանակի կամուրջ (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Հաղթանակի կամուրջ (Երևան)
Victory Bridge (Yerevan) Վիքիպահեստում


Հաղթանակի կամուրջ, կամուրջ Երևանում, Հրազդան գետի վրա յոթկամարանի կամուրջ։ Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամուրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։ Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/85