Պյոտր Կուզնեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կուզնեցով (այլ կիրառումներ)
Պյոտր Կուզնեցով
Ծնվել էսեպտեմբերի 2, 1895(1895-09-02)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1938
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական և արհմիութենական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Պյոտր Միքայելի Կուզնեցով (Դարբինյան, սեպտեմբերի 2, 1895, Նախիջևան-1938), բանվոր հեղափոխական, Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատման մասնակից, արհմիութենական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Պյոտր Կուզնեցովի հուշատախտակը Երևանում

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխական գործունեությունն սկսել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Եղել է դեպոյի կուսբջջի քարտուղար։ 1919 թվականին ձերբակալվել է։ Դուրս գալով բանտից՝ Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի պարտությունից հետո փոխադրվել է Բաքու, նշանակվել կոմունիստական ջոկատի հրամանատար և 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ մտել Հայաստան։ Դաշնակների փետրվարյան արկածախնդրության ժամանակ (1921 թվական) Ղարաքիլիսայում (Կիրովական) երկաթուղային բանվորներից կազմակերպել է մարտական խումբ («Երկաթյա ջոկատ») և մասնակցել Բայազետի (Կամոյի) շրջանի ու Երևանի ազատագրամանը։ 1924-1927 թվականներին եղել է ՀԱՄԽ-ի նախագահ, 1927 թվականին՝ ՀԿ (բ) կ Կենտկոմի քարտուղար։ 1928-1930 թվականներին և 1933-1936 թվականներին Կուզնեցովը Անդրֆեդերացիայի արհմիությունների խորհրդի նախագահն էր, 1936 թվականից՝ ՀամԿ (բ) կ Կենտկոմին կից ՀԿ (բ) կ Կենտկոմի կուսակցական հանձնաժողովի քարտուղարը։ Եղել է ՀամԿ (բ) կ Անդրերկրկոմի բյուրոյի, ՀՄՍՀ և Անդրֆեդերացիայի ժողկոմխորհների ու կենտգործկոմների, ինչպես նաև ՀԱՍԿԽ-ի ու կենտգործկոմների, ՀԱՍԻ-ի ու Անդրարհմինխորհի կազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 713 CC-BY-SA-icon-80x15.png