Էդուարդ Ալթունյան (ճարտարապետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ալթունյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Էդուարդ Ալթունյան | |
|---|---|
![]() | |
| Ի ծնե | Էդուարդ Լևոնի Ալթունյան |
| Ծնվել է | 1922 օգոստոսի 26 |
| Ծննդավայր | Բեյրութ |
| Մահացել է | հոկտեմբերի 23, 1995 (տարիքը 73) |
| Վախճանի վայր | Երևան |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Էդուարդ Լևոնի Ալթունյան (օգոստոսի 26, 1922, Բեյրութ, Լիբանան - հոկտեմբերի 23, 1995, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970-1981 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ։
Հեղինակ է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների և 1978-1980 թվականների (հեղինակային խմբի հետ) գլխավոր հատակագծերի, 1964-1988 թվականներին (հեղինակային խմբի հետ)՝ հյուսիսային զանգվածի չորս միկրոշրջանների կառուցապատման հատակագծերի[1]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուրադ Ալթունյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Կոմպոզիտորների տունը (1957)
- «Ինտուրիստ» (1973-1985, այժմ՝ «Արմենիա-2») և «Էրեբունի» (1980) հյուրանոցները
- Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (1986)
- Դիլիջանում` ՀԿՄ ստեղծագործական տունը (1960-1977)
- Նախարարների խորհրդի ամառանոցային տները (1960)
- Սևանի ափին՝ «Կապուտակ Սևան» առողջարանի քոթեջները (1976-1983)
- Սոչիում «Բարեկամություն» պիոներ ճամբարը (1985)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
