Մարկ Գրիգորյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարկ Գրիգորյան
Ի ծնեՄարգար Գրիգորեան
Ծնվել է1940
ԾննդավայրԹեհրան Իրան Իրան
Ազգությունհայ
ԳործունեությունԿառուցվածքային ճարտարագետ, Շարիֆ համալսարանի կառուցվածքային ինստիտուրի հիմնադիր տնօրեն, դասախոս
Գործունեության տարիներ1967-ից

Մարգար Գրիգորյան (նաև՝ Մարկ Գրիգորյան) (ծնվել է 1940 թվականին Թեհրանում), հայ կառուցվածքային ճարտարագետ, և Իրանի Շարիֆ համալսարանի կառուցվածքային ինստիտուտի (ֆակուլտետի) հիմնադիրներից է, ով առաջին երկու շրջանում ծառայել է որպես ինստիտուրի տնօրեն։ Դասախոսել է նույն ինստիտուտում, ապա ԱՄՆ տեղափոխվել և աշխատել որպես լիցենզավորված կառուցվածքային ճարտարագետ և ՄԳԱ Սթրաքչրալ Էնջինիրինգ ընկերության հիմնադիր տնօրեն։ ՀԱՀ-ի Փարամազ Ավետիսյան շենքի կառուցվածքային ճարտարագետն է։

Շարունակում է ծառայել որպես խորհրդատու դասախոս աշխարհի տարբեր համալսարանների ասպիրանտուրայի ուսանողներին։

Իրանական հաշվարկող ճարտարագետների միության հիմնադիր խորհրդի անդամ է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգար Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին Թեհրանում, հայ ընտանիքում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Քուշեշ դպրոցում, և ապա մեկնել Անգլիա՝ կրթությունը շարունակելու։ Կառուցվածքային ճարտարագիտության մեջ բակալավրիատի և մագիստրատուրայի աստիճանն ավարտել է 1964 թվականին Մանեչեսթերի համալսարանում և ապա կրթությունը շարունակել Աքսֆորդի համալսարանում, որտեղ ասպիրանտուրան վաստակել է 1967-ին և ապա շարունակել մինչ հետ-ասպիրանտուրա (postdoc)[2][3]:

Ճարտարագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարիֆ համալսարանի սկզբնական տարիների գիտական խորհուրդը. Մարկ Գրիգորյանը դիմացի շարքի ձախից երրորդն է:

1967 թվականին համալսարանական կրթությունն ավարտելուց հետո, երբ Թեհրանում հիմնադրվում էր Արիամեհրի տեխնոլոգիական համալսարանը (այժմ՝ Շարիֆ), Դոկտոր Մոհամմադ Ալի Մոջթահեդի Գիլանիի առաջարկով՝ վերադառնում է Իրան, որպեսզի Շարիֆ տեխնիկական համալսարանի համար կառուցվածքային ինստիտուտ հիմնեն[1]։ Սկզբից դասավանդում է մեխանիկայի ֆակուլտետում, մինչ 1971 թվականին Դոկտ. Բիժան Էլամի, Ճարտարագետ Քամբիզ Փայվարի, Ճարտարագետ Բարիս Պետրոսյանի, Դոկտ. Փարվիզ Չահանիի, Դոկտ. Մոսթաֆա Թուսիի, Դոկտ. Մեհրդադ ՄարԱյինի, և Դոկտ. Սայիդ Յաղմայիի հետ հիմնադրում են Կառուցվածքային ինստիտուտը։ Մարկ Գրիգորյանը դառնում է ինստիտուտի առաջին տօներնը և երկու շրջան՝ 1971-75 տնօրինում այն[4][5], ինչպես նաև դասավանդում ինստիտուտում։

Իրանի 1979 թվականի հեղափոխությունից մի քանի տարի հետո տեղափոխվում է ԱՄՆ, և Կալիֆոռնիայում հիմնում «Մարկ Գրիգորյան էնդ ըսոշիեյթս (ՄԳԱ) Սթրաքչրալ Էնջինիրս» կառուցվածքային ճարտարագիտության ընկերությունը 1983 թվականին։

Հայաստանի անկախացումից, և Սպիտակի երկրաշարժից հետո, երբ հիմնադրվում է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ սկզբնական շրջանում շինարարական (կառուցվածքային) ճարտարագիտության մագիստրոսի աստիճանի մատուցմամբ, Գրիգորյանը դասավանդում է այնտեղ։

ՀԱՀ-ի Փարամազ Աւետիսեան շենքը

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան շենքի կառուցվածքային ճարտարագետն է, ինչպես նաև այլ նախագծեր է իրականացրել Հայաստանում։

Մարկ Գրիգորյանը հեղինակն է ավելի քան 120 գիտական հոդվածի և քանի հատոր գրքի, և կառուցվածքային ճարտարագիտության նոր գիտության ականավոր հետազոտողներից է համարվում, և բազում ուսանողներ է կրթել[3][5]։

Սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Գրիգորյանը Իրանի հեղափոխության սկզբում և նախքան ԱՄՆ տեղափոխվելը Արարատ մարզավանի թեթև ատլետիկայի թիմի մարզիչն է եղել և կրթել բազում մարզիկներ[6]։

Գիրգորյանը կարատեի յոթերրորդ դանի սև գոտի ունի, և ունի քանի գիրք նաև այդ ուղղությամբ[2]։ Հայաստանում որպես մարզիչ կարատե է պարապել նաև Խուլ ու համրերի կենտրոնում։

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Կառլ Գրիգորյանը նաև կառուցվածքային ճարտագետ է, և Բերքլիի համալսարանի կառուցվածքային ճարտագիտության պրոֆեսոր։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 : Կարատե-դո. կյանքնի ձև (Karate-do: A Way of Life): Empire Books: Կաղապար:ASIN
  • 2009 : Մտքի փնտրման մեջ. Թարմ հայացք միտք-մարմին-հոգի մենկնաբանման (In Search Of The Mind: A Fresh Look At Mind-Body-Spirit Interpretation): ‎ AuthorHouse: 978-1449011543

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «سازه ۸۰۸ - دکتر مارک گریگوریان». Վերցված է 20220525-ին.
  2. 2,0 2,1 Շ. Դեհղանյան (2010-ի հուլիս). «Դասախոսության նշումներ-Մարկ Գրիգորյան». Future Trends in Earthquake Engineering and Introduction to Structures of Uniform Response.
  3. 3,0 3,1 Է.Յ. և Ալինա. «Կենսաներշնչում՝ դիզայնի ոլորտում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022-525-ին.
  4. «لیست اسامی رؤسای دانشکده عمران در سال های گذشته».(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Entrepreneurial Managers Network. «حضور مدیران کارآفرین در مهمانی گرامیداشت استاد پیشکسوت دانشگاه دکتر مارکار گریگوریان». Վերցված է 20220525-ին.
  6. «Թեհրանի թեմի առաջնորդարան». Վերցված է 20220525-ին.