Կաթնաղբյուր (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Կաթնաղբյուր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
ԲԾՄ | 1650 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 767[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 1912 | |
|
Կաթնաղբյուր, (նախկինում Ղոթուրբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտկ։ Գյուղը տեղակայված է Ձորագետի աջակողմյան վտակներից մեկի ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։ Վերանվանվել է Կաթնաղբյուր 1935 թ. հունվարի 3-ին[2]։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կաթնաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 767, առկա բնակչությունը` 673 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1829-1830 թթ. գաղթել է Ալաշկերտից[2]։
Կաթնաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 333 | 1262 | 1635 | 1500 | 1324 | 582 | 1093[4] | 998 | 767[1] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 884 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 104»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 716 — 916 էջ։