Լուսաղբյուր (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաղբյուր
Գյուղ
Լուսաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն917[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Լուսաղբյուր (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Լուսաղբյուր (նախկին անվանումը` Աղբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 42 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի հյուսիսարևելյան մասում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Լուսաղբյուր 1946 թ. ապրիլի 26-ին[2]։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և շաքարի ճակնդեղի մշակությամբ։

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850-1900 մ բարձրության վրա, տեղակայված է Ջաջուռի լեռնանցքի հյուսիսարևելյան մասում, հաճախակի են հյուսիսային սառը քամիները։ Ձմեռը երկարատև է և ցուրտ, իսկ ամառը կարճ և զով։ Համայնքի վարելահողերի 80% հիմնականում անջրդի են։ Ջրովի հողատարածքները (128 հա) ոռոգվում են Նալբանդի ջրանցքի միջոցով։ Մշտական (կանոնավոր) ոռոգելի է միայն տնամերձ հողերից 30 հա, որի պատճառով էլ արտադրվում է հիմնականում անասնակեր, քիչ քանակությամբ հացահատիկ, կարտոֆիլ և բանջարեղեն։ Լուսաղբյուր գյուղը բնակեցվել է 1828 թ. Ռուս-պարսկական պատերազմի հետևանքով արևմտյան Հայաստանի Բասեն գավառից արտագաղթված ազգաբնակչությամբ։ Շուրջ 160 տարի առաջ գյուղը կրում էր օտարազգի անուն՝ Աղբոըլաղ, որ նշանակում է սպիտակ ջուր։ Եվ քանի որ սարերից հոսող ջրերն իսկապես սպիտակ, պարզ և զուլալ են, ուստի Աղբուլաղը վերանվանվեց Լուսաղբյուր։ Այս գյուղը նշանավորվել է նրանով, որ այստեղ էր հանգրվանում ռուսական բանակի կայազորը։

Գյուղի հիմնադրման առաջին իսկ տարիներից այստեղ կառուցվեց հայ առաքելական եկեղեցի, որին վիճակված էր այն նույն ճակատագիրը ինչ բոլոր գյուղական եկեղեցիներին։ 1920 թ. այն փակվեց, իսկ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ հիմնահատակ ավերվեց։ Սբ. Փրկիչ մատուռը, որ միջնադարյան կառույց է համարվում, գտնվում է գյուղից 1.5 կմ արևմուտք։ Այն վերջերս է վերակառուցվել և վերաոծվել, դառնալով սրբատեղի գյուղի բնակիչների համար։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լուսաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 917, առկա բնակչությունը` 881 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[3], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Վանի, Մուշի և Բասենի շրջանների գյուղերից[2]։

Լուսաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 152 768[3] 1210 941 1350 1210 1056 779[5] 998 917[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 608
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 94»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27 
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 695