Մեղվահովիտ
Jump to navigation
Jump to search
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մեղվահովիտ | ||
Կոորդինատներ: 41°7′0″ հս․ լ. 44°9′14″ ավ. ե. / 41.11667° հս․. լ. 44.15389° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Համայնքի ղեկավար | Համեստ Շահբազյան | |
Կլիմայի տեսակ | բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 153[1] մարդ (2004) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մեղվահովիտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մեղվահովիտը գյուղական համայնք է Հայաստանի Լոռու մարզում, Լոռիգետի հովտում։ Համայնքի կազմում ընդգրկված են Մեղվահովիտ (նախկինում՝ Ղարաիսա) և Նորամուտ (նախկինում՝ Ղարաղալա) գյուղերը։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղվահովիտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին, վերաբնակեցվել է 1989 թ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների, շրջակա գյուղերի և Ջավախքի վերաբնակիչների կողմից։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոց (միջնադար), գյուղատեղիներ, մատուռ, դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), քարայր, կամուրջ, ջրաղացներ, գերեզմանոցներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղվահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 183 | 197 | 107 | 228 | 173 | 101 | 153 |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 137»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 11