Անտառաշեն
| գյուղ Հայաստանում | ||
|---|---|---|
| Անտառաշեն | ||
| 40°45′0″N 44°37′30″E / 40.75000°N 44.62500°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Լոռի | |
| Համայնք | Լերմոնտովո (համայնք, Լոռու մարզ) | Լերմոնտովո համայնք | |
| Մակերես | 22 կմ² | |
| ԲԾՄ | 1900 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 259[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | անտառաշենցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/486/ (հայ.) | |
|
| ||
Անտառաշեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում[2]։
Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1900 մետր բարձրության վրա, շրջապատված է կանաչազարդ անտառներով, բարձրադիր լեռներով։ Լեռներից հոսող գետը հոսում է անմիջապես գյուղի ջրամբարը, որը բնակչությանը բավարարում է ամբողջությամբ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի կլիմայական պայմանները բարենպաստ են. ձմեռը ցրտաշունչ է, իսկ ամառը՝ զով։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղացիական տնտեսության զբաղմունքը՝ հողագործություն, նախկինում զբաղվել են գազանաբուծությամբ։ Կարևոր է նշել, որ երկար տարիներ զբաղվելով գազանաբուծությամբ, տալով հանրապետությանը մեծ եկամուտներ, չեն զբաղվել հողագործությամբ, քանի որ ամբողջ տարին այն պահանջել է մարդկային նուրբ խնամք և հոգատարություն։ Տնտեսությունը միակն է եղել նույնիսկ անդրկովկասյան երկրներում, ուր արտահանվել է ոսկեփայլ մորթի։ Եթե 1937 թ. միությունը ունեցել է 25-30 գազան, ապա 1988 թ. արտահանվել է 17 000 կզաքիսի, 10 000 աղվեսի մորթի, պաշտպանելով հետագա մայրական կազմը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թ.-ը տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին, որը շարունակվեց մինչև 1994 թ.-ն։ Այդ օրվանից սկսած համայնքը զրկվեց գրեթե ամեն ինչից։ Երբ ամենուր կատարվում էր սեփականշնորհման գործընթացը, համայնքում այն չիրականացավ Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 31 հոկտեմբերի 1991 թ. որոշման։ Անտառաշենը առանձնացել է Լերմոնտովոյի գյուղական խորհրդից, դարձել ինքնուրույն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառաշենի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 173 | 443 | 254 | 233 | 259[1] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Լերմոնտովո համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 22» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 8-ին.
