Ապավեն (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ապավեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Այլ անվանումներՍարիար
Մակերես3.091 կմ²
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն85[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունապավենցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/478/ (հայ.)
##Ապավեն (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Ապավեն (նախկին անվանումը՝ Սարիար), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից՝ 55 կմ հյուսիս-արևմուտք։ Ապավեն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ապավենի մշտական բնակչությունը կազմել է 85, առկա բնակչությունը՝ 78 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].

Տարի 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 92 162 181 221 172 305 326 162 128 85[1]

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազում են 276 հա, որից 32,3 հա օգտագործվում է որպես վարելահող, 50 հա՝ խոտհարք, 167,7 հա՝ արոտավայրերի համար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապավենն ունի Սբ. Սարիար անունով փոքր եկեղեցի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]