Ուռուտ (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
ԲԾՄ | 1450 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼1020 մարդ (2011)[1] | |
Տեղաբնականուն | ուռուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ուռուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հյուսիս, Ուռուտ գետի հովտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուռուտ գյուղի անունը առաջացել է Խրուտ տեղանունից։ Ուռուտ գյուղում պահպանվել է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի, որը XIX դարում վերանորոգվել է, սակայն այժմ էլ վերանորոգման կարիք ունի։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով գյուղը ենթարկվել է լուրջ ավերածությունների։ Զոհեր չեն եղել։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ուռուտի մշտական բնակչությունը կազմել է 1020, առկա բնակչությունը` 933 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Էրզրումի Սանամեր գյուղից և Անիի շրջակայքի գյուղերից[3]։
Ուռուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ։
Հայտնի տեղաբնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորիկ Խալաթյան - գիտությունների դոկտոր, միջուկային ֆիզիկոս
- Վաչագան Խալաթյան - գիտությունների թեկնածու։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 204 — 916 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 200»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 11
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոռու մարզպետարան Archived 2013-06-24 at the Wayback Machine.
|