Վաչագան Խալաթյան
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խալաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչագան Խալաթյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 11, 1932 Ուռուտ, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հուլիսի 22, 2004 (72 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | մանկավարժ |
| Հաստատություն(ներ) | |
| Գործունեության ոլորտ | արատաբան, սուրդոմանկավաժ |
| Ալմա մատեր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1954) և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
| Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն |
| Ինչով է հայտնի |
|
Վաչագան Գևորգի Խալաթյան (11.05.1932 - 22.06.2004), մանկավարժ, արատաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը, ժեստերի լեզվի բառարաններ և զգալի ավանդ ունեցել Հայաստանում լսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթության և զարգացման գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաչագան Գևորգի Խալաթյանը ծնվել է Լոռու մարզի Ուռուտ գյուղում։ Գյուղի ութնամյակն ավարտելուց հետո բարձր դասարանների ուսումը շարունակում է Ստեփանավանի միջնակարգ դպրոցում, որն ավարտում է 1949-1950 ուսումնական տարում։ Նույն տարում ընդունվում է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական ֆակուլտետը։ 1954 թվականին ավարտում է ինստիտուտը և զորակոչվում բանակ։
Գիտական գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորացրվելուց հետո (1958 թ.) ընդունվում է աշխատանքի Երևանի խուլ երեխաների գիշերօթիկ դպրոցում։ Սկզբում աշխատում է որպես դաստիարակ, ապա հայոց լեզվի ուսուցիչ և լսողական կաբինետի վարիչ։ Աշխատանքին զուգընթաց (1959-1961 թթ.), սովորում և ավարտում է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի սուրդոմանկավարժության բաժինը։

Մոսկվայում ուսանելու տարիներին Խալաթյանը ծանոթանում է Գ.Զայցեվայի (Зайцева, Галина Лазаревна) և Կարպ Միքայելյանի հետ, ով 1930-ականներից սկսած համարվել է Մոսկվայում լսողության խնդիրներ ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության համակարգի առաջատար կազմակերպիչներից մեկը։ Այդ ծանոթություներն ու հանդիպումները սկիզբ են դնում երկարատև և շատ ոգևորիչ համագործակցության:
1961 թ. Խալաթյանը ստեղծում է մատնախոսության այբուբենի հայկական տարբերակը։ Նա առաջին հայ մանկավարժն է, ով ստացել է բարձրագույն արատաբանական կրթություն։


1967 թվականին Վ. Խալաթյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ հիմնադրվեց Երևանի լսողության խնդիրներ ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցն ու մանկապարտեզը: Հիմնական նպատակն էր խթանել մնացորդային լսողության կիրառումն ու զարգացումը՝ հաղորդակցումն իրականացնելով մատնախոսության, շուրթերով ընթերցման և գրավոր լեզվի տիրապետման միջոցով: Նրա ղեկավարությամբ՝ ավելի քան երկու տասնամյակ, այս կրթական հաստատությունը նաև առաջարկում էր փայտագործության, կոշիկի նորոգման և կարի մասնագիտական ուսուցում, ստեղծելով ապահով միջավայր լսողության խնդիրներ ունեցող ուսանողների ակադեմիական, սոցիալական և հուզական զարգացման համար:
Աշխատանքին զուգընթաց Խալաթյանը զբաղվում է ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներով։ 1983 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1983 թվականից զբաղվում է նաև մանկավարժական կադրերի պատրաստման հարցերով, դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեֆեկտոլոգիայի բաժնում։ Նրա նախաձեռնությամբ 1998 թ. նույն համալսարանում բացվում է սուրդոմանկավարժների պատրաստման բաժին: Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտամանկավարժական հոդվածների։ Բազմիցս մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների և հանդես գալիս զեկուցումներով։ Պարբերաբար կազմակերպում է դասընթացներ սկսնակ մանկավարժների համար։ Լուրջ ներդրումներ ունի հատուկ ուսուցման համակարգի զարգացման բնագավառում։ Հրատարակում է «Հատուկ մանկավարժության բառարան», «Հայկական ժեստերի լեզվի բառարան» (2001 թ.) և «Խոսող ձեռքեր» Հայկական ժեստերի լեզվի բառարան ուսումնաօժանդակ ձեռնարկները։
Մամուլում հրապարակված մեթոդա-մանկավարժական հոդվածների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Խուլ երեխայի ուշադրության զարգացման առանձնահատկությունները" -«Սովետական մանկավարժ» 1971 թ., № 9, էջ 28-31
- "Ուշադիր լինենք նրանց հանդեպ" – «Սովետական դպրոց» 28.04.1971 թ.
- "Ինչպես ստւգել երեխայի լսողությունը" - «Սովետական դպրոց» 09.02.1972 թ.
- "Մի քանի խոսք թուլյ լսող երեխաների ուսուցման մասին" - «Սովետական մանկավարժ» 1973 թ., № 7, էջ 17-19
- "Հայկական մատնախոսության այբուբեն" – «Դեֆեկտոլոգիա»[1] ամսագիր 1973 թ., № 4, էջ 56-58
- "Գրաճանաչության ուսուցման հարցերը հայկական թույլ լսող երեխաների դպրոցում" – «Դեֆեկտոլոգների 7-րդ գիտական հանձնաժողով» 1975 թ. 25-28 մարտի, էջ 162
- "Կարծիքներ, պատճառներ և հետևանքներ" – «Սովետական դպրոց» 29.05.1975 թ.
- "Մատնախոսության և ժեստերի լեզու" – «Գիտություն և տեխնիկա» 1976 թ., № 12, էջ 38-45
- "Ինչից սկսել խուլերի ուսուցումը - «Սովետական դպրոց» 1979 թ., № 2, էջ 21-24
- "Հատուկ դպրոցին հատուկ վերաբերմունք" - «Սովետական դպրոց» 15.05.1979 թ.
- "Շուրթերից կարդալը" - «Սովետական մանկավարժ» 1980 թ., №.11, էջ 71-72
- "Դասապատրաստումը հատուկ գիշերօթիկ դպրոցներում" - «Սովետական դպրոց» 07.01.1982 թ.
- "Խուլ երեխաների խոսքի ձևավորման առանձնահատկությունները" - «Սովետական մանկավարժ» 1984 թ., № 4, էջ. 54-57
- "Հատուկ դպրոցներ ելք փակուղուց" – «Դպրություն» 06.03.1990 թ.
- "Խոսող ձեռքեր" – «Երևան» 11.03.1991 թ.
- "Կրթական թե բարեգործական օջախ" - «Դպրություն» 04.06.1991 թ.
- "Միթե արատաբանությունը գիտություն չէ" - «Հ.Հանրապետություն» - 27.12.1992 թ.
- "Առանձին, թե համատեղ" - «Դպրություն» - 5-11 օգոստոսի, 1993 թ.
- "Հատուկ ուսուցման համակարգը և նրա պրոբլեմները" - «Դպրոց» 01-08 փետրվարի, 1996 թ.
- "Հարցադրումներ քննարկման ակնկալիքով" - «Դպրոց» 17 հունիսի, 1996
- "Խուլերի կրթությունը և դաստիարակությունը ԱՄՆ-ում" - «Դպրոց» 1-17 սեպտեմբերի, 1996 թ.
- "Հետադարձ հայացք" - «Խաղաղ աշխարհ» 12 մարտի, 1991 թ.
- "Արատաբաններ`հատուկ դպրոցին" -«Դպրություն» 26 դեկտեմբերի 1991 թ.
- "Խուլերի համատեղ ուսուցման պրոբլեմը" - 3-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով –թեմա «Աջակցություն ֆիզիկական և հոգեկան զարգացման թերություններով երեխաների ուսումնական, դաստիարակչական և վերականգնողական ծրագրերի մշակմանը» 22-23 դեկտեմբերի, 1995 թ, Երևան
- "Լսողության խանգարումով երեխաների ուսուցման հիմնահարցերը" թեզիս, 1998 թ, 48-րդ գիտաժողով
- "Ժեստերի լեզվի համառոտ բառարան" (ձեռնարկ) - 2001 թ.
- "Հատուկ մանկավարժության բառարան" (ձեռնարկ) - 2001 թ.
- «Խոսող ձեռքեր» Հայկական ժեստերի լեզվի բառարան (ուսումնաօժանդակ ձեռնարկ) - 2004 թ.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 11 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Հուլիսի 22 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի լեզվաբաններ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ մանկավարժներ
- Հայ ուսուցիչներ
- Մանկավարժական գիտությունների թեկնածուներ