Վարդան Հաղբատեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Հաղբատեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1190-ականներ
Մահվան վայրՀաղպատավանք, Հաղպատ, Վրաց թագավորություն
Մասնագիտությունմատենագիր և ուսուցիչ
Հաղբատի (Հաղպատի) վանք

Վարդան Հաղբատեցի (անհայտ - 1190-ականներ, Հաղպատավանք, Հաղպատ, Վրաց թագավորություն), հայ մատենագիր և մանկավարժ։ Հիմնականում գործել է Հյուսիս-Արևելյան Հայաստանում։ 1160-1170-ական թվականներին ուսանել է Կիլիկիայում, աշակերտել Ներսես Շնորհալուն, 1170 թ.-ին մասնակցել հայկական և բյուզանդական եկեղեցիների միության խնդրի քննարկմանը, բանակցել բյուզանդացի ներկայացուցչի հետ, պաշտպանել «հյուսիսային կողմանց վարդապետների» (Հաղբատ (Հաղպատ), Սանահին և այլն)՝ Հայոց եկեղեցու ինքնուրույնությունն ապահովող տեսակետը։ Նպաստել է Կիլիկիայի և Հյուսիս-Արևելյան Հայաստանի ուսումնագիտական կենտրոնների մշակութային կապերի ամրապնդմանը։ Ենթադրվում է, որ նա է Հաղբատ բերել ասորի մատենագիր Եղիայի (XII դար) երկերի հայերեն թարգմանությունների ձեռագրերը։ Գրել է Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուսացու «ճառերի» մեկնություններ։ Վարդան Հաղբատեցու գործերն օգտագործվել են XIII դարի սկզբին կազմված «Գիրք պատճառաց» ժողովածուում։ Թաղվել է Հաղբատի (Հաղպատ) վանքում։ Աշակերտներից նշանավոր է Դավիթ Քոբայրեցին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն., Մատենագիտական յետազօտութիւններ, հ. 1, Վնն., 1922:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 314