Jump to content

Լոռվա ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոռվա ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
Միացնում էՏաշիր
Երկարություն45,6 կմ
Քարտեզ
Քարտեզ

Լոռու ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Լոռվա ջրանցքի՝ Լոռկանալի շինարարությունը ծրագրվել է դեռևս նախապատերազմյան շրջանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է և մեկնարկել է 1943 թվականին, նպատակ ունենալով ոռոգելի դարձնել Ձորագետ-Դեբեդ գետերի Լոռվա Սարահարթի ձախափնյա դաշտերը։ Ջրանցքի շինարարությնունը սկսվել է Ագարակագետից, կամ Արխաշան գետակից և հասել մինչև Օձունի դաշտավայրեր։ Ըստ էության առաջին տասնամյակներում ջրանցքի ջրերը ոռոգել են Կողես, Յաղդան, Աղեգի, Արևածագ, ծաթեր, Այգեհատ, Արդվի, Օձուն, Ամոջ և Հագվի գյուղերի դաշտերի մի մասը։ Շահագործման է հանձնվել 1945 թվականին։ Ջրանցքը գրեթե ամբողջությամբփորվել է մարդկանց ձեռքի աշխատանքով։ Հազվադեպ տեղերում միայն հնարավոր է եղել փոքր քանակությամբ պայթեցումներ անել։ Պատերազմի պատճառով պայթուցիկ հայթայթելը դժվար էր։ Աշխատանքներում ներգրավված են եղել շահառու դարձող կոլտնտեսությունների կին և տղամարդ բանվորները, որոնք աշխատել են աշխատանքային պարհակով, անհատույց, իրենց հատկացված տեղամասերում, իրենց հիմնական աշխատանքի ժամերից դուրս։ Ծանր ու դաժան է եղել ջրանցքի շինարարությունը, քանի որ ողջ օրը աշխատելով կոլտնտեսության դաշտում կամ ֆերմաներում, ուշ երեկոյան կոլտնտեսականները ջրանցքի շինարարություն էին հասնում և ողջ գիշեր աշխատում էին, փորձելով կատարել տրված պլամնը։ Առավոտյան կրկին վերադառնում էին հիմնական աշխատանքին, այն էլ ոտքով։ 1958 թվականին ջրանցքը երկարացվել և ջրառը կատարվել է Ձորագետի Տաշիր վտակից, այս կերպ ոռոգելի դարձնելով նաև Ստեփանավանի տարածաշրջանի մի քանի գյուղերի հողերը։ Հետագա տարիներին ջրանցքի երկարությամբ պոմպակայաններ են տեղադրվել, ինչը հնարավորություն է տվել ոռոգելի դարձնել նաև ջրանցքի զրոյական կետից բարձր հողերը։ Մայր ջրանցքի երկարությունը 45,6 կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։