Կյուրիկե Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գուրգեն Բից)
Կյուրիկե Բ
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝մոտ 1089[1]
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԴավիթ Անհողին
ՄայրԶորակրցել
ԵրեխաներԴավիթ Բ Կյուրիկյան և Աբաս Կյուրիկյան
Հավատքքրիստոնեություն

Կյուրիկե Բ (ծն. թ. անհտ.— մոտ 1089), Տաշիր-Ձորագետի թագավոր՝ 1048 թվականից։ Սելջուկների դեմ միասնական ճակատ կազմելու փոխադարձ ակնկալությամբ վայելել է Բյուզանդական կայսրության հովանավորությունը և ստացել դրամ հատելու իրավունք։ Սակայն, երբ 1064 թվականին սելջուկները մտել են Գուգարք ու Վրաստան, Կյուրիկե Ա-ն ստիպված հպատակվել է սուլթան Ալփասլանին, դրանով պահպանել իր իշխանությունը և երկիրը փրկել ավերումից։ 1065 թվականին նստավայր է դարձել Լոռին։ Եռանդորեն մասնակցել է Հայաստանի ներքին կյանքի կարևոր իրադարձություններին։ Հայոց կաթողիկոսությունն Անիում վերահաստատելու հույսով 1081 թվականին օժանդակել է Շիրակի եպիսկոպոս Բարսեղ Ա Անեցուն՝ Հաղպատում օծվելու աթոռակից կաթողիկոս։ Մեծ ջանքեր է գործադրել պահպանելու իր երկրի՝ Կյուրիկյան թագավորության կիսանկախ գոյությունը։ Այդ նպատակով 1088 թվականին մեկնել է Խորասան և լավ ընդունելություն գտել Մելիքշահից։ Այնուամենայնիվ, թագավորությունը ենթարկվել է սելջուկների հարձակումներին, որոնք ի վերջո հանգեցրին նրա անկմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 492