Ախթալայի բերդ
Տեսակ | ամրոց |
---|---|
Վարչական միավոր | Լոռու մարզ և Ախթալա[1] |
Երկիր | ![]() |
Կազմված է մասերից | Ախթալայի վանք |
![]() | |
![]() |
Ախթալայի բերդ, Ախդալա, Ախտալա, Ախտալի, Գյումուշխանա, Պղնձահանքեր[2], միջնադարյան բերդ Հայաստանի Լոռու մարզի Ախթալա համայնքում[3]։ Տեղադրված է թերակղզի հիշեցնող երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված բարձրավանդակի վրա։
Ճիշտ օգտագործելով բնական դիրքը, Բագրատունի արքայատնից ճյուղավորված Կյուրիկյանները X դարում այստեղ կառուցում են այս ամրոցը, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները։ Ամրոցը հայտնի էր Պղնձահանք անունով։ Հետագայում ամրոցը անցել է Զաքարյան իշխանական տան տիրույթին։ Ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն՝ Պղնձահանք վանքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ախթալայի վանք՝ բաղկացած երեք եկեղեցուց։
Ֆրանսիացի հնագետ, ազգագրագետ և պատմաբան Ժակ դը Մորգանը, ով XIX դարում եղել է Ախթալայի պղնձահանքերի տնօրենը, Ախթալայի բերդում իրականացրել է պեղումներ և հայտնաբերել է հնություններ, այդ թվում հայտնաբերել է ռազմական սակը (մ.թ.ա. 6000 թթ.). այժմ այն պահպանվում է Փարիզում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 113 — 992 էջ։
- ↑ «Castles, fortresses of Armenia»։ www.navasardtours.com (ամհարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին։ Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9