Տաշիր-Ձորագետի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Լոռու թագավորություն
Կյուրիկյանների զինանշան.png
Տաշիր-Ձորագետում իշխող Կյուրիկյանների տոհմական զինանշանը

Բագրատունյաց Մեծ Հայք և Տաշիր-Ձորագետի, Գարդման-Փառիսոսի ենթակա թագավորություններ.png
     Տաշիր-Փորագետի և Գարդման-Փառիսոսի ենթակա թագավորություններ     Բագրատունյաց Հայոց թագավորություն
Մայրաքաղաք Մածնաբերդ (979-1065)

Լոռի (1065-1118)

Թագավորանիստ ոստան Լոռու բերդ
Պետության գլուխ Տաշիր-Ձորագետի արքա
Արքայատոհմ Կյուրիկյանների իշխանական տոհմ, Բագրատունիներ
Լեզու Հայերեն
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Գուգարք (հարավային և արևելյան)
Ուտիք (հյուսիս, ներառյալ՝ Փառիսոսը և Գարդմանը)
Հասարակարգ Ավատատիրական հասարակարգ
Հիմնադրում 979` Լոռու իշխանություն
982` Գուրգեն Ա Կյուրիկեն դառնում է Լոռու թագավոր
Հզորության գագաթնակետ Դավիթ Անհողին արքայի կառավարման տարիներին
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն
- Գուրգեն Ա Կյուրիկեն հռչակվում է Լոռու «իշխանաց իշխան» 979 թվական
- Գուրգեն Ա-ի հռչակվելը Տաշիր-Ձորագետի թագավոր 982 թվական
- Դավիթ Անհողինի օրոք՝ հզորության գագաթնակետին 989-1050 թվականներ
- Գուրգեն Բ-ն թագավորության կենտրոն է դարձնում Լոռվա բերդը 1065 թվական
- Թագավորության անկում 1113 թվական
Ներկայիս տարածքում Հայաստան Հայաստան
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Վրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայտնի է նաև որպես Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն, Բագրատունիների ենթակայության տակ գտնվող ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում, որը գոյություն է ունեցել 982-1113 թվականներին։ Զբաղեցրել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը, այդ թվում՝ Գարդմանը և Փառիսոսը։ Ի սկզբանե հիմնադրվել է որպես Լոռու իշխանություն և 982 թվականին Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Տիեզերակալի կողմից Գուրգեն Ա Կյուրիկյանի թագադրումից հետո միայն վերածվել վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորության։

Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ: Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով շարունում է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումը, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվել դրանից առաջինում։

Գուրգենին հաջորդում է Տաշիր-Ձորագետի նշանավոր արքա Դավիթ Ա Կյուրիկյանը (հետագայում՝ Անհողին), որի երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության ընթացքում, երկիրը հասնում է հզորության գագաթնակետին։ Դավիթ Անհողինը թագավորության ծայրամասում ընկած Սամշվիլդե բերդաքաղաքը դարձնում է քաղաքամայր-ոստան։ Դավիթ Կյուրիկյանը փորձում է ազատվել Անիի թագավորության կախումից, խռովություն բարձրացնում Գագիկ Ա-ի դեմ, սակայն պարտվելով կորցնում Աղսև գետի ափին գտնվող իր հողային տիրույթները: Նա ամրացնում է երկրի արտաքին սահմանները, ջախջախում Տաշիր-Ձորագետի սահմաններն ասպատակած Գանձակի ամիրայի զորքերին, իր ազդեցությանը ենթարկում Կախեթ-Հերթի թագավորությանն ու Դմանիսի իշխանությանը, ինչպես նաև կայուն հարաբերություններ հաստատում հարևան պետությունների հետ։ 1045 թվականին Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Տաշիր-Ձորագետը դարձել է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և Կարս-Վանանդի և Սյունիքի թագավորությունները։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը։

Դավիթ Անհողինին հաջորդում է որդին՝ Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն, ով կառավարում է որպես անկախ թագավոր։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան Բյուզանդական կայսրության քաղաքական ազդեցության ոլորտում։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող Կյուրիկյանները թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում Տավուշում ու Մածնաբերդում։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանությունները, որոնք ունենում են տասնամյակների կյանք։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

979 թվականին Գուրգեն Ա-ն հռչակվել է Լոռու կառավարիչ՝ «իշխանաց իշխան», հետևաբար՝ մինչև թագադրվելը պետությունը կոչվել է Լոռու իշխանություն։ Թագավորություն հռչակվելու առաջիկա տարիներին որպես պետության անվանում հիշատակվում էր «Լոռու թագավորություն»-ը, թեպետ ժամանակի ընթացքում շրջանառության մեջ է մտնում Տաշիր-Ձորագետ անվանումը։ Այնուամենայնիվ, պատմիչների մեծ մասն իր աշխատություններում Կյուրիկյանների հիմնադրած պետությունը հիշատակել է «Լոռու թագավորություն» անվանումով։ Որոշ պատմագիրներ նույնիսկ անվանել են «հայոց թագավորություն»։

Հաճախ Լոռու թագավորությունը անվանվում է իշխանության հիմնադիր Կյուրիկյանների անունով՝ որպես Կյուրիկյանների թագավորություն։ Ներկայումս առավել հաճախ երկիրը կոչվում է Տաշիր-Ձորագետի թագավորություն․ այս անվանումը կապված է Վիրահայոց լեռներից սկիզբ առնող Տաշիր և Լոռվա սարահարթում հոսող Ձորագետ գետերի անվանումների հետ։

Աղբյուրներ և գրավոր հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաշիր-Ձորագետի թագավորության մասին տեղեկությունները մեզ հասել են միջնադարյան շրջանի պատմիչների փաստագրական աշխատություններից։ Մասնավորապես, Լոռու թագավորության պատմությանն անդրադարձել են հայ պատմիչներից Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Սպարապետը, Ստեփանոս Տարոնեցին, Մխիթար Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Վարդան Արևելցին և այլոք։

Պատմական ընդհանրացումների համար կարևոր նշանակություն են ունեցել նաև վրացական աղբյուրները, որոնք, սակայն շատ առումներով հակասում են հայ պատմիչների գրվածքներին։ Տաշիր-Ձորագետի պատմությանն են անդրադարձել նույնիսկ վրաց ժողովուրդի պատմությունը ամենահանգամանալից կերպով ներկայացնող «Քարթլիս ցխովրեբա» աշխատության հեղինակները։ Մասնավորապես նշվում է․

Aquote1.png «Մեծ Փադլունը վատ ընթացք ուներ և ատում էր սույն թագավորության բոլոր գլխավորներին: Երբ Բագրատը տակավին դեռ մանուկ էր, ժողովեցին սույն թագավորության զորքերը, Լիպարիտի և Աբազայի որդի Իվանեի հետ խոսքը մեկ արին, եկավ նաև մեծ Կյուրիկեն` ռաների ու կախերի թագավորը, Հայոց արքա Դավիթը և Տփղիսի ամիրա Ջաֆարը, որից հետո սրանք բոլորը Կյուրիկեի զորահրամանատարությամբ հավաքվեցին Էկլեցի գետի ափին` Փադլունի դեմ արշավելու համար: Նրանք Փադլունին փախուստի մատնեցին և զորքը կոտորեցին՝ վերցնելով ավար ու անհամար գանձեր: Այդ ժամանակվանից մինչև մեռնելը Փադլունը չարությամբ էր լցված»
- «Քարթլիս-Ցխովրեբա»
Aquote2.png

Վրաց հեղինակներից Լոռու թագավորության մասին կարևոր տեղեկություններ է մեզ հաղորդել նաև Վախուշտի Բագրատիոնին՝ «Վրաստանի թագավորության նկարագրություն» աշխարհագրական երկում։

Մատթեոս Ուռհայեցին Տաշիր-Ձորագետի թագավորության պատմությունը ներկայացրել է իր «Ժամանակագրություն» աշխատությունում, որը նա սկսել է գրել 1113 թվականին՝ թագավորության անկումից անմիջապես հետո։ Իր աշխատությունում Մատթեոսը քննադատաբար է վերաբերվել Կյուրիկե Ա-ին հաջորդած Տաշիր-Ձորագետի բոլոր թագավորներին, իսկ Դավիթ Անհողինի մասին գրել է հետևյալը․

Aquote1.png Հայոց 490 թվականին Հայոց արքա Հովհաննեսի ազգապետ Դավիթ Անհողինը Հայոց երկրի գլխին բազում փորձանքներ բերեց: Նա հարձակվեց Հայոց թագավորության վրա, բազում գավառներ սրի քաշեց ու գերեվարեց: Թողնելով Աղվանից երկիրը` նա իր զորքով եկավ ու անցավ Հայոց երկիրը: Նրա զինվորները բազում տառապանքներ պատճառեցին, որից հետո Դավիթը վերադարձավ իր երկիրը
- Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն»
Aquote2.png

Թագավորության պատմությունից մեզ հասած տեղեկությունների գերակշիռ մասն ամփոփված է Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ պատմիչի «Տիեզերական պատմություն» աշխատությունում, որտեղ արծարծվել է 885-1004 թվականների պատմական անցքերը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունյաց հայոց թագավորության ստեղծումը, վերելքը և անկումը նկարագրող ժամանակագրական քարտեզ։ Ներառված է նաև ենթակա թագավորությունների առաջացումը։
     Բագրատունյաց Հայաստան     Լոռու թագավորություն     Աբխազաց թագավորություն     Տայքի կյուրոպաղատություն

9-րդ դարում Հայաստանը ռազմակալվել էր Արաբական խալիֆայության կողմից և այստեղ ձևավորվել էր Արմինիա կուսակալությունը։ 850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և հայոց կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։

Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին փորձում է մոտենալ անկախ պետականության ստեղծման նպատակակետին։ Վասպուրականի Արծրունյաց և Սյունիքի Սյունի իշխանների հետ հաստատելով բարեկամական կապեր` Աշոտ Ա-ն նրանց ևս ենթարկում է իր իշխանությանը։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավային շրջաններում ծվարած արաբական ամիրայությունները ևս ընդունում են Աշոտի գերագահությունը և այս պայմանները 855 թվականին Աշոտ Բագրատունին հռչակվում է հայոց արքա՝ Մեծ Հայքում սկիզբ դնելով Բագրատունիների հարստության ժառանգական իշխանությանը։

Ենթակա թագավորությունների առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

9-րդ դարում հայոց պետականությունը թևակոխում է զարգացած միջնադարի շրջափուլ, որին բնորոշ էր ապակենտրոնությունը, ինչպես նաև ֆեոդալական մասնատվածությունն ու երկպառակտությունը։ Այս ամենը պայմանավորված էր Հայաստանում ավատատիրական հարաբերությունների հաստատունության հանգամանքով։ Այսպիսով, դարավերջերին՝ Բագրատունիների համահայկական պետականության ստեղծումից և թագավորական իշխանության ամրապնդումից հետո, նկատվում են կենտրոնական իշխանության դեմ առաջին անջատողական դրսևորումները, որոնց արդյունքում ի հայտ են գալիս Բագրատունիների գերիշխանությունը շատ ժամանակ ձևական ընդունող ենթակա թագավորություններ։ Այսպիսով, հայոց թագավորության տարածքում աստիճանաբար ձևավորվում են Վասպուրականի Արծրունյաց, Սյունիքի, Վանանդ-Կարսի և Տաշիր-Ձորագետի թագավորություններնը, ինչպես նաև Բագրատունյաց «շահնշահի» գերագահությունն ընդունող Տայքի կյուրոպաղատությունը (Տայք-Կղարջքի իշխանություն), Խաչեն-Փառիսոսի և Տարոնի իշխանությունները։

Տաշիր-Ձորագետի թագավորությունը հիմնադրում են դեռևս դարասկզբին Գուգարքում (մասնավորապես՝ Դեբեդ և Աղստև գետերի ավազանների ու հարակից գավառներում) հաստատված Բագրատունիների կրտսեր ճյուղի իշխանները՝ Կյուրիկյանները։ Շուտով վերջիններս կարողանում են օգտվել Հայոց թագավորության ներսում բռնկված ավատատիրական երկպառակտչությունից և ստեղծել սեփական կիսանկախ պետությունը՝ Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունը, որը գոյատևում է շուրջ մեկ ու կես դար։ Տաշիր-Ձորագետը դառնում է միջնադարյան հյուսիսային Հայաստանի պատմության զարդը։

Թագավորության առաջացում և վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունյաց առաջին արքաների՝ Աշոտ Մեծի և Սմբատ Նահատակի կառավարման ժամանակահատվածում հյուսիսային Հայաստանը, մասնավորապես՝ Լոռին և Տաշիրը կառավարվում էր արքայատոհմին չպատկանող և անուղղակիորեն Բագրատունիների հետ որևէ արյունակցական կապ չունեցող կառավարիչ-վերակացուների միջոցով, որոնք նշանակվում էին արքայի անմիջական գահնամակով: Հետագա տարիներին տեղական կառավարիչներին վստահված նման արտոնությունը առաջ է քաշում անջատողական անթաքույց ձգտումներ, որն էլ մեծ սպառնալիք էր ֆեոդալական հասարակարգում բավականին անկայունություն դրսևորող թագավորական իշխանության կայունության համար։ Այս ամենը քաջ գիտակցում էր Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորության արքա Աշոտ Գ Ողորմածը (կառավարման տարիները՝ 953-977 թվականներ), որը ռազմավարական նման կարևորության երկրամասում վաղուց ի վեր իշխող ազնվականներին զրկում է իշխանությունից՝ նրանց արդեն իսկ ունեցած ինքնիշխանական հավակնությունները ճնշելու նկատառումներով։ Այսպիսով, 972 թվականին Աշոտ Ողորմածը պաշտոնից ազատում է տեղի կառավարչին և նրա պաշտոնում նշանակում իր ավագ որդուն: Սմբատ արքայորդին 958 թվականից ի վեր համարվում էր հոր գահակիցը և հոր մահից հետո՝ 977 թվականին, անցնում է միահեծան իշխանավարման՝ իր նախկին, թափուր պաշտոնում նշանակելով կրտսեր եղբորը՝ Գուրգենին (որոշ այլ աղբյուրներով Գուրգենը հիշատակված է Դերենիկ կրկնանվամբ):

Այս իրադարձությամբ նշանավորվում է Բագրատունիների կրտսեր ճյուղի՝ Կյուրիկյանների ժառանգական իշխանության սկիզբը հյուսիսային Հայաստանի երկրամասերում, մասնավորապես՝ Լոռիում։ Այսպիսով, Գուրգան Ա-ն դառնում է Տաշիր-Ձորագետի ենթակա թագավորության առաջին արքան։ Վերջինիս թագադրման տարեթվի վերաբերյալ կան բազմաթիվ պնդումներ, որն էլ ինքնին հակասություն է մտցնում պետության հիմնադրման ամսաթվի պարագայում ևս։ Լոռու իշխանությունը հիմնադրվել է Աշոտ Ողորմած արքայի մահվանից՝ 977 թվականից հետո։ 979 թվականին Գուրգեն-Կյուրիկեն Սմբատի կողմից օծվում է որպես «իշխանաց իշխան» և մի քանի տարի անց միայն՝ թագավոր։ Ըստ Մխիթար Այրիվանեցու՝ դա տեղի է ունեցել 981 թվականին: Այս իրադարձությանն անդրադարձած մյուս երկու հեղինակները` ենթադրաբար 12-րդ դարում ապրած անանուն ժամանակագիրն ու Վարդան վարդապետը որևէ թվական չեն նշում: Այնուամենայնիվ, անանուն հեղինակի հավաստմամբ՝ Աշոտ III-ի մահից հետո նրա որդիները` Սմբատը, Գագիկն ու Գուրգենը, «համակամ սիրով երիս բաժանեն զթագաւորութիւնն` հայրագլուխ առնելով զՍմբատ»։ Վարդան Արևելցին իր «Հաւաքումն պատմութեան» աշխատությունում գրել է․

Aquote1.png Հանգեան ի Քրիստոս ի չորեքհարիւր քսան եւ հինգ թուին, թողլով երիս որդիս, զՍմբատ, զԳագիկ եւ զԳուրգէն. որ եւ ի նմին աւուր առնու զթագն երէց որդին Սմբատ, որ Տիեզերակալ կոչեցաւ. սա զմեծանիստ պարիսպն Անւոյ շինեաց, եւ զկաթուղիկէն հիմնարկէ:
- «Հաւաքումն պատմութեան» ժամանակագրական աշխատություն, Վարդան Արևելցի, 13-րդ դարի հայ պատմիչ
Aquote2.png

Հետաքրքրական է, որ Մատթեոս Ուռհայեցին Կյուրիկեին հիշատակել է «Աղուանից թագաւոր» տիտղոսով՝ 974 թվականի Հովհաննես Չմշկիկ կայսեր արշավանքի կապակցությամբ Աշոտ Գ-ի կազմակերպած զորահավաքի մասնակիցների թվում։ Այնուամենայնիվ, Կյուրիկյաններն այդ ժամանակահատվածում Հայոց Աղվանքում դեռևս տիրույթներ չունեին: Գուրգանին հաջողվել է Լոռում անկախ թագավորություն ստեղծել միայն 982-ին՝ Էմիր Սալարյան Աբու-լ-Հայջայի նույն տարում տեղի ունեցած արշավանքից հետ։ Այսպիսով, Սմբատ Տիեզերակալ արքան չէր ցանկանում ներքին երկպառակտություն հրահրել և այդ իսկ պատճառով անցնցում կերպով եղբորը ճանաչում է «ենթակա անկախ արքա»։

Միևնույն ժամանակ սա վկայում էր հագարական արշավանքներից հյուծված Բագրատունյաց Անիի թագավորության կենտրոնական իշխանության օրեցօր թուլացման մասին։ Թեպետ Գուրգենին պարզապես մաս է հասնում հայրենական ժառանգության մի փոքր մասը, այնուամենայնիվ, վերջինս այն ստանում է կենտրոնական իշխանությանը անվերապահ ենթարկվելու պայմանով՝ ընդունելով ավագ եղբոր՝ հայոց արքայի գերագահությունը։

Գուրգեն Ա-ն՝ Տաշիր-Ձորագետի թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրիկե Ա-ի թագավորած պետությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ: Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Բագրատունյաց Հայոց թագավորությունը՝ ի դեմս հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի, ընդունում է Տաշիր-Ձորագետի թագավորության սահմանները 979 թվականին Սանահինի վանք կատարած այցելության ժամանակ հրապարակած թագավորական հրովարտակով։

Գուրգենի մասին ժամանակաշրջանը նկարագրող պատմիչներն ու ժամանակագիրները շատ քիչ բան են հաղորդել, ինչը թողնում է ենթադրել, որ արտաքին սպառնալիքի բացակայության պայմաններում վերջինս երկրի ռազմաքաղաքական կյանքին գործուն չի մասնակցել` բավարարվել է իր գավառական թագավորության գործերը տնօրինելով: Նրա կառավարման տարիներին Անիի թագավորությունից վերջինիս փաստացի անկախությունը կրում էր միայն ձևական բնույթ։ Գուրգենը ակտիվորեն միջամտել է եկեղեցական գործերին, փորձել համաձայնեցնել թագավորության և հոգևոր թեմի աշխարհիկ և կրոնական սահմանները։ Շարունակել է մոր՝ հայոց թագուհի Խոսրովանույշի հիմնադրած հոյակերտ Սանահինի և Հաղպատի վանական համալիրների կառուցապատումն ու հարդարումը։ 988 թվականին Տաշիր-Ձորագետի թագավորության բանակն օժանդակում է Տայքի կյուրապաղատ Դավթի և վրաց արքա Բագրատ Գ-ի համատեղ զորաշարժին, որն ուղղված էր աբխազաց Սմբատ թագավորի դեմ։ Երբ Սմբատ Տիեզերակալիի կասկածներ հարուցած մահից հետո հենց նույն օրը գահակալում է նրա միջնեկ եղբայր Գագիկ I-ը, նա իրեն ենթարկվելու պայմանով ենթակա թագավորությունների գահերին վերահաստատում է ինչպես կրտսեր եղբորը` Գուրգենին, այնպես էլ հորեղբորը` Կարս-Վանանդի թագավոր Մուշեղին։

Կյուրիկեն Տաշիր-Ձորագետում թագավորում է մինչև 989 թվականը։ Հայտնի է, որ լինելով չափազանց կրոնասեր անձնավորություն, Գուրգենը ինքնովի հրաժարվում է թագավորական գահից իր կյանքի վերջին ութ տարիներն անցկացնում Սանահինում ճգնելով։ Հետագայում մահանալով Գուրգենը թաղվում է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Aquote1.png Ս Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ, արտաքուստ գտնվում է միապաղաղ, եռանկյունաձև քարից շինած մի գերեզմանաքար, որի գեղեցկությունը, ձևը և վրան քանդակված կամարաձև խորանների հետքերը հուշում են, որ նշանավոր մարդու գերեզման պիտի լինի այստեղ ամփոփված: Մոտենալով գերեզմանաքարին և շուրջն աճած խոտերն այս ու այն կողմ ցրելով՝ քարի երեսի մի անկյունում կարող ենք կարդալ հետևյալ տողերը. «Այս է հանգիստ Գուրգենայ որդոյ Աշոտոյ Ողորմածին
- «Լոռիի Կյուրիկյան թագավորների պատմություն», Ղ. Մովսիսյան
Aquote2.png


Տաշիր-Ձորագետի թագավորությունն իր հզորության գագաթնակետին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռի բերդ՝ միջնադարյան անառիկ ամրոց Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Տղել է Կյուրիկյանների թագավորության թագավորանիստ ոստանը և կենտրոնը։


Կյուրիկյանների ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Գ Ողորմած
Անիի արքա (953-977)
( ?-991)
 
Խոսրովանույշ
Անիի թագուհի (953-977)
( ?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ Կախեթցի
Կախեթի քորեպիսկոպոս (976-1010)
( ?-1010)
 
 
 
Գուրգեն Ա Կյուրիկե
Լոռիի արքա (979-989)
( ?-989)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Զորակրցել
Լոռիի թագուհի (989-1048)
( ?)
 
Դավիթ Անհողին
Լոռիի արքա (989-1048)
( ?-1048)
 
Սմբատ Կյուրիկյան
Լոռիի արքա (989-?)
( ?)
 
Անհայտ անունով դուստր, Գագիկ Բ-ի կինը
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կյուրիկե Բ
Լոռիի արքա (1048-1100)
( ?-1100)
 
Հրանույշ թագուհի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Կյուրիկյան
Լոռիի արքա (1048-1058), Կախեթի արքա (1039-1058)
( ?-1058)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ Բ Կյուրիկյան
Լոռիի արքա (1089-1113), Մածնաբերդի իշխան (1089-1146)
( ?-1145)
 
Ռուզուքան թագուհի
 
Աբաս Կյուրիկյան
Լոռիի արքա (1090-1113), Տավուշի իշխան (1113-1145)
( ?-1058)
 
Մամքան թագուհի
 
Անհայտ անունով աղջիկ
 
Արփասլան
 
 
Աղսարթան Ա Կյուրիկյան
Կախեթի արքա (1058-1084)
( ?-1084)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թամար թագուհի
 
Կյուրիկե Գ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան (1146-1185)
( ?-1185)
 
Ռուսուդան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սարգիս Զաքարյան
 
 
Կյուրիկե Դ Կյուրիկյան
Կախեթի արքա (1084-1102)
( ?-1102)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ
 
Մամքան (Հասան Ջալալի կինը)
 
Ռուսուդան (Իվանե Օրբելյանի կինը)
 
Վանե (Դավիթի կինը)
 
Վասակ Ա Կյուրիկյան
Նոր-Բերդի իշխան
( ?)
 
Աբաս Բ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան (1185-1192)
( 1173-1192)
 
Նանա Զաքարյան
 
 
Աղսարթան Բ Կյուրիկյան
Կախեթի արքա (1102-1105)
( ?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մամախաթուն
 
Մինախաթուն
 
Ռուզուքան
 
 
 
 
 
Դավիթ Բագրատունի
Նոր-Բերդի իշխան (1102-1105)
( ?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վասակ Բ Բագրատունի
 
Անհայտ անունով դուստր
 
Աղսարթան Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան
( )
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կյուրիկե Դ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան (?-1232)
( ?-1246 հետո)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աղսարթան Բ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան
()
 
Փահլավան
Մածնաբերդի իշխան
( )
 
Թաղիադին
Մածնաբերդի իշխան
( )
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սարգիս Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան
( )