Մխիթար Անեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Անեցի
Ծնվել է12-րդ դար
ԾննդավայրԱնի
Մահացել է13-րդ դար
Մահվան վայրԱնի
Մասնագիտությունպատմաբան, քահանա, գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր

Մխիթար Անեցի (12-րդ դար, Անի - 13-րդ դար, Անի), հայ պատմիչ, Անիի կաթողիկե եկեղեցու ավագերեց։ Գրել է «Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց» երկասիրությունը[1] (Հառիճա վանքի Գրիգոր վարդապետի խնդրանքով)։ Պատմությունը հավանաբար կազմված էր երեք մասերից։ Առաջին մասում ընդգրկված էր եղել հայոց Պարույր թագավորից մինչև Բագրատունի Գագիկ Ա թագավորի գահակալությունն ընկած ժամանակաշրջանը, երկրորդում՝ 11-րդ դարի 60-ական թթ. և 12-րդ դարի պատմական անցքերը և երրորդում՝ խաչակրաց արշավանքների պատմությունը[2]։ «Մատեանից» մեզ է հասել միայն առաջին մասի սկզբի գլուխները (ԻԷ գլուխը ներառյալ)։ Գրել է նաև այլ աշխատություններ, որոնք ժամանակի ընթացքում կորել են։

Մխիթար Անեցու գրական ժառանգության մասին տեղեկություններ են հաղորդում Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, աշխատասիրութեամբ Հայրապետ Մարգարեանի, Երևան, 1983
  2. Լ.Հ. Բաբայան, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1981, էջ 189։