Շապուհ պատմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շապուհ պատմիչ
Ծնվել է անհայտ
Մահացել է անհայտ
Մասնագիտություն ժամանակագիր
Ծնողներ հայր՝ Սմբատ Ը Բագրատունի, մայր՝ Հռիփսիմե իշխանուհի

Շապուհ պատմիչ կամ Շապուհ Բագրատունի (ծննդյան և մահվան թվականները՝ անհայտ), 9-րդ դարի հայ պատմիչ։ Գրել է Աշոտ Ա պատմությունը, որը մեզ չի հասել։ Նրա երկի մասին հաղորդում են Ասողիկը, Հովհաննես Դրասխանակերտցին, Սամվել Անեցին, Ուխտանեսը և այլ պատմիչներ, որոնք լայնորեն օգտվել են դրանից։ Թվարկված հեղինակներից միայն Դրասխանակերտցին է քիչ թե շատ հանգամանորեն արտահայտվում և մատնանշում, որ Աշոտ Ա Բագրատունի թագավորի վերաբերյալ մանրամասնորեն գրել է նրա ժամանակակիցը՝ Շապուհ Բագրատունին։ Մինչև այժմ էլ Շապուհ Բագրատունու ինքնությունը պարզված չէ։ Հայտնի է, որ այն գրվել է իր ժամանակի խոսակցական («գեղջուկ բանիւ») լեզվով։ Ուխտանեսը իր «Հայոց պատմության» մեջ զետեղում է Շապուհ Բագրատունու աշխատությունից մի գլուխ, որի վերնագիրն է. «Յաղագս թագին երանելոյն Կոստանդիանոսի, թե ուստի՞ կամ որպէ՞ս յաջողեալ եղեւ նմա ի Տեռանէ՝ Շափհոյ՝ որդւոյ Աշոտոյ ապահի պատրկի ասացեալ ի Պատմութեան իւրոյ»[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանուն զրուցագիր՝ կարծեցեալ Շապուհ Բագրատունի, Պատմութիւն։ Թարգմանութիւնը, առաջաբանը և ծանօթագրութիւնները Վարագ Առաքելեանի, Երևան, 2011։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տե'ս՝ Ուխտանես եպիսկոպոս, Հայոց պատմություն, Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթությունները Վ. Առաքելյանի, Երևան, 2006 թ, էջեր 104-106: