Վարագ Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարագ Առաքելյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 1, 1910[1][2] Ելկավան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | օգոստոսի 7, 2000 (89 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | լեզվաբան և բանասեր |
| Հաստատություն(ներ) | Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1] |
| Գործունեության ոլորտ | հնչյունաբանություն[1] և ոճաբանություն[1] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան[1] |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1960) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Վարագ Դավթի Առաքելյան (հոկտեմբերի 1, 1910[1][2], Ելկավան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 7, 2000, Երևան, Հայաստան), խորհրդահայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարագ Առաքելյանը ծնվել է 1910 թվական հոկտեմբերի 1-ին Ելկավան (այժմ՝ Կոտայք) գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում, 1944 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1960 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան, իսկ 1973 թվականին դարձել է պրոֆեսորի։ 1958-1984 թվականներին եղել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ։
Վարագ Առաքելյանն զբաղվել է ժամանակակից գրական արևելահայերենի կառուցվածքի ուսումնասիրությամբ, ինչպես նաև բառարանագրության, ոճաբանության, հայոց լեզվի պատմության հարցերով։
Վարագ Առաքելյանը կազմել է «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» երկրորդ հատորը, գրաբարից աշխարհաբարի է վերածել Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գիրքը։
Վարագ Առաքելյանը մահացել է 2000 թվականի օգոստոսի 7-ին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրաբարի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1945։
- Գրաբարի հատընտիր, Երևան, 1946։
- Ավ. Իսահակյանի պոեզիայի բառապաշարի ոճաբանական առանձնահատկությունները, Երևան, 1954։
- Ժամանակակից հայերենի հնչյունաբանություն, Երևան, 1955։
- Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային առումները, Երևան, 1957։
- Հայերենի շարահյուսություն, հ. 1-2, Երևան, 1958-1964։
- Հայոց լեզվի շարահյուսության ներածություն, Երևան, 1959։
- Հայերենի պարբերույթը, Երևան, 1968։
- Գր. Նարեկացու լեզուն և ոճը, Երևան, 1975։
- Հայոց լեզու, մաս 1, պրակ Ա (հեղինակակից), Երևան, 1980։
- Ակնարկներ հայոց գրական լեզվի պատմության, Երևան, 1981։
- V դարի հայ թարգմանական գրականության լեզուն և ոճը, Երևան, 1984։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987, էջ 49-50։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարագ Առաքելյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 536)։ |
