Հայերենագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերենագիտություն, հայ լեզվաբանության մի բնագավառ, ուսմունք հայերենի մասին։ Ավելի նեղ ըմբռնում է քան հայագիտությունը և մտնում է սրա գիտակարգերի շարքը (հայ գրականագիտության, պատմագրության, ազգագրության և այլնի հետ միասին)։ Հայերենագիտությունն ինքը հայերենագիտական գիտակարգերի, գիտաճյուղերի ամբողջություն։ Նրա մեջ են առնվում, օրինակ, հայոց լեզվի պատմությունը, հայ քերականագիտությունը, հայերենագիտության պատմությունը, հայ բարբառագիտությունը, հայոց լեզվի մեթոդիկան, հայ բառարանագրությունը։

Հայերենագիտությունը մասնավոր լեզվաբանություն է, նրա ուսումնասիրության առարկան հայոց լեզուն է։ Թեև ընդունված է ասել, որ նրա սկզբնավորումը կապված է Դիոնիսիոս Թրակացու «Քերականության արվեստի» թարգմանության հետ, հարկ է նշել, որ հայոց լեզվի ուսումնասիրությունն ավելի հին ակունքներ ունի, և առաջին լուրջ ուսումնասիրողների մեջ չի կարելի չնշել նաև հանճարեղ Մեսրոպ Մաշտոցին։ Հայերենի խոր ու բազմակողմանի ուսումնասիրությամբ միայն նա կարող էր ստեղծել ինքնատիպ ու կատարյալ գիր, այբուբեն։ Հայերենի գիտական ուսումնասիրությունը առաջ մղեցին հմուտ մեկնիչ-քերականները, ապա լատինաբանները, ուշ միջնադարի այլ լեզվաբաններ ու քերականներ։ Հայերենագիտությունն էական առաջընթաց ապրեց XIX և XX դարերում։ Նրա զարգացումն ավելի բուռն եղավ խորհրդային տարիներին։

Թեև հայերենագիտության պատմության մեջ եղան շրջաններ, երբ հայոց լեզվի հարցերը դիտարկվում, մեկնաբանվում էին այլ լեզուների ուղմունքների հետևողությամբ (հունաբաններ, լատինաբաններ), այնուամենայնիվ, հայերենի քննույթունն աստիճանաբար ընկավ իր հունի մեջ, և հայերենագիտությունը դարձավ մեթոդականորեն կուռ ու հեռանկարային գիտակարգ։ Օբյեկտի ուսումնասիրության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հայերենագետների կազմը գնալով ընդլայնվեց, նրա մեջ ներգրավվեցին նաև շատ այլազգի գիտնականներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ալեքսանյան, Հայ լեզվաբանությունը սովետական շրջանում, Երևան, 1981։
  • Է. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1-2, Երևան, 1958-62։
  • Կ. Կոստանյանց, Հայագիտությունը արևմտյան Եվրոպայում, Թիֆլիս, 1910։
  • Լեզվաբանական և հայգիտական ուսումնասիրություններ, Երևան, 1951։
  • Հայերենագիտությունը 60 տարում, Երևան, 1981։
  • Միջազգային հայերենագիտական գիտաժողով, Երևան, 1982։
  • Գ. Շրումպֆ, Ուսումնասիրութիւն հայ լեզուի եւ մատենագրութեան յարեւմուտս (ժդ-ժթ դար, թրգմ. և լրց. Գ. Զարբհանալյանի), Վենետիկ, 1895։
  • Գ. Ջահուկյան, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (V-XV դարեր), Երևան, 1954։
  • Գ. Ջահուկյան, Գրաբարի քերականության պատմություն, Երևան, 1974։
  • Գ. Ջահուկյան, Պատմահամեմատական լեզվաբանության զարգացման ժամանակից շրջանը և հայագիտությունը («Հայոց լեզվի համեմատական քերականության հարցեր» ժողովածուում, Երևան, 1979)։
  • Բ. Վերդյան, Վ. Քոսյան, Սովետահայ լեզվաբանությունը 40 տարում, ՊԲՀ, 1960, N 4։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 160