Jump to content

Վանական Վարդապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովհաննես Վանականից)
Վանական Վարդապետ
Ծնվել է1181
Մահացել է1251
Մասնագիտությունպատմաբան և հոգևորական
ԱշխատատուԽորանաշատ վանք

Վանական Վարդապետ, Վանական Վարդապետ Տավուշեցի կամ Հովհաննես Տավուշեցի (1181 - 1251), հայ աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր և տոմարագետ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Նոր Գետիկի դպրոցում, 1201 թվականին ձեռնադրվել է քահանա, դարձել Մխիթար Գոշի աշակերտն ու օգնականը։ Մասնակցել է Լոռեի (1204 թ.) և Անիի (1207 թ.) եկեղեցական ժողովներին։ 1207–1208 թթ. ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել Տավուշ, ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է Խորանաշատի վանքը։ Որոշ բանասերներ վանքի կառուցումը նշում են 1191 թվականը, սակայն վանքի վրա պահպանված շինարարական չորս արձանագրությունները կրում են 1211, 1216, 1220 և 1222 թվականները։ Այդ արձանագրություններից պարզ է դառնում, որ 1220 թվականին դեռ ավարտված չի եղել եկեղեցու շինարարությունը, իսկ 1222 թվականին՝ նաև գավթինը։ Դրանից հետևում է նաև որ Խորանաշատ վանքի կառուցումը 1191 թվականին վերագրելը հակասում է գոյություն ունեցող պատմական փաստերին։ Անհավանական է նաև այն ենթադրությունը, ըստ որի վանքի կառուցումը պետք է սկսված լինի 1191 թվականին, որովհետև այդ ժամանակ Հովհաննես Տավուշեցին դեռ գտնվում էր Նոր Գետկա վանքի դպրոցում։

Խորեզմի շահ Ջալալեդդին դեպի Թբիլիսի կատարած իր արշավանքների ճանապարհին, 1225 թվականի վերջերին ավերել է նաև Խորանաշատ վանքը։ Հովհաննես Տավուշեցին իր մի խումբ սաների հետ փախչել, իրենց հետ տանել վանքի ձեռագիր գրքերն ու թանկարժեք սպասքները։ Նրանք գնացել են վանականի հայրենի գյուղը և Ոլորուտ գյուղի դիմաց, ժայռի մեջ փորել են քարանձավ, որի մեջ նաև եկեղեցի և շարունակել ուսուցումը։ Իսկ երբ ունկնդիրների թիվը շատացել է և քարանձավում նրանք չեն տեղավորվել, նրանք իջել են քարափի ստորոտը և կառուցել իրենց համար բնակելի շենքեր և եկեղեցի[2]։

1235–1236 թթ. մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո։ 1240 թվականին Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլայի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը։ Այդ զորաբանակից մի զորախումբ, Մոլար Նուինի գլխավորությամբ, Շամքոր քաղաքի վրայով առաջ է շարժվել Տավուշ գետի վրայով և 1236 թվականի ամռան սկզբներին գրավել Տաուշ ամրոցը։ Հովհաննես Տավուշեցին իր աշակերտների և գյուղի բնակիչների հետ փախել են թաքնվել ժայռերում։ Մոնղոլ զավթիչները պաշարել են ժայռերը և նրանց գերի վերցրել։ Այդ ամենին մասնակցել է նաև Կիրակոս Գանձակեցին, որը թողել էր Գոշավանքը և եկել աշակերտելու Հովհաննես Տավուշեցու մոտՔաղվածելու սխալ՝ Invalid parameter "www.matenadaran.am" in <ref> tag. The supported parameters are: dir, follow, group, name.։

  1. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 119.
  2. Կիրակոս Գանձակեցի, էջ 333