Գուրգեն Ա Կյուրիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գուրգեն Կյուրիկեից)
Picto infobox prétendant à un trône.png
Գուրգեն Ա Կյուրիկե
Sanahin Salvador 2.jpg
Ծնվել է՝ անհայտ
Մահացել է՝ 989
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Տոհմ Բագրատունիներ
Հայր Աշոտ Ողորմած
Մայր Խոսրովանույշ
Երեխաներ Դավիթ Անհողին
Եղբայր(ներ) Գագիկ Ա, Սմբատ Բ Տիեզերակալ և Աշոտ Ողորմած

Գուրգեն Ա Կյուրիկե (անհայտ - 989) Լոռու թագավոր մոտ 970-991 թվականներին, Լոռու (Կյուրիկյան) թագավորության հիմնադիրը։ Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդին։ Հայոց թագավորը նշանակել է Տաշիր-Ձորագետի՝ Դեբեդ և Աղստև գետերի ավազանների ու հարակից գավառների թագավոր։ 974 թվականին մասնակցել է Աշոտ Գ-ի գլխավորած զորահավաքին, որը կազմակերպվել էր բյուզանդական կայսր Հովհաննես Ա Չմշկիկի փոքր-ասիական արշավանքի կապակցությամբ, երբ սպառնալիք էր ստեղծվել Հայաստանի հարավային սահմանների համար։ Գուրգեն Կյուրիկեի օրոք ավարտվեց Սանահինի Ս. Աստվածածին և Հաղբատի Ս.Նշան եկեղեցիների շինարարությունը, որոնց կառուցումը ձեռնարկել էր իր մայրը՝ Խոսրովանույշ թագուհին՝ «Ի փրկություն Սմբատայ և Գուրգենայ» Կիրակոս Գանձակեցի, էջ 56 »: Լինելով խիստ բարեպաշտ ու կրոնասեր անձնավորություն, նա այնուհետև կամավոր թողել է գահը և Սանահինում ութ տարի կրոնավորելով վախճանվել: Հուղարկավորվել է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցում» : Մեկ այլ տեղեկությամբ եղբոր՝ Անիի թագավոր Սմբատ Բ-ի մահվան տարում 989 թվականին մահացավ նաև Գուրգեն Ա-ն, Լոռու Կյուրիկյան թագավորության հիմնադիրն ու առաջին արքան։ Մարմինը տեղափոխվեց Սանահինի Ս. Աստվածածին եկեղեցու թագավորական դամբարան։ «Ս Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ, արտաքուստ գտնվում է միապաղաղ, եռանկյունաձև քարից շինած մի գերեզմանաքար, թրի գեղեցկությունը, ձևը և վրան քանդաակված կամարաձև խորանների հետքերը հուշում են, որ որ նշանավոր մարդու գերեզման պիտի լինի այստեղ ամփոփված: Մոտենալով գերեզմանաքարին և շուրջն աճած խոտերն այս ու այն կողմ ցրելով՝ քարի երեսի մի անկյունում կարող ենք կարդալ հետևյալ տողերը. «Այս է հանգիստ Գուրենայ որդոյ Աշոտոյ Ողորմածին»:Ղ. Մովսիսյան. Լոռիի Կյուրիկյան թագավորների պատմություն, Վիեննա 1923 : Գուրգեն Ա-ն ունեցել է երկու որդի՝ Դավիթ ու Սմբատ։ Արիստակես Լաստիվերտացին հիշատակում է Գուրգենի մի դստերը առանց անուն, որն ամուսնացավ Դվինի ամիրա Ապուսուարինի հետ։ Գուրգեն Ա-ին հաջորդեց ավագ որդին՝ Դավիթ Անհողին, գահակից ունենալով կրտսեր եղբորը՝ Սմբատին։ Վերջինս ըստ էության քիչ է զբաղվել թագավորության կառավարման գործերով, այն ամբողջությամբ թողնելով եղբորը՝ Դավթին, որը դարձավ Կյուրիկյան տոհմի ամենանշանավոր գործիչը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղ. Մովսիսյան. Լոռիի Կյուրիկյան թագավորներու պատմություն Վիեննա 1923 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]