Քարթլիս ցխովրեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Քարթլիս ցխովրեբա»՝ «Վրաց պատմութիւն», Մարիամ Թագուհու ձեռագիր օրինակը։ Մարիամ Դադյանը Վրաց թագուհի էր։ Ձեռագիր այս օրինակը գրված էր 17-րդ դարի բնորոշ մխեդրուլի գրատեսակով։
«Քարթլիս ցխովրեբա»՝ «Վրաց պատմութիւն», Կախեթի Ալեքսանդր I Բագրատունի արքայի տիկնոջ՝ Աննայի ձեռագիր օրինակը։

Քարթլիս ցխովրեբա (վրաց.՝ ქართლის ცხოვრება՝ Քարթլիի կյանքը), պատմական երկերի ժողովածու, որն ընդգրկում է վրաց ժողովրդի պատմությունը վաղ միջնադարից մինչև XVIII դարը[1]։ Ավելի ճշգրիտ որակավորմամբ՝ «Քարթլիս ցխովրեբան» ժամանակագրությունների ժողովածու է[2]։. Ընդ որում, այն արդի Վրաստանի այն տարածաշրջանի պատմությունն ու ժամանակագրություն է, որը կոչվում է Քարթլի, հայերեն՝ Վիրք, իսկ հին հունական, հին հռոմեական և բյուզանդական աղբյուրներում հայտնի էր որպես Իբերիա։ Այժմ այն անվանում են նաև Կովկասյան Իբերիա, տարբերելու համար Եվրոպայի արևմուտքում գտնվող Իբերիա կամ Իսպանիա երկրից։ Ավելի ճշգրիտ՝ «Քարթլիս ցխովրեբան» Վիրք երկրամասի արքաների ժամանակագրությունն է[3][4]։

Կառուցվածքը և բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար բաժանվում է երկու մասի՝ Հին «Քարթլիս ցխովրեբա» և Նոր «Քարթլիս ցխովրեբա»[5]։ Հին «Քարթլիս ցխովրեբան» ընդգրկում է Քարթլիի, այսինքն բուն կամ իսկական Վիրքի պատմությունը՝ մինև ԺԴ, այսինքն՝ XIV դարը։ Հին «Քարթլիս ցխովրեբա» սկսվում է Լեոնտի Մրովելու (XI դար) «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությամբ», այնուհետև տրված է Ջուանշերի «Վախթանգ Գորգասալի պատմությունը» (ներառում է V–VII դարերի շրջանը), Լեոնտի Մրովելու «Սուրբ և փառավորյալ նահատակ Արչիլի վկայաբանությունը», որը ամենափոքրածավալն է ամբողջ ժողովածուում (Արչիլը համարվում է VIII դար գործիչ), անանուն հեղինակի «Քարթլիի մատյանը» (ընդգրկում է VIII –XIդար ժամանակաշրջանը), Սմբատ Դավթի որդու «Պատմություն և տեղեկանք Բագրատունիների» աշխատությունը (արտացոլում է VI–XI դար իրադարձությունները)[5]։ Նոր «Քարթլիս ցխովրեբան» ընդգրկում է Քարթլիի ԺԴ–ԺԸ դարերի, այսինքն՝ XIV–XVIII դդ․ պատմությունը։ Ընդ որում, պահպանված է Հին «Քարթլիս ցխովրեբայի» մի քանի օրինակ, որոնք վերագրվում են XV—XVII դարերին։ XVIII դարում Վախթանգ VI Բագրատունի արքան ստեղխեց «ուսյալ արանց» հանձնաժողով[6]։ Հանձնաժողովի ղեկավարն էր Բերա Էգնատաշվիլին։ Այդ հանձնաժողովը «կազմեց» ԺԴ–ԺԸ դարերի՝ XIV—XVIII դդ․ Վրաց Պատմությունը։ Այսինքն՝ գրեցին նոր «Քարթլիս ցխովրեբա»։ Հետագայում՝ XIX դարում «Քարթլիս ցխովրեբայի» մեջ մտցրեցին նաև XVII—XVIII դարերի մի շարք այլ պատմական երկեր։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քարթլիս ցխովրեբան» հիմնականում նկարագրում է Քարթլիի, այսինքն՝ Վիրքի, քաղաքական պատմությունը։ Ընդ որում, բազմաթիվ տեղեկությունները հաստատվում են այլազգի և այլաեզու պատմիչների երկերով։ Հին «Քարթլիս ցխովրեբա »-ում առավել հանգամանորեն է ներկայացված Վրաստանի պատմության XI դարի վերջի XIII դար սկզբի ժամանակաշրջանը․ «Պատմություն արքայից արքա Դավթի» (XII դար), «Թագակիրների պատմությունն ու ներբողյանը» (XIII դար), «Պատմություն արքայից արքա Թամարի» (XIII դար), «Լաշա Գեորգիի ժամանակակից մատենագիր (Պատմություն Դեմետրե, Գեորգի, Թամար, Գեորգի՝ Թամարի որդի, թագավորների)» (XIII դար)[5]։ ժողովածուի առաջին մասն ավարտվում է 1207–1318 թվականների իրադարձություններն ընդգրկող «ժամանակագրությամբ» (XIV դար)[5]։

Այսօրվա դրությամբ գիտությանը հայտնի է մինչվախթանգյան խմբագրության մի քանի ձեռագիր օրինակներ․ այսպես կոչված Աննա թագուհու օրինակը (XV դար), Մարիամ թագուհու օրինակը (XVII դար), 1697 թվականի օրինակը, Մաճաբելիի օրինակը՝ 1736 թվական, և այլն։ Բացի այդ կան նաև հետվախթանգյան ժամանակաշրջանի ձեռագիր մի քանի օրինակներ։

Հին «Քարթլիս ցխովրեբայում» ներկայացված են 10 պատմական երկեր[7]։

  1. «վրաց արքաների կյանքը» — Լեոնտի Մրովելի, XI դար։
  2. «Վախթանգ Գորգասալի կյանքը» — Ջուանշեր Ջուանշերիանի, XI դար։
  3. «Արչիլի նահատակությունը» — Լեոնտի Մրովելի։
  4. «Քարթլիի ժամանակագրությունը» կամ «Մատյան Վրաց» — անանուն հեղինակ, գրել է ոչ ուշ քան XII դարը[8]։.
  5. «Պատմութիւն Արքայից արքայ Դաւթի» — անանուն հեղինակ, XII դար։
  6. «Բագրատունեաց Պատմութիւնն ու ասքը» — Սմբատ Դավթորդի կամ Սումբատ Դավիթիսձե, XI դար։
  7. «Լաշա Գեորգիի ժամանակագրությունը» (XII դարի երկրորդ կես — XIII դարի առաջին կես) – անանուն հեղինակ։
  8. «Թագակիրների պատմութիւնն ու գովքը» (Թամար Բագրատունի թագուհու այսպես կոչված առաջին պատմիչ հեղինակությամբ։
  9. «Թամար թագուհու պատմութիունը» — Բասիլ Էզոսմոսձգվարի (Թամար Բագրատունի թագուհու այսպես կոչված երկրորդ պատմիչը), XIII դար։
  10. «Ժամանակագրութիւն» — XIV դարի անանուն հեղինակ։

Ստեղծման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քարթլիս ցխովրեբան»՝ իբրև Վրաստանի պատմության ձեռնարկ, սկսել է կազմվել XII դարում և խմբագրման ու լրացման ենթարկվել հաջորդ երկու դարերում[5]։ Տևական ընդմիջումից հետո «Քարթլիս ցխովրեբան» վերստին մշակվել է XVIII դար, երբ վրաց թագավոր Վախթանգ VI-ի հրամանով կազմված «ուսյալ արանց» հանձնաժողովը՝ Բերի Էգնատաշվիլու ղեկավարությամբ վերանայել է ամբողջ ժողովածուն և ավելացրել XIV–XVII դարերի պատմությանը նվիրված Նոր «Քարթլիս ցխովրեբան»[5]։ «Քարթլիս ցխովրեբան» արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի և հայերի մասին․ դեռևս XII–XIII դարերին գրավել է հայ պատմիչների ուշադրությունը, թարգմանվել հայերեն[5]։ Մխիթար Անեցին և, հավանաբար, Ստեփանոս Օրբելյանը ծանոթ են եղել «Քարթլիս ցխովրեբա»-ի վրացերեն բնագրին, Վարդան Արևելցին ու Մխիթար Այրիվանեցին օգտվել են ժողովածուի հայերեն թարգմանությունից[5]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քարթլիս ցխովրեբայի» առաջին թարգմանությունը եղել է հայերեն՝ գրաբար։ Այն թարգմանվել է դեռևս XII-ում[9]։ Որոշ գիտնականների կարծիքով՝ XIII դարում[10]. Ընդ որում՝ «Քարթլիս ցխովրեբայի» հայերեն օրինակը այդ գրքի պահպանված օրինակներից ամենահինն է։ Ուստի հայերեն թարգմանությունը վրացերեն բնագրից ավելի հին է[11]։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայերեն օրինակը գրված է 1274—1311 թթ․ միջև, իսկ ամենավաղ վրացերեն բնագիր օրինակը գրված է 1479—1495 թվականների միջև[12]։. Հայ հետազոտողներից Մնացական Ռ․ Խաչատրեանը կարծիք է արտահայտել, որ «Քաթրլիս ցխովրեբան» սկզբում իրականում գրվել է հայերեն, քանի որ թե՛ Բագրատունի արքաները, որոնց պատմությունն այդտեղ շարադրված էր, թե՛ մատենագիրները, որոնք արձանագրել են այդ արքաների կյանքն ու գործունեությունը տիրապետում էին հայերենին։ Ընդ որում արքաներն իրենք ծագումով հայերն էին, հավանաբար ծագումով հայերն էին նաև Վրաց ժամանակագրության» կամ «Վրաց պատմության» առնվազն առաջին հեղինակները։ Այդ տեսակետի օգտին է խոսում նաև այն իրողությունը, որ «Քարթլիս ցխովրեբայի» հեղինակներից շատերը մինչև այսօր անանուն են կամ անհայտ[7][8]։,.:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հմմտ․ «Քարթլիս Ցխովրեբա»։ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 12, էջ 427։
  2. Նովոսելցև Ա․Պ․, Новосельцев, Анатолий Петрович․ Хазарское государство и его роль в истории Восточной Европы и Кавказа․ 1990, страницы 31․ [1]
  3. Սթիվըն Րափ, Rapp, Stephen H., Studies in Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts․ Peeters Publishers, (2003)․ ISBN|90-429-1318-5 ․ Studies in Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts․ Retrieved on 26 April 2009.
  4. Կիրիլ Թումանով, Cyril Toumanoff․ Studies in Christian Caucasian History. (1963). Washington, D.C.: Georgetown University Press.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Քարթլիս Ցխովրեբա։ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 12, էջ 427։
  6. «Քարթլիս ցխովրեբա»․ Վրաց պատմություն։ Թբիլիսի, «Արտանուջ» հրատարակչություն, 2008թ․, էջ 6։ Գլխավոր խմբագիր՝ Ռոին Մետրեվելի։ «Картлис цховреба» (История Грузии)․ Главный редактор Роин Метревели, Тб., издательство Артануджи, 2008, стр 6։
  7. 7,0 7,1 Սմբատ Դավիթիձե։ Բագրատունիների պատմությունն ու ասքը։ Թբիլիսի, «Մեծնիերեբա» հրատարակչություն, 1979 թվական, էջ 10։ Сумбат Давитис-дзе․ История и повествование о Багратионах․[2]․ Тб., издательство Мецниереба, 1979, стр 10․
  8. 8,0 8,1 Летопись Картли. Введение
  9. Տե՛ս հոդված՝ հեղինակ՝ Ի․Վ․Աբդուլաձե, ռուսերեն՝ И. В. Абуладзе. Древнеармянский перевод Картлис цховреба или Житие Картли․ Հրապարակվել է Հայաստանում՝ Երևանի Մատենադարանի «Բանբեր Մատենադարանի» պարբերականում։ Вестник Матенадарана, Ер., 1941, номер 1, страницы 40։ [3] Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
  10. Robert W. Thomson․ Rewriting Caucasian History. The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles. The Original Georgian Texts and the Armenian Adaptation․ Clarendon Press, 1996․ [4] Արխիվացված 2018-01-02 Wayback Machine
  11. Լեոնտի Մրովելի։ Л. Мровели․ Жизнь Картлийских царей․ Թարգմանությունը հին վրացերենից, նախաբանը և ծանոթագրությությունները Գ․Վ․Ծուլայայի։ Перевод с древнегрузинского предисловие и комментарии Цулая, Гиви Васильевич․ Մոսկվա, M., 1979, страницы 15 [5]
  12. Ռոբերտ Թոմսոն, Robert W. Thomson․ Rewriting Caucasian History. The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles. The Original Georgian Texts and the Armenian Adaptation․ Clarendon Press, 1996․ [6] Արխիվացված 2018-01-02 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert W. Thomson․ Rewriting Caucasian History. The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles. The Original Georgian Texts and the Armenian Adaptation․ Clarendon Press, 1996 [7] Արխիվացված 2018-01-02 Wayback Machine
  • Григолия К.․ О чем поведала Картлис цховреба․ Тбилиси, издательство "Ганатлеба", 1973 год, страниц։ 104․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]