Տաշիր-Ձորագետի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լոռու թագավորությունից)
Jump to navigation Jump to search
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Կյուրիկյանների զինանշան.png
Տաշիր-Ձորագետում իշխող Կյուրիկյանների տոհմական զինանշանի վերականգնում

Kingdom of Tashir-Dzoraget (Lori).svg
Տաշիր-Ձորագետի թագավորության տեղագրությունը
Պետական կարգ միապետություն
Մայրաքաղաք Շամշուլդե[1] (979-1065)

Լոռի (1065-1118)

Թագավորանիստ ոստան Լոռու բերդ
Պետության գլուխ Տաշիր-Ձորագետի արքա
Արքայատոհմ Կյուրիկյանների իշխանական տոհմ, Բագրատունիներ
Լեզու Հայերեն
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի[2]
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Գուգարք (հարավային և արևելյան)
Ուտիք (հյուսիս, ներառյալ՝ Փառիսոսը և Գարդմանը)
Հասարակարգ Ավատատիրական հասարակարգ
Հիմնադրում 979` Լոռու իշխանություն
982` Գուրգեն Ա Կյուրիկեն դառնում է Լոռու թագավոր
Հզորության գագաթնակետ Դավիթ Անհողին արքայի կառավարման տարիներին
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն
- Գուրգեն Ա Կյուրիկեն հռչակվում է Լոռու «իշխանաց իշխան» 979
- Գուրգեն Ա-ի հռչակվելը Տաշիր-Ձորագետի թագավոր 982
- Դավիթ Անհողինի օրոք՝ հզորության գագաթնակետին 989-1050
- Գուրգեն Բ-ն թագավորության կենտրոն է դարձնում Լոռվա բերդը 1065
- Թագավորության անկում 1113
Ներկայիս տարածքում Հայաստան Հայաստան
Վրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայտնի է նաև որպես Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն, Բագրատունիների ենթակայության ներքո գտնվող ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում[3][4], որը գոյություն է ունեցել 982-ից 1113 թվականներին։ Զբաղեցրել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը, այդ թվում՝ Գարդմանը և Փառիսոսը։ Թագավորությունը հիմնադրվել է 982 թվականին՝ Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Տիեզերակալի կողմից Գուրգեն Ա Կյուրիկեի թագադրումից հետո[1][5]։ Ի սկզբանե այն եղել է Բագրատունիներից վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորության։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ: Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով շարունում է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումը[6][7], իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվում դրանից առաջինում։

Գուրգենին հաջորդում է Տաշիր-Ձորագետի նշանավոր արքա Դավիթ Ա Կյուրիկյանը (հետագայում՝ Անհողին), որի երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության ընթացքում, երկիրը հասնում է հզորության գագաթնակետին։ Դավիթ Անհողինը թագավորության ծայրամասում ընկած Շամշուլդե բերդաքաղաքը դարձնում է քաղաքամայր-ոստան[8][1]։ Դավիթ Կյուրիկյանը փորձում է ազատվել Անիի թագավորության կախումից, խռովություն բարձրացնում Գագիկ Ա-իդեմ, սակայն պարտվելով կորցնում Աղսև գետի ափին գտնվող իր հողային տիրույթները: Նա ամրացնում է երկրի արտաքին սահմանները, ջախջախում Տաշիր-Ձորագետի սահմաններն ասպատակած Գանձակի ամիրայի զորքերին, իր ազդեցությանը ենթարկում Կախեթ-Հերեթի թագավորությանն ու Դմանիսի իշխանությանը, ինչպես նաև կայուն հարաբերություններ հաստատում հարևան պետությունների հետ։ 1045 թվականին՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից, հետո Տաշիր-Ձորագետը դառնում է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և Կարս-Վանանդի և Սյունիքի թագավորությունները։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը[9]։

Դավիթ Անհողինին հաջորդում է որդին՝ Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն[10], ով կառավարում է որպես անկախ թագավոր։ Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` նա անգամ հատում է դրամ, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ: Վերջինիս ջանքերով մայրաքաղաքը տեղափոխեց Լոռե բերդ[11]։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը սակայն տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան Բյուզանդական կայսրության քաղաքական ազդեցության ոլորտում[10]։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող Կյուրիկյանները թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում Տավուշում ու Մածնաբերդում։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանությունները, որոնք գոյատևում են մինչև Զաքարյան իշխանապետության հաստատումը։ Տաշիր-Ձորագետի թագավորությունը հայ պետականության վերջին բեկորներից էր, որը հանդիսանում էր Բագրատունիների իրավահաջորդը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

966 թվականին Գուրգեն Ա-ն հռչակվել է Լոռու կառավարիչ։ Հայ պատմագիտության մեջ լայն կիրառություն ունի նաև «Տաշիր-Ձորագետ» պայմանական անվանումը. այն կապված է Վիրահայոց լեռներից սկիզբ առնող Տաշիր և Լոռվա սարահարթում հոսող Ձորագետ գետերի անվանումների հետ։։ Հաճախ այն կոչվում է հիմնադիր տոհմի անունով՝ որպես «Կյուրիկյանների թագավորություն», որի հիմնադրումը հասցվում է մինչև 966 թվականը[12]։

Թագավորության պատմության մասին անդրադարձել են Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Սպարապետը, Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը, Մխիթար Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Վարդան Արևելցին և ուրիշներ։ Պատմական ընդհանրացումների համար կարևոր նշանակություն են ունեցել նաև վրացական աղբյուրները։ Տաշիր-Ձորագետի պատմությանն են անդրադարձել նույնիսկ վրաց ժողովրդի պատմությունը ամենահանգամանալից կերպով ներկայացնող «Քարթլիս ցխովրեբա» աշխատության հեղինակները։ Վրաց հեղինակներից Լոռու թագավորության մասին կարևոր տեղեկություններ է մեզ հաղորդել նաև Վախուշտի Բագրատիոնին՝ «Վրաստանի թագավորության նկարագրություն» աշխարհագրական երկում։

Մատթեոս Ուռհայեցին Տաշիր-Ձորագետի թագավորության պատմությունը ներկայացրել է իր «Ժամանակագրություն» աշխատությունում, որը նա սկսել է գրել 1113 թվականին՝ թագավորության անկումից անմիջապես հետո։ Իր քերթվածքում Մատթեոսը քննադատաբար է վերաբերվել Կյուրիկե Ա-ին հաջորդած Տաշիր-Ձորագետի բոլոր թագավորներին[9], իսկ Դավիթ Անհողինի մասին գրել է հետևյալը․

Aquote1.png Հայոց 490 թվականին Հայոց արքա Հովհաննեսի ազգապետ Դավիթ Անհողինը Հայոց երկրի գլխին բազում փորձանքներ բերեց: Նա հարձակվեց Հայոց թագավորության վրա, բազում գավառներ սրի քաշեց ու գերեվարեց: Թողնելով Աղվանից երկիրը` նա իր զորքով եկավ ու անցավ Հայոց երկիրը: Նրա զինվորները բազում տառապանքներ պատճառեցին, որից հետո Դավիթը վերադարձավ իր երկիրը
- Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն»
Aquote2.png


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի առաջին կեսին Հայաստանը ռազմակալվել էր Արաբական խալիֆայության կողմից. 701 թվականին այստեղ ձևավորվել էր Արմինիա կուսակալությունը[13]։ 850-855 թվականների հակաարաբական ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և հայոց կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ Վերջինս Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանների հետ հաստատում է բարեկամական կապեր և նրանց ենթարկում է իր իշխանությանը[14]։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավային շրջաններում ձևավորված արաբական ամիրայությունները, ընդունում են Աշոտի գերագահությունը: 885 թվականին Աշոտ Բագրատունին հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով հայոց պետականությունը։

10-րդ դարում Հայաստանը թևակոխում է զարգացած միջնադարի շրջափուլ, որին բնորոշ էր ապակենտրոնությունը, ավատատիրական մասնատվածությունն ու երկպառակությունը։ 10-րդ դարի սկզբից նկատվում են կենտրոնական իշխանության դեմ առաջին անջատողական դրսևորումները, որոնց արդյունքում ի հայտ են գալիս ենթակա թագավորություններ։ Աստիճանաբար ձևավորվում են Վասպուրականի, Սյունիքի, Վանանդ-Կարսի և Տաշիր-Ձորագետի թագավորություններնը, ինչպես նաև Բագրատունյաց «շահնշահի» գերագահությունն ընդունող Տայքի կյուրոպաղատությունը, Խաչեն-Փառիսոսի և Տարոնի իշխանությունները։

Տաշիր-Ձորագետի թագավորությունը հիմնադրվում է Գուգարքում (մասնավորապես՝ Դեբեդ և Աղստև գետերի ավազանների ու հարակից գավառներում) հաստատված Բագրատունիների կրտսեր ճյուղի իշխանները՝ Կյուրիկյանները։ Շուտով վերջիններս կարողանում են օգտվել Հայաստանի ներսում բռնկված ավատատիրական երկպառակությունից և ստեղծել սեփական կիսանկախ պետությունը՝ Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունը, որը գոյատևում է շուրջ մեկ ու կես դար։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունյաց առաջին արքաների՝ Աշոտ Մեծի և Սմբատ Նահատակի կառավարման ժամանակահատվածում հյուսիսային Հայաստանը, մասնավորապես՝ Լոռին և Տաշիրը, կառավարվում էր արքայատոհմին չպատկանող և անուղղակիորեն Բագրատունիների հարստության հետ որևէ արյունակցական կապ չունեցող կառավարիչ-վերակացուների միջոցով, որոնք նշանակվում էին Անիի կենտրոնական թագավորության արքայի անմիջական գահնամակով:

Հետագա տարիներին տեղական կառավարիչներին վստահված նման արտոնությունը առաջ է քաշում անջատողական անթաքույց ձգտումներ, որն էլ մեծ սպառնալիք էր ֆեոդալական հասարակարգում բավականին անկայունություն դրսևորող թագավորական իշխանության կայունության համար։ Այս ամենը քաջ գիտակցում էր Բագրատունյաց թագավորության արքա Աշոտ Գ Ողորմածը (կառավարման տարիները՝ 953-977 թվականներ), որը ռազմավարական նման կարևորության երկրամասում վաղուց ի վեր իշխող ազնվականներին զրկում է իշխանությունից՝ նրանց արդեն իսկ ունեցած ինքնիշխանական հավակնությունները ճնշելու նկատառումներով։ Այսպիսով, 972 թվականին Աշոտ Ողորմածը պաշտոնից ազատում է տեղի կառավարչին և նրա պաշտոնում նշանակում իր ավագ որդուն: Արքայազն Սմբատը 958 թվականից ի վեր համարվում էր հոր գահակիցը և վերջինիս մահից հետո՝ 977 թվականին, անցնում է միահեծան իշխանավարման՝ իր նախկին, թափուր պաշտոնում նշանակելով կրտսեր եղբորը՝ Գուրգենին (որոշ այլ աղբյուրներով Գուրգենը հիշատակված է Դերենիկ կրկնանվամբ): Այս իրադարձությամբ նշանավորվում է Բագրատունիների կրտսեր ճյուղի՝ Կյուրիկյանների ժառանգական իշխանության սկիզբը հյուսիսային Հայաստանի երկրամասերում, մասնավորապես՝ Լոռիում։

Այսպիսով, Գուրգան Ա-ն դառնում է Տաշիր-Ձորագետի ենթակա թագավորության առաջին արքան։ Վերջինիս թագադրման տարեթվի վերաբերյալ կան բազմաթիվ պնդումներ, որն էլ ինքնին հակասություն է մտցնում պետության հիմնադրման ամսաթվի պարագայում ևս։ Լոռու իշխանությունը հիմնադրվել է Աշոտ Ողորմած արքայի մահվանից՝ 977 թվականից հետո։ 979 թվականին Գուրգեն-Կյուրիկեն Սմբատի կողմից օծվում է իշխանաց իշխան և մի քանի տարի անց միայն՝ թագավոր։ Ըստ Մխիթար Այրիվանեցու՝ դա տեղի է ունեցել 981 թվականին: Այս իրադարձությանն անդրադարձած մյուս երկու հեղինակները` ենթադրաբար 12-րդ դարում ապրած անանուն ժամանակագիրն ու Վարդան վարդապետը, որևէ թվական չեն նշում: Այնուամենայնիվ, անանուն հեղինակի հավաստմամբ՝ Աշոտ Գ-ի մահից հետո նրա որդիները` Սմբատը, Գագիկն ու Գուրգենը, «համակամ սիրով երիս բաժանեն զթագաւորութիւնն` հայրագլուխ առնելով զՍմբատ»։ Վարդան Արևելցին իր «Հաւաքումն պատմութեան» աշխատությունում գրել է․

Aquote1.png Հանգեան ի Քրիստոս ի չորեքհարիւր քսան եւ հինգ թուին, թողլով երիս որդիս, զՍմբատ, զԳագիկ եւ զԳուրգէն. որ եւ ի նմին աւուր առնու զթագն երէց որդին Սմբատ, որ Տիեզերակալ կոչեցաւ. սա զմեծանիստ պարիսպն Անւոյ շինեաց, եւ զկաթուղիկէն հիմնարկէ:
- «Հաւաքումն պատմութեան» ժամանակագրական աշխատություն, Վարդան Արևելցի, 13-րդ դարի հայ պատմիչ
Aquote2.png

Հետաքրքրական է, որ Մատթեոս Ուռհայեցին Կյուրիկեին հիշատակել է «Աղուանից թագաւոր» տիտղոսով՝ 974 թվականի Հովհաննես Չմշկիկ կայսեր արշավանքի կապակցությամբ Աշոտ Գ-ի կազմակերպած զորահավաքի մասնակիցների թվում։ Այնուամենայնիվ, Կյուրիկյաններն այդ ժամանակահատվածում Աղվանից հողերում դեռևս տիրույթներ չունեին: Գուրգանին հաջողվել է Լոռում անկախ թագավորություն ստեղծել միայն 982-ին՝ նույն տարում էիր Սալարյան Աբու ալ-Հայջայի կազմակերպած արշավանքից հետ։ Այսպիսով, Սմբատ Տիեզերակալ արքան չէր ցանկանում ներքին երկպառակտություն հրահրել և այդ իսկ պատճառով անցնցում կերպով եղբորը ճանաչում է «ենթակա անկախ արքա»։

Միևնույն ժամանակ սա վկայում էր հագարական արշավանքներից հյուծված Անիի Բագրատունյաց թագավորության կենտրոնական իշխանության աստիճանական թուլացման մասին։ Թեպետ Գուրգենին պարզապես մաս է հասնում հայրենական ժառանգության մի փոքր մասը, այնուամենայնիվ, վերջինս այն ստանում է կենտրոնական իշխանությանը անվերապահ ենթարկվելու պայմանով՝ ընդունելով ավագ եղբոր՝ հայոց արքայի գերագահությունը։

Կյուրիկե Ա-ի ղեկավարած պետությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև վրացիների քաղաքամայր Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ՝ Քասաղ ավան: Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Բագրատունյաց Հայոց թագավորությունը՝ ի դեմս հայոց արքա Սմբատ Բ-ի, ընդունում է Տաշիր-Ձորագետի թագավորության սահմանները 979 թվականին՝ Սանահինի վանք կատարած այցելության ժամանակ հրապարակած թագավորական հրովարտակով։

Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավորության տարածքում վեր խոյացած 10-13-րդ դարերի միջնադարյան հայկական վանքերն ու եկեղեցիները։

Հաղպատի վանական համալիրի առաջին տարրը՝ Սուրբ Նշան եկեղեցին, 976 թվականին հիմնադրել են Աշոտ Ողորմածն ու հայոց թագուհի Խոսրովանույշը՝ իրենց որդիներ Կյուրիկեի և Սմբատի արևշատության համար: Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը և հիմնել վանքի հոգևոր դպրոցը: 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ, Սուրբ Գրիգոր եկեղեցին և վանքի նախնական պարիսպը: 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։

Սանահինի վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին՝ Աբաս Ա Բագրատունու օրոք: 966 թվականին Աշոտ Գ Ողորմածն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիների արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը: 979 թվականին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանական համալիրը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև 11-րդ դարի կեսը), և Տաշիրքի թեմակալ է ձեռնադրվել Եսային:

Հաղարծինի վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս պատմիչ-մատենագիր Կիրակոս Գանձակեցին: Համալիրը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն՝ Հաղարծնի վանական համալիրը հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) զարգացած միջնադարի հայկական առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Ենթադրվում է, որ այստեղ հանգչում են Կյուրիկյանները[15]:

Գուրգենի մասին ժամանակաշրջանը նկարագրող պատմիչներն ու ժամանակագիրները շատ քիչ բան են հաղորդել, ինչը թողնում է ենթադրել, որ արտաքին սպառնալիքի բացակայության պայմաններում վերջինս երկրի ռազմաքաղաքական կյանքին գործուն մասնակցություն չի ունեցել` բավարարվելով իր թագավորության գավառական գործերը տնօրինելով: Նրա կառավարման տարիներին Անիի թագավորությունից վերջինիս փաստացի անկախությունը կրում էր միայն ձևական բնույթ։ Գուրգենը ակտիվորեն միջամտել է եկեղեցական գործերին, փորձել համաձայնեցնել թագավորության և հոգևոր թեմի աշխարհիկ և կրոնական սահմանները։ Շարունակել է մոր՝ հայոց թագուհի Խոսրովանույշի հիմնադրած Սանահինի և Հաղպատի վանական համալիրների կառուցապատումն ու հարդարումը։ 988 թվականին Տաշիր-Ձորագետի թագավորության բանակն օժանդակում է Տայքի կյուրապաղատ Դավթի և վրաց արքա Բագրատ Գ-ի համատեղ զորաշարժին, որն ուղղված էր աբխազաց Սմբատ թագավորի դեմ։ Երբ Սմբատ Տիեզերակալի կասկածներ հարուցած մահից հետո հենց նույն օրը գահակալում է նրա միջնեկ եղբայր Գագիկ Ա-ն, նա իրեն ենթարկվելու պայմանով ենթակա թագավորությունների գահերին վերահաստատում է ինչպես կրտսեր եղբորը` Գուրգենին, այնպես էլ հորեղբորը` Կարս-Վանանդի թագավոր Մուշեղին։

Կյուրիկեն Տաշիր-Ձորագետում թագավորում է մինչև 989 թվականը։ Հայտնի է, որ լինելով չափազանց կրոնասեր անձնավորություն, Գուրգենը ինքնովի հրաժարվում է թագավորական գահից իր կյանքի վերջին ութ տարիներն անցկացնում Սանահինում ճգնելով։ Հետագայում մահանալով՝ Գուրգենը թաղվում է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Aquote1.png Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ, արտաքուստ գտնվում է միապաղաղ, եռանկյունաձև քարից շինած մի գերեզմանաքար, որի գեղեցկությունը, ձևը և վրան քանդակված կամարաձև խորանների հետքերը հուշում են, որ նշանավոր մարդու գերեզման պիտի լինի այստեղ ամփոփված: Մոտենալով գերեզմանաքարին և շուրջն աճած խոտերն այս ու այն կողմ ցրելով՝ քարի երեսի մի անկյունում կարող ենք կարդալ հետևյալ տողերը. «Այս է հանգիստ Գուրգենայ՝ որդոյ Աշոտոյ Ողորմածին
- «Լոռիի Կյուրիկյան թագավորների պատմություն», Ղ. Մովսիսյան
Aquote2.png


Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Ա-ի մահվանից հետո Կյուրիկյանների թագավորության թագը ժառանգում է վերջինիս ավագ որդին՝ Դավիթը, ում հետ սկզբնապես գահակցում էր իր կրտսեր եղբայր Սմբատը։ Սակայն նա որևէ կերպ չէր առնչվում իշխանավարման գործերի հետ, քանզի բոլոր տեսակի արտոնությունները բացառապես վերապահված էին Դավթին, որն անվիճելիորեն առավել հմտորեն էր տիրապետում պետական և ռազմական գործերին։ Դավիթ Կյուրիկյանին վիճակված էր դառնալու հայոց պատմության ամենանշանավոր գահակալներից մեկը։ Վերջինս Տաշիր-Ձորագետի թագը ժառանգում է բավականին երիտասարդ տարիքում, թեպետև գահակալում է որպես հզոր արքա։

Նա իր կառավարման սկզբնամասում որոշակի կանխամտածվածությամբ իր պետության կենտրոնը դարձնում է հյուսիսային ծայրամասում ծվարած Շամշուլդե բերդաքաղաքը, ապա՝ ձեռնամուխ լինում թագավորությանը հյուսիսից և արևմուտքից՝ Տփղիսի արաբական Ջաֆարյան ամիրայությունից ու նրան ենթակա Դմանիսի ամիրայությունից, սպառնացող իրատեսական վտանգը վերացնելուն: Թշնամական տրամադրվածությամբ դրացիների նկատմամբ այդօրինակ հաջողությունը կենսական նշանակություն ուներ նաև Բագրատունյաց կենտրոնական իշխանության համար, քանի որ Տաշիր-Ձորագետի սահմանն ինքնին Հայոց թագավորության հյուսիսային դարպասն էր։ Հայտնի է, որ 990-ականների կեսերին առանց որևէ լուրջ ռազմական գործողությունների Կյուրիկյանների բանակը պաշարում է Դմանիսը՝ կործանարար հարված հասցնելով այդտեղ հաստատված արաբական ամիրայությանը։ Դրանից հետո Դմանիսի ամիրայությունը միացվում է Տաշիր-Ձորագետի թագավորությանը․ տարածքային ընդարձակման արդյունքում Լոռու թագավորության մյուս գավառներից ոստան Շամշուլդեի կտրվածությունը Շամշուլդե-Դմանիս ճանապարհի շնորհիվ վերացվում է, իսկ արևմտյան սահմանները դառնում են անվտանգ: Դմանիսի ամիրայության նվաճումը փոխում է տարածաշրջանի ռազմաքաղաքական պատկերը և ստեղծում ուժային նոր հարաբերակցություն, քանզի Դմանիսում հաստատված հագարացիների պարտությունից հետո ծայրաստիճան գրգռվել էին Տաշիր-Ձորագետի և Տփղիսի Ջաֆարյան ամիրայության հարաբերությունները։ Շուտով հարաբերությունների լարվածությունը վերաճում է բաց ռազմական գործողությունների, որոնց ընթացքում էլ Դավիթ Կյուրիկյանի բանակը հպատակեցնում է ամիրա Ալի իբն Ջաֆարին՝ գերագահություն և քաղաքական ազդեցություն ստանալով Տփղիսի ամիրայության նկատմամբ։ Ըստ Վարդան Բարձրբերդցու՝ Տփղիսի ամիրայի դեմ ճակատամարտում Դավիթ Ա-ն ապավինել է դաշնակիցներ Կարս-Վանանդի և Սյունիքի թագավորությունների զինակցությանը։

Պայքար Շադդադյանների դեմ և Գագի իշխանի ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս Կյուրիկեն Աշոտ Ողորմածի որդի Գուրգենի, նրա որդի Դավթի որդին էր։ Նրա հայր Դավիթը շինեց Լոռեն և տասներկու այլ բերդեր, որոնք թաղված են Սանահնի մեջ․․․

- Հատված Վարդան Արևելցու «Տիեզերական պատմություն» պատմագիտական երկից

Տաշիր-Ձորագետի արևելքում՝ Կուրի աջափնյակում, շուտով հաստատվում են քրդական ծագում ունեցող Շադդադյանները, որոնք հաճախակիորեն ասպատակում էին թագավորապատկան հողերը։ 985 թվականին Շադդադյանների գահը անցնում է Փատլուն Ա-ին, ով կարողանում է կարգի բերել բարբարոսների բանակն ու 1001 թվականին արշավանք սկսել Տաշիր-Ձորագետի թագավորության դեմ։ Հենց արշավանքի սկզբում սակայն Փատլունի զորքերը խայտառակ պարտություն են կրում Կյուրիկյաններից և ստիպված լինում նահանջել, մինչդեռ Դավիթ Անհողինը չի կարողանում զարգացնել ռազմական հաջողությունները և նվաճել նոր տարածքներ։ Գրեթե միևնույն ժամանակահատվածում Լոռու թագավորությունը դառնում է երկպառակտության թիրախ, քանզի Տաշիր-Ձորագետի թագը զավթելու մոլուցքով համակված Գագի իշխան Դեմետրեն ապստամբություն է բարձրացնում Դավիթ Անհողինի դեմ։

Դեմետրեն նախքան ապստամբությունն ընդունել էր քաղկեդոնականություն և իր որդուն՝ քաղկեդոնական ծիսակարգերով դարձրել Հնեվանքում Տաշիրի մամփայլ։ Անջատողական նկրտումներ ունեցող Գագի տանուտերը քաղկեդոնականություն ընդունելով ցանկանում էր շահել վրաց արքունիքի վստահությունը՝ Կյուրիկյանների դեմ հանելով նաև Կախեթ-Հերեթի և Աբխազիայի զորքերը։ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկն իր «Տիեզերական պատմություն» աշխատությունում գրել է․ «թողու զհաւատս հայրենի հայութեան և թիկունս օգնականի զՎիրս արարեալ»։ Շուտով Դավիթ Կյուրիկյանի զորքերը շարժվում են Գարդման և վճռական ճակատամարտում պարտություն մատնում Դեմետրեին։ Դրանից հետո Դավիթ Ա-ն վերջինիցս խլում է իր տոհմական կալվածքները և Գագ ամրոցը։ Դեմետրեն Կախեթ-Հերեթից զորակցություն չի ստանում այն պարզ պատճառով, որ վրաց արքայադուստր Զորակրցելն ամուսնացած էր Դավիթի հետ, ինչպես նաև արևելավրացական թագավորությունը չէր ցանկանում տարածաշրջանային նոր խնդիրներ։

Ապստամբություն Անիի Բագրատունյաց թագի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմանիսի նվաճումն ու Տփղիսի ամիրայությունը հնազանդեցումը, Գարդմանա իշխան Դեմետրեի խռովության ճնշումը, ինչպես նաև Կախեթ-Հերեթի թագավորության հետ մերձեցումը Դավիթ Կյուրիկյանին ստիպում է մտածել անկախ թագավոր դառնալու և Հայաստանում կենտրոնական իշխանության գլուխ կանգնելու մասին։ Այսպիսով, իր բաղձալի իղձն ի կատար ածելու նպատակով Դավիթ Ա-ն սկսում է կարգի բերել բանակը և առաջխաղանալ դեպի հարավ՝ փորձելով նախապատրաստվել կարևորագույն ռազմական գործողությունների։ Սակայն շուտով Բագրատունյաց արքա Գագիկ Ա-ն ինքն է գլխի ընկնում Դավթի մտադրության մասին և 1001 թվականի ձմռանը մեծ զորքով երթուղի է բռնում դեպի Տաշիր-Ձորագետի թագավորություն։ Բագրատունյաց հայոց թագավորության բանակը ներխուժում է Տաշիր և ապա առանց որևէ դիմակայության շրջապատում Շամշուլդեն, հաջորդիվ Գագիկ Ա-ն ավերում է վրաց դաշտը, ապա Գագ ամրոցով իջնում Աղստև: Եռամսյա արշավանքի ընթացքում Գագիկ Ա-ին հաջողվում է ճնշել ապստամբական նախատրամադրվածությամբ Լոռվա արքայի անջատողական ձգտումները և Տաշիր-Ձորագետը հաստատել ենթակա թագավորությունների շարքում։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Դավիթ Անհողինը գիտակցում էր իր անկարողությունը մեծաթիվ Բագրատունյաց բանակի առջև և այդ իսկ պատճառով շարունակաբար խույս էր գալիս սպասվելիք առճակատումից։ Գագիկի կողմից Շամշուլդեի պաշարումից հետո Տաշիր-Ձորագետի բանակը ասպատակում է Շիրակը՝ ավերելով Գագիկ արքայի բնակատեղիները։ Այդ քայլով Դավիթը Գագիկ Ա-ին ստիպում է հարցերը լուծել բանակցային եղանակով, արդյունքում՝ Շիրակավանում տեղի է ունենում ենթակա արքայի և հայոց շահնշահի հանդիպումը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Շիրակավանի հանդիպումը կազմակերպել է ամենայն հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին՝ Դավիթ Կյուրիկյանի խնդրանքով։

Aquote1.png Իսկ Դաւիթ եղբօրորդի Գագկայ…, սակաւ ինչ ամբարձեալ անհնազանդութեան մասամբ առ հօրեղբայր իւր Գագիկ... Եւ ուխտ խաղաղութեան հաստատեալ Տեառն Սարգսի` կալ ի հնազանդութեան Դաւթի, իբրև որդի առ հայր, և Գագկայ` հայրենի խնամով սիրել զնա
- Ասողիկ, «Տիեզերական պատմություն»
Aquote2.png

Սարգիս կաթողիկոսի միջնորդությամբ Դավիթ Անհողինը, որպես Տաշիր-Ձորագետի արքա, վերստին հավատարմության երդում է տալիս Բագրատունյաց թագին և Գագիկ Ա արքային՝ «երդվելով սիրել վերջինիս ինչպես հայր»։ Այնուամենայնիվ, ըստ Վարդան Արևելցու՝ Գագիկ Բագրատունին որպես պատիժ Լոռու թագավորությունից անջատում է Աղստևան գավառը՝ Կայան և Կայծոն բերդերով՝ դրանց տնօրինումը հանձնելով արքայազն Հովհաննես-Սմբատին։ Որոշ ուսումնասիրողներ Դավիթ արքայի «Անհողին» մականունը կապում են հենց այս իրադարձության հետ, իսկ ոմանք՝ կտրականապես ժխտում են այն։


Կախեթ-Հերեթի թագավորության նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամադավան վաչկատուն-քոչվորների շարունակական ասպատակությունները տարածաշրջանի քրիստոնեական պետություններին համախմբում է մեկ ընդհանուր նպատակի շուրջ և հենց այդպես էլ ամրապնդվում են հայ-վրացական հարաբերությունները։ Այնուամենայնիվ, ինչպես Տաշիր-Ձորագետն ու Անիի թագավորությունը, այնպես էլ Կախեթ-Հերեթն ու Աբխազիան համակված էին միավորել հայրենի հողերը սեփական դրոշի ներքո։ Բագրատունիներն ինքնին իրենց հավակնություններն ունեին Վրաստանի նկատմամբ, որը ցայտուն կերպով արտահայտված էր Դավիթ Անհողին արքայի քաղաքականության մեջ։ Դիվանագիտական նկատառումներից ելնելով, Դավիթն ամուսնանում է Կախեթի քորեպիսկոպոս Դավթի դուստր Զորակրցելի հետ։

1037 թվականին վախճանվում է անժառանգ գահակալ Կյուրիկե Գ-ն, որից հետո Կախեթ-Հերեթի գահին հաջորդում է նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդիներից Գագիկը։ Այս իրադարձությամբ Կախեթ-Հերեթում` արևելավրացական թագավորությունում, հաստատվում է Կյուրիկյանների կրտսեր ճյուղի ժառանգական իշխանությունը և, բնականաբար, այն ինքնաբերաբար հայտնվում է Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։

Բեկումնային այս իրադարձությունները հակոտնյա էին համավրացական միացյալ պետության ստեղծման իղձով համակված աբխազաց թագավոր Բագրատ Դ-ի շահերին և վերջինս փոխում է իր վերաբերմունքը Հայոց թագավորության նկատմամբ։ Այդ հանգամանքը պարզորեն տեսանելի է դառմում, երբ Շադդադյան նոր էմիր Աբու ալ-Ասվար իբն Ֆադլը 1040 թվականին հսկայական բանակով Գանձակի կողմից ներխուժում է Լոռու թագավորություն, այնինչ Բագրատ Դ-ն որդեգրում է չեզոք դիրքեր։ Կյուրիկյանների արքայատոհմը Արևելյան Վրաստանում կառավարում է մինչև 1103 թվականը, որից հետո թագն անցնում է Դավիթ Դ Շինարարին։

Պայքար Գանձակի ամիրայության դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված «Քարթլիս ցխովրեբա» աշխատությունից՝ Էկլեցի ճակատամարտը

Մեծ Փադլունը վատ ընթացք ուներ և ատում էր սույն թագավորության բոլոր գլխավորներին: Երբ Բագրատը տակավին դեռ մանուկ էր, ժողովեցին սույն թագավորության զորքերը, Լիպարիտի և Աբազայի որդի Իվանեի հետ խոսքը մեկ արին, եկավ նաև մեծ Կյուրիկեն` ռաների ու կախերի թագավորը, Հայոց արքա Դավիթը և Տփղիսի ամիրա Ջաֆարը, որից հետո սրանք բոլորը Կյուրիկեի զորահրամանատարությամբ հավաքվեցին Էկլեցի գետի ափին` Փադլունի դեմ արշավելու համար: Նրանք Փադլունին փախուստի մատնեցին և զորքը կոտորեցին՝ վերցնելով ավար ու անհամար գանձեր: Այդ ժամանակվանից մինչև մեռնելը Փադլունը չարությամբ էր լցված։

Դավիթ Ա Կյուրիկյանի ապստամբությունից հետո տարածաշրջանում միաժամանակ ոչ շահեկան դիրքերում են հայտնվում և՛ Բագրատունյաց Հայաստանը, և՛ Տաշիր-Ձորագետի թագավորությունը։ Երկիրն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու նպատակով Դավիթ Կյուրիկյանը երկրում անցկացնում է ռազմական բարեփոխումներ, համալրում զինված ուժերը։ 1020 թվականին մահանում է Գագիկ Ա Բագրատունին, իսկ նրա գահընկեց լինելուց հետո Բագրատունյաց թագն ու իշխանությունը միմյանց մեջ կիսում են վերջինիս երկու որդիները՝ Աշոտը՝ Աշոտ Դ Քաջ անվան ներքո և Հովհաննես-Սմբատը։ Մինչ այդ Աշոտը ապստամբել էր ավագության իրավունքով գահը ժառանգած Հովհաննես-Սմբատի դեմ և Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի արքայի օգնությամբ կարողացել պաշարել Անին։ Այս բաժանումից հետո Տաշիր-Ձորագետի թագավորությունը դե յուրե անցնում է Աշոտ Դ թագավորի վերահսկողության շրջանակում, թեպետև վերջինս որևէ կերպ չի կարողանում ներգործություն ունենալ Լոռու թագավորության արտաքին կողմնորոշման վրա։ 1039 թվականին մահանում է Աշոտ Քաջը և Հովհաննես-Սմբատը (Սմբատ Գ) վերստին անցնում է միանձնյա կառավարման։

Գանձակի էմիր Փատլունը ևս ստեղծել էր մարտունակ բանակ, որով նպատակ ուներ հպատակեցնել տարածաշրջանի քրիստոնյաներին։ Վարդան Արևելցի վարդապետ պատմիչն իր «Տիեզերական պատմություն» աշխատությունում Գանձակի ամիրայի զորեղացումը նկարագրել է հետևյալ կերպ․

Aquote1.png «տիրէ Խաչենոյ և Գորոզոյ և Սևորդեացն, և գոռ դնէ ընդ Գագկայ թագաւորին Ձորոյգետոյ, և ընդ Կիւրիկէի թագաւորին Աղուանից և ընդ Բագարատայ թագաւորին Վրաց, և նեղէր զնոսա:
- Վարդան Արևելցի, «Տիեզերական պատմություն»
Aquote2.png

Վարդան վարդապետի վկայության մեջ, կան որոշակի շփոթմունքներ․ պատմիչը Դավիթ Անհողին արքային շփոթվել է որդու` հետագայում Կախեթի թագավոր Գագիկի Ա-ի հետ: Ինչ վերաբերում է Աղվանից Կյուրիկե թագավորին, ապա նա Կախեթ-Հերեթի թագավոր Կյուրիկե Գ-ն է` Դավթի աներորդին: Գանձակի զավթիչների դեմ պայքարում հայ-վրացական միացյալ բանակին օժանդակելու պատրաստակամություն է հայտնում նաև Տփղիսի ամիրա Ջաֆարը, որը գիտակցում էր քրիստոնյաների պարտության դեպքում իր պետության կորուսվելու վտանգը։ 1031-ին դաշնակից զորքերը նախահարձակ են լինում և ռազմախուժում Շիրվան։ Էկլեցիի ճակատամարտում Գանձակի ամիրա Փատլունը խայտառակ պարտություն է կրում՝ ստիպված լինելով նահանջել լեռները։ Հայ և վրացի ռազմիկները կողոպտում են ամիրայությունը և մեծ ռազմավարով վերադառնում հայրենիք։ Լեոնտի Մրովելին իր քերթվածքում դեպի Շիրվան հայ-վրացական ռազմարշավի արդյունքների մասին գրել է հետևյալը․ «․․․նրանք Փադլունին փախուստի մատնեցին և զորքը կոտորեցին՝ վերցնելով ավար ու անհամար գանձեր: Այդ ժամանակվանից մինչև մեռնելը Փադլունը չարությամբ էր լցված»։

Աբու ալ-Ասվարի նվաճողական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փադլունի հրոսակների պարտությունից հետո անգամ Տաշիր-Ձորագետը անմասն չէր մնում տարածաշրջան ներթափանցած մուսուլման վաչկատունների ասպատակություններից։ Միևնույն ժամանակ Քարթլիի շուրջ ծագած սառը հակամարտության հետևանքով գրգռվել էին Լոռու հարաբերությունները Աբխազական թագավորության հետ։ Աշխարհաքաղաքական նման պայմաններում 1040 թվականին Առանից՝ Գանձակի կողմից, հյուսիսային Հայաստան է ներխուժում Շադդադյանների նոր էմիր Աբու-լ-Ասվարը, ում ղեկավարության տակ էր նաև Հերի և Ռավվադյանների բազմահազարանոց բանակը։

10-րդ դարում Կյուրիկյանների կողմից կառուցված Ախթալայի բերդի (Պղնձահանք) ավերակները, որը ժամանակին ամրացված էր բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում էին բրգանման եռահարկ աշտարակները:
Ստեղծված պայմաններում քրիստոնյաների բանակը ողջ գիշեր իր հերթին ռազմերթ իրականացրեց և փորձեց անակնկալի բերել թշնամուն, սակայն, արդեն լուսաբացին մոտենալով հակառակորդի բանակին, գտավ նրան մարտակարգով շարված:

Քրիստոնյաների բանակը հակառակորդի կենտրոնին հասցրած ծանր հեծելազորի և նրան կրկնած ծանր հետևակի ճակատային, ինչպես նաև թեթև հետևակի թևային համակցված հուժկու հարվածներով ջախջախեց հակառակորդի բանակին ու մատնեց փախուստի:

- Գուգարաց պաշտպանական ճակատամարտի նկարագրությունը

Վերջինս իր նախկինների պես փորձում էր գերակայության հասնել տարածաշրջանի քրիստոնեական տերությունների նկատմամբ՝ դառնալով գերիշխան։ Վերահաս վտանգը կանխելու նպատակով էական քայլեր է ձեռնարկում արշավանքի առաջին թիրախակետը համարվող Լոռու թագավորության գահակալ Դավիթ Անհողինը, որը Հովհաննես-Սմբատ Բագրատունուց պահանջում է Անիի ոստանիկ զորքերի օժանդակությունը մարտադաշտում։ Հակառակ պարագայում Դավիթ Անհողինը սպառնում է անձնատուր լինել՝ Հայաստանի հյուսիսային սահմանը հանձնելով քոչվոր զավթիչներին (այդ պարագայում անմիջական սպառնալիք էր ստեղծվում նաև Անիի թագավորության համար): Տեսնելով որկրամոլ արքայի անտարբերությունն այդ կապակցությամբ՝ Դավիթ Կյուրիկյանը ընդհուպ մինչև սպառնում է Շադդադյաններին զինակցել և պաշարել Շիրակը։ Հովհաննես-Սմբատը համոզվելով, որ այլևս կորցնելիք չունեցող Դավիթ Անհողինը վճռականորեն է նախատրամադրված, սահմանապահ Տաշիր-Ձորագետին ոչ միայն օգնական զորք է տրամադրում, այլև նաև ստիպում է նույնն անելու նաև Սյունիքի թագավոր Սմբատ Ա Սյունուն, որի տիրապետության տակ գտնվող Ծղուկ և Բաղք գավառներին ևս սպառնում էր Աբուլ-Ասվարի ավերածությունների վտանգը: Ճկուն դիվանագիտական միջոցառումների արդյունքում Լոռու թագավորության թիկունքում կռվելու պատրաստակամություն է հայտնում նաև աբխազաց Բագրատ Դ արքան։ Իսլամադավան թշնամու դեմ պայքարին կրոնական ու համաժողովրդական բնույթ հաղորդելու նպատակով` Դավիթ արքան դիպում է Աղվանից Հովսեփ կաթողիկոսին, որի գործուն ջանքերով պայքարին է միանում Հայոց Աղվանքից ամբողջ հոգևոր դասը և աշխարհազորի վերածված բազմահազարանոց ժողովուրդ: Զորաշարժին հաջորդած ճակատամարտում քանակապես գերակշռող Հերի, Ռավվադյանների և Շադդադյանների բանակը խայտառակ պարտություն է կրում, իսկ քրիստոնյաների զորքերը ազատագրում է զավթված հողերը և մեծ ռազմավարով վերադառնում հայրենիք։

Բագրատունյաց գահը զբաղեցնելու փորձ և Անիի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրանկարում պատկերված է, թե ինչպես է Բագրատունյաց Հայաստանի վերջին արքա Գագիկ Բ-ն Պետրոս Գետադարձի և Վեստ Սարգիսի ազդեցությամբ ներկայանում հունաց կայսր Բարսեղ Բ Բուլղարասպանին։

1041 թվականին Բագրատունյաց Հայաստանում ծագում է ներքաղաքական նոր ճգնաժամ, որը պայմանավորված էր նաև Աշոտ Քաջի, իսկ ավելի ուշ՝ հայրենի հողերը Բյուզանդիային կտակած Հովհաննես-Սմբատի մահվամբ։ Փաստորեն, առկախ գլխավոր սպառնալիքը Բագրատունիների կենտրոնական իշխանության անկումն էր, որը փաստացիորեն կնշանակեր պետականության կորուստ։ Հովհաննես-Սմբատից հետո Բագրատունյաց ազգապետ դառնալը (Կյուրիկյանները հանդիսանում էին Բագրատունիների կրտսեր ճյուղը) արյան իրավունքով Անիի թագը զբաղեցնելու հույսեր էր ներշնչել ինչպես արևմտամետ կողմնորոշում ունեցող Վեստ Սարգիսին, այնպես էլ Լոռու թագավոր Դավիթ Անհողինին, քանզի վերջինս ի սկզբանե հավակնություններ ուներ այդ թագի նկատմամբ։

Հայաստանի ավագանու հետ ձախողված բանակցություններից հետո, Դավիթ Կյուրիկյանը որոշում է իշխանությունը բռնազավթել «զենքի ուժով»․ նույն տարում Տաշիր-Ձորագետի ոստանիկ զորքերը պաշարում են «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անին, որ Բագրատունյաց տոհմի նստավայրն ու հայոց քաղաքամայրն էր։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ Դավթի բանակները ներխուժում են Շիրակ և հրի, սրի ու ավերի մատնում երկրամասը։ Որոշ պատմիչներ կարծում են, որ Լոռու թագավորի այդօրինակ քայլը նախ և առաջ բխում էր Բյուզանդական կայսրության շահերից․ վերջիններս չեն բացառում Դավիթ Անհողին-Թեոդոսիոս Մոնոմախոս հնարավոր համագործակցության հանգամանքը։ Այնուամենայնիվ, Դավիթ Կյուրիկյանին չի հաջողվում զավթել Անիի թագավորության գահը, քանի որ արդեն 1042 թվականին Պետրոս Գետադարձ կաթողիկոսը հայոց նոր թագավոր է օծում Աշոտ Քաջի որդի Գագիկ Բ-ին։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականությամբ «ի վիհն տառապանաց էած զազգս քրիստոնէից», որի արդյունքում էլ վերջինս պատմիչների կողմից արժանացել է անարգական «Դավիհ» մականվանը։ Հայոց գերիշխան դառնալու հերթական փորձը Դավիթ Անհողինն անում է 1045 թվականին, երբ բյուզանդական զորքերն արդեն իսկ ասպատակում էին Բագրատունյաց Հայաստանը՝ Հովհաննես-Սմբատի կտակն իրագործելու նպատակով։ Շուտով կաթողիկոս Պետրոս Գետադարձի և ազդեցիկ իշխան Վեստ Սարգսի գործողությունների հետևանքով Գագիկ Բ արքան հրաման է արձակում բացել Անիի դարպասները։ Մայրաքաղաքի անկումից հետո արքան գերեվարվում է, իսկ թագավորության տարածքը՝ բռնազավթվում հունական ուժերի կողմից։

Aquote1.png Իսկ քաղաքացի գլխավորները, որ Անիում էին նստում, տեսնելով, որ Գագիկը արգելափակվեց Հունաստանում, երբեմն մտածեցին քաղաքը հանձնել Դավթին, երբեմն` Դվինեցուն, որովհետև սրա քույրը Դավթի կինն էր...
- Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն»
Aquote2.png


Դավիթ Անհողինի կառավարման վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբխազաց Բագրատ Դ արքան, ով համակված էր համավրացական միացյալ թագավորության ստեղծման գաղափարներով և իղձով։

1045 թվականին անկում է ապրում Բագրատունյաց թագավորությունը և նույն տարում էլ Դավիթ Կյուրիկյանը սկսում է իր կառավարումը որպես անկախ թագավոր։ Անիի կործանումից հետո նման կարգավիճակում էին նայտնվել նաև մյուս ենթակա թագավորությունները՝ Կարս-Վանանդը, Արծրունյաց Վասպուրականը և Սյունիքը։ Դավիթ Անհողինի կառավարման վերջնամասը նշանավորվում է օրեցօր զորեղացող հյուսիսային հարևանի հետ արյունալի բախումներով։ Բագրատ Դ-ի օրոք Աբխազաց թագավորությունը մեծ զարթոնք էր ապրել՝ ընդհուպ մինչև ձեռնարկելով Վրաստանի միավորումը։ Այս ամենը հակոտնյա էր Լոռու թագավորության շահերին, քանի որ Արևելյան Վրաստանում իշխում էին Կյուրիկյան տոհմից սերվող արքաներ։ Արևմտավրացական (աբխազական) թագավորության Բագրատ Դ արքայի վերամիավորիչ գործունեությունը վտանգում էր Գագիկ Ա-ին պատկանող Կախեթ-Հերեթի թագավորության անկախությունը։ Սկզբնապես փորձելով զերծ մնալ Բագրատ Դ-ի հետ ուղղակի առճակատումից, Դավիթ Ա-ն սկսում է օժանդակել Աբխազաց թագավորության ապստամբական ուժերին, մասնավորապես՝ Գուգարաց Թռեղքի իշխան Լիպարիտ Բագվաշին։

Այս հանգամանքը սակայն ստիպում է կողմերին նախապատրաստվել զինված հակամարտության։ 1047 թվականին Լիպարիտը, որի հավաքած զորքի կազմում էին նաև Տաշիր-Ձորագետի և Կախեթ-Հերեթի ուժերը, պարտության են մատնում Բագրատ Դ-ին և վիրաաբխազական բանակին: Հատկանշական է, որ ըստ միջնադարյան մատենագրական վկայությունների՝ Բագրատի բանակում կռվել են նաև վիկինգներ (վարյագներ): Հայերը ժամանակավորապես կարողանում են պահպանել գերիշխանությունն արևելավրացական հողերում։ Տաշիր-Ձորագետի թագավորությունում Դավիթ Անհողինի կառավարումն ամենյան հավանականությամբ ավարտվում է 1050 թվականին։ Վերջինս հանդիսանում է Հայոց պատմության մեջ ամենաերկար կառավարած միապետը, ով անընդմեջ իշխել է 58 տարի։ Դավիթ Անհողինի մարմինն ամփոփված է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցում` հոր կողքին: Դավիթ Անհողինին հաջորդում է ավագ որդին՝ Գուրգեն-Կյուրիկեն՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը։ Դավիթ արքան Զորակրցելից ունեցել է ևս երեք որդիներ՝ Գագիկը, Ատրներսեհը և Սմբատը, ինչպես նաև մեկ դուստր՝ Հրանուշը։

Թուլացում և անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ա Կյուրիկյանի մահվանից հետո՝ 1048 թվականին Տաշիր-Ձորագետի թագավորության գահը ժառանգում է Գուրգեն-Կյուրիկեն՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը։ Կյուրիկեն իշխում է որպես անկախ թագավոր, իսկ բյուզանդական զորքերի կողմից Կարսի թագավորության նվաճումից հետո՝ վերջինս դառնում է Բագրատունիների հարստության ազգապետը։ Այնուամենայնիվ, Տաշիր-Ձորագետի շուրջ գրգռված աշխարհաքաղաքական բևեռացումը միապետության գոյության առջև առկախ գլխավոր խնդիրն էր, իսկ կայսերական Բյուզանդիան ստանձնել էր հայկական պետական միավորումների հպատակեցման գործը։ Այսպիսով, 1064 թվականին Կյուրիկե Բ-ն ստիպված է լինում ընդունել բյուզանդական գերագահությունը։

Ալփ-Արսլանի արշավանք և Կյուրիկե Բ-ի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի հայոց թագավորության վերացումից հետո Հայաստանի վրա հարձակվեց Տուղրիլի հորեղբորորդի Ալփասանը և ավերեց քսանչորս գավառ։ Նա սուլթանի զորագլուխն էր և նրա մահից հետո նոր սուլթան դարձավ։ Նա դարձյալ եկավ ու գրավեց նոր քաղաքը, որ վրացիները Ախալքալաք էին անվանում, և ապա՝ գրավեց նաև Սամշուլդեն։ Նա կնության է առնում Կյուրիկե թագավորի դստերը և վրաց արքայի եղբոր դստերը։

- Հատված Վարդան Արևելցու «Տիեզերական պատմություն» պատմագիտական երկից

Փորձելով վերացնել հայկական ռազմաքաղաքական ներուժը՝ կայսրությունն սկսում է զինվորական հարկ գանձել բնակչությունից։ Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը անպատիժ ասպատակելու լայն հնարավորություններ էր ընձեռում տարածաշրջան ներթափանցած հերթական վաչկատուն ցեղերի՝ սելջուկ-թյուրքերի համար։ Քոչվոր նվաճողներին հաջողվում է կարճ ժամանակահատվածում ստեղծել տարածաշրջանի զորեղագույն պետություններից մեկը՝ Սելջուկյան սուլթանությունը, որը, ինքնին, էական սպառնալիք էր նաև Բյուզանդիայի համար։ Նմանօրինակ քաղաքական պայմաններում հունաց կայսր Կոնստանտին Դուկասը սկսում է դաշնակիցներ փնտրել ամենաթիրախավորված տարածաշրջանում՝ արևելքում, և որպես իր բարեկամության նախանշան՝ Կյուրիկե Բ-ին շնորհում է սեփական դրամ հատելու իրավունք[16]։ Սակայն Կյուրիկեն առավել հակված էր պաշտպանելու սեփական երկրի ազգային շահերը և այդպիսով բացահայտ օժանդակություն ցույց չի տալիս Բյուզանդիային։

1064 թվականին սկսվում է Տուղրիլի իրավահաջորդ Ալփ-Արսլան Մուհամեդ իբն Դաուդի արշավանքը դեպի Հայաստան և Վրաստան։ Ալփ-Արսլանն արշավանքը սկսում է Ատրպատականի վրայով․ կարճ ժամանակ անց սելջուկ-թուրքերը Տփղիսի մատույցների մոտ ջախջախում են վրացական զորքերին և ներխուժում Գուգարք։ Մինչ այդ, հարավային Հայաստանում վերջիններս արդեն իսկ նվաճել էին Սյունիների տոհմական տիրույթները և կործանել Սյունյաց թագավորությունը։ Կյուրիկե Բ-ն ստիպված է լինում հանձնվել և իր ընդունել սելջուկների տիրապետությունը։ Չնայած Տաշիր-Ձորագետի թագավորության անձնատուր լինելուն՝ քոչվորները շարունակում են իրենց ավարառությունը հյուսիսային Հայաստանում։ Արիստակես Լաստիվերցին իր քերթվածքում առանձնակի սարսափով է գրում այս իրադարձությունների մասին, հատկապես՝ մեծ ցավով նկարագրում թագավորանիստ Լոռեի գրավման տեսարանը։

Արիստակես Լաստիվերցին իր «Պատմություն» («Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ վարդապետի…») երկում սելջուկների մասին գրել է հետևյալը․

Aquote1.png Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ: Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը: Հասնելով Հայաստան՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա... Aquote2.png

Սելջուկների՝ Վասպուրականի թագավորություն ներխուժման կապակցությամբ Թովմա Արծրունին գրել է․ «Նրանք ունեին արյունարբու գազանների բնություն, սարսափելի էին իրենց տեսքով, որովհետև նրանց դեմքերի կերպարանքը տեսնողներին զարհուրեցնում էր և ահաբեկում»։

Կյուրիկե Բ-ի հատած դրամները։ Դիմերեսին պատկերված է արքայի դիմապատկերը, դարձերեսին՝ հայալեզու արձանագրություն։

Պահպանելով դիվանագիտական հավասարակշռությունը՝ Կյուրիկե Բ-ին հաջողվում է պահպանել սեփական իշխանությունը Գուգարքում և Ուտիքում։ Կառուցապատելով բարբարոսների արշավանքների արդյունքում վնասված Լոռեն՝ 1065 թվականին այն դարձնում է թագավորության նստավայր։ Արտաքին սպառնալիքի վերացման պայմաններում նա եռանդորեն մասնակցել է Հայաստանի ներքին կյանքի կարևոր իրադարձություններին։ Հաջորդիվ Կյուրիկեն ստիպված է լինում բախվել հյուսիսային հարևան Աբխազաց թագավորության հետ, որը ծաղկում էր ապրում Բագրատ Դ-ի կառավարման տարիներին հետ: Փորձելով հակազդել սելջուկների ասպատակություններից ժամանակավորապես ազատված Տաշիր-Ձորագետին՝ Բագրատը Քվեշի անտառում ծուղակ է պատրաստում Կյուրիկե Բ-ի և նրա եղբայր Սմբատի դեմ, այնուհետև գերլով երկուսին՝ նրանց գամում է խաչափայտին: Լոքի և Կաքավաբերդի իշխանների միջնորդությամբ սակայն կնքվում է հաշտություն, որի շրջանակներում էլ Կյուրիկեի ազատության դիմաց Լոռին աբխազաց արքային է զիջում Շամշուլդեն: 1067 թվականին՝ միջադեպից երկու տարի անց, Տաշիր-Ձորագետի արքան օգտվում է Աբխազական թագավորության՝ քոչվորների արշավանքների արդյունքում թուլացած լինելու հանգամանքից և իր զորքերով ազատագրում բերդաքաղաքը։ Բացի այդ, հայկական ուժերը ավերում են նաև թագավորության ամբոբողջ սահմանամերձ շրջանները։ Հայոց կաթողիկոսությունն Անիում վերահաստատելու հույսով՝ 1081 թվականին Կյուրիկեն օժանդակում է Շիրակի եպիսկոպոս Բարսեղ Ա Անեցուն՝ Հաղպատում օծվելու կաթողիկոս։ Մեծ ջանքեր է գործադրում պահպանելու իր երկրի՝ Լոռու կիսանկախ վիճակը։

Այդ նպատակով 1088 թվականին վերջինս մեկնում է Խորասան և լավ ընդունելություն ստանում Մելիքշահից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետագա իրադարձությունները, նրան սոսկ բախտ էր վիճակված ապարդյուն ջանքեր գործադրելու՝ իր թագավորության գոնե կախյալ գոյությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Գուրգեն-Կյուրիկե Բ-ն մահանում է 1089 թվականին՝ դառնալով Տաշիր-Ձորագետի վերջին արքան, որն իշխում է թագավորության սկզբնադիր հողերի վրա։ Նրան հաջորդում են իր երկու որդիները՝ Աբասը և Դավիթը, որոնք կիսում են երկրի իշխանությունը միմյանց մեջ։

Սելջուկյան գերագահության ընդունումից հետո սկսվում է թագավորության լճացման ժամանակաշրջանը։ Կյուրիկե Բ-ի մահվանը հաջորդած ժամանակահատվածում Լոռու թագավորությունում միաժամանակ գահ են բարձրանում վերջինիս երկու որդիները՝ Դավիթը և Աբասը։ Եղբայրների կառավարման առաջին իսկ տարում՝ 1089 թվականին, վերսկսվում են սելջուկ-թուրքերի արշավանքները հյուսիսային Հայաստան, որոնք ուղեկցվում էին վայրագություններով ու ավարառությամբ։ 1111 թվականին Սելջուկյան սուլթանությունը մեծ բանակով ներխուժում է Լոռի և հանդիպում Աբաս Ա-ի զորքերի դիմադրությանը։ Երկու տարում վաչկատունները նվաճում են ամբողջ թագավորությունը, որի արդյունքում գահակալները ստիպված են լինում տեղափոխվել հայոց արևելից կողմանք։

Այսպիսով, 1113 թվականին Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, սակայն Կյուրիկյանները շարունակում են իրենց կառավարումը Ուտքաց աշխարհում։ Վերջիններս շուտով իրենց նախկին տիրույթները պաշտոնապես հանձնում են Դավիթ Շինարարին (Աղմաշենեբելի), որը օգտվելով Խաչակրաց արշավանքներից՝ հաջողել էր մարտադաշտում հաղթանակ կորզել սելջուկներից՝ փորձելով վերամիավորելով Վրաց թագավորությունը։

Տաշիր-Ձորագետի թագավորության իրավահաջորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրիկե Բ-ի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին հիմնադրված Քոբայրի վանքը։

Տաշիր-Ձորագետի թագավորության անկումից հետո Աբասը հաստատվում է Տավուշում, իսկ նրա եղբայր Դավիթը՝ Մածնաբերդում: Այսպիսով, Գուգարքի Բագրատունիները վերջնականապես նահանջում են Ուտիք՝ Շակաշեն և Գարդման՝ Լոռին, Ջավախքը և Կղարջքը թողնելով վրաց Բագրատունիներին (Բագրատիոնի)։ Տավուշի իշխանությունը գոյատևում է շուրջ երեք տասնամյակ՝ 1113-1145 թվականներին, իր գոյության ամբողջ ընթացքում պայքարելով Գանձակի ամիրայության դեմ։ Իշանության քաղաքամայր-ոստանը Տավուշ (Ցլիկ Ամրամի) բերդն էր։ Աբաս իշխանը, որը փաստորեն, Տավուշի առաջին և վերջին իշխանն էր, մասնակցել է Աղվանից կաթողիկոս Գրիգոր Ա-ի ձեռնադրմանը։ Իշխանությունը նվաճվել է Գանձակի ամիրայի զորքերի կողմից, և Աբասը հեռացել է եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ Ավելի ուշ, երբ վրացական բանակի հայ զորահրամանատարներ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը ազատագրում են Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Տաշիր-Ձորագետի, Սյունիքի և Կարսի թագավորությունները: Նշված տարածքներում հաստատվում են նոր իշխաններ կամ նախկին թագավորական տների շառավիղներ։ Զաքարյանների մի ճյուղը՝ Վահրամյանները, հաստատվում են Գագ ամրոցում՝ զբաղեցնելով Կյուրիկյանների երբեմնի տիրույթները։

Հընթացս Ուտյաց աշխարհի արևմուտքում Դավիթ Բ Կյուրիկյանը հիմնում է Մածնաբերդի իշխանությունը: Այդ ճյուղը Հայաստանի ավատատիրական տներից էր, ենթակա Զաքարյանների գերիշխանությանը և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ։ Փաստորեն՝ դա նախկին Տաշիր-Ձորագետի թագավորության արևելյան հատվածն էր, քանի որ արևմտյան հատվածը՝ Լոռին, միացվել էր Դավիթ Շինարարի թագավորությանը։ Դավիթ Բ-ին հաջորդնած Կյուրիկե Գ և Աբաս Բ թագավորների օրոք Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են։ Զաքարյան իշխանապետության հիմնադիրներ Զաքարեն և Իվանեն իրենց քրոջն ամուսնացնում են Աբաս Բ-ի հետ՝ ամրապնդելով սեփական իշխանությունը[17]:

12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձում ենեն Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել Մածնաբերդը, սակայն՝ ապարդյուն։ 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճում են մոնղոլները։ 1250-ական թվականներին մոնղոլական արշավանքներին մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին․ Աբասի քույր արքայադուստր Մարիամի ջանքերով հիմնադրվել է Քոբայրի վանքը։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը։ Կյուրիկյանների վերջին ներկայացուցիչները իշխում են Նոր բերդում։ Նրանք հիշատակվում են Վասակ Ա և Դավիթ (12-րդ դար), Վասակ Բ (13-րդ դարի սկիզբ) անուններով։

Արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Իշխել է Նշումներ
Կյուրիկե Ա 982-989 Սմբատ Տիեզերակալի եղբայրը, Տաշիր-Ձորագետի թագավոր
Դավիթ Ա Անհողին 989-1050 Կյուրիկե Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
Կյուրիկե Բ 1050-1089 Դավիթ Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
Աբաս Ա 1089-1113 Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
1113-1145 Տավուշի իշխան
Դավիթ Բ 1089-1113 Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
1113-1145 Մածնաբերդի իշխան
Կյուրիկե Գ 1145-1170 Մածնաբերդի իշխան
Աբաս Բ 1170-1176 Մածնաբերդի իշխան
Աղսարթան Ա 1176- Մածնաբերդի իշխան
Աղսարթան Բ Մածնաբերդի իշխան
Թաղիադին Ա Մածնաբերդի իշխան
Սարգիս Ա Մածնաբերդի իշխան

Կյուրիկյանների ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Գ Ողորմած
Անիի արքա (953-977)
( ?-991)
 
Խոսրովանույշ
Անիի թագուհի (953-977)
( ?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ Կախեթցի
Կախեթի քորեպիսկոպոս (976-1010)
( ?-1010)
 
 
 
Գուրգեն Ա Կյուրիկե
Լոռիի արքա (979-989)
( ?-989)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Զորակրցել
Լոռիի թագուհի (989-1048)
( ?)
 
Դավիթ Անհողին
Լոռիի արքա (989-1048)
( ?-1048)
 
Սմբատ Կյուրիկյան
Լոռիի արքա (989-?)
( ?)
 
Անհայտ անունով դուստր, Գագիկ Բ-ի կինը
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կյուրիկե Բ
Լոռիի արքա (1048-1100)
( ?-1100)
 
Հրանույշ թագուհի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Կյուրիկյան
Լոռիի արքա (1048-1058), Կախեթի արքա (1039-1058)
( ?-1058)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ Բ Կյուրիկյան
Լոռիի արքա (1089-1113), Մածնաբերդի իշխան (1089-1146)
( ?-1145)
 
Ռուզուքան թագուհի
 
Աբաս Կյուրիկյան
Լոռիի արքա (1090-1113), Տավուշի իշխան (1113-1145)
( ?-1058)
 
Մամքան թագուհի
 
Անհայտ անունով աղջիկ
 
Արփասլան
 
 
Աղսարթան Ա Կյուրիկյան
Կախեթի արքա (1058-1084)
( ?-1084)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թամար թագուհի
 
Կյուրիկե Գ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան (1146-1185)
( ?-1185)
 
Ռուսուդան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սարգիս Զաքարյան
 
 
Կյուրիկե Դ Կյուրիկյան
Կախեթի արքա (1084-1102)
( ?-1102)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ
 
Մամքան (Հասան Ջալալի կինը)
 
Ռուսուդան (Իվանե Օրբելյանի կինը)
 
Վանե (Դավիթի կինը)
 
Վասակ Ա Կյուրիկյան
Նոր-Բերդի իշխան
( ?)
 
Աբաս Բ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան (1185-1192)
( 1173-1192)
 
Նանա Զաքարյան
 
 
Աղսարթան Բ Կյուրիկյան
Կախեթի արքա (1102-1105)
( ?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մամախաթուն
 
Մինախաթուն
 
Ռուզուքան
 
 
 
 
 
Դավիթ Բագրատունի
Նոր-Բերդի իշխան (1102-1105)
( ?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վասակ Բ Բագրատունի
 
Անհայտ անունով դուստր
 
Աղսարթան Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան
( )
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կյուրիկե Դ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան (?-1232)
( ?-1246 հետո)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աղսարթան Բ Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան
()
 
Փահլավան
Մածնաբերդի իշխան
( )
 
Թաղիադին
Մածնաբերդի իշխան
( )
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սարգիս Կյուրիկյան
Մածնաբերդի իշխան
( )
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արտաշես Շահնազարյան, Տաշիր-Ձորագետի կյուրիկյան թագավորության առաջացումն ու կայունացումը
  2. Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas. The University of Chicago Press, 2001, p. 72.
  3. V. Minorsky. Studies in Caucasian History. — CUP Archive, 1953. — С. 102.: The family came to join the Armenian kings of Tashir (Dzoraget) and there was converted to the Armenian creed.(անգլ.)
  4. Andrew C. S. Peacock. Early Seljūq History: A New Interpretation // Routledge Studies in the History of Iran and Turkey. — Routledge, 2010. — Т. 7. — С. 131.By the middle of the eleventh century, the sole Armenian principalities that maintained some sort of independence were Siunik' and Tashir in Caucasia and Sasun to the west of Lake Van.(անգլ.)
  5. Ռ. Մաթևոսյան, Դիտողություններ Կյուրիկյանների պատմության վերաբերյալ:
  6. Ռիմա Բոյաջյան, Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետական հուշարձանների կառուցման գործում
  7. Լոռու մարզպետարան, Պատմական ակնարկ Լոռու հուշարձանների մասին
  8. The free dictionary,Tashir-Dzoraget Kingdom
  9. 9,0 9,1 Վահե Աթանեսյան, Դավիթ Անհողին. հայ գահակալներից ամենաերկարակյացը
  10. 10,0 10,1 Վահե Աթանեսյան, Կյուրիկե Բ
  11. Արևմտահայաստանի եւ Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան ԿեդրոնԵնթակա թագավորությունների առաջացումը
  12. Հայկական սովետական հանրագիտարան, Ժամանակագրություն
  13. Արևմտահայաստանի եւ Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Հայաստանի ինքնավարության վերականգնումը
  14. Գրիգոր Գրիգորյան,Սյունիքի թագավորությունը
  15. Թամարա Մինասյան, Հաղարծնի վանական դպրոցը
  16. Հայաստանի պատմության թանգարան, Դրամագիտական հավաքածու
  17. Հայ ժողովրդի պատմություն, 3-րդ հատոր, Հյուսիսային Հայաստանը 12-13-րդ դարերում