Կաքավաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գեղի (այլ կիրառումներ)
Coa Illustration Elements Building Castle.svg
Կաքավաբերդ
Կաքավաբերդի ամրոց.jpg
Տեսակմշակութային արժեք[1]
ՏեղագրությունՀայաստան Արարատի մարզ
Վարչական միավորԱրարատի մարզ[1]
ԵրկիրՀայաստան
Ընթացիկ վիճակկիսավեր
Կոորդինատներ: 40°7′9.8400000999958″ հս․ լ. 44°43′23.160000100008″ ավ. ե. / 40.119400000027773956° հս․. լ. 44.72310000002777741° ավ. ե. / 40.119400000027773956; 44.72310000002777741
Kakavaberd Վիքիպահեստում

Կաքավաբերդ (Գեղի բերդ, Քեղի բերդ), միջնադարյան բերդ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին (այժմյան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արևելք)։

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղիի ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Ամրոցից դեպի հյուսիս արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին և այլ շենքերի ավերակներ։ Գեղիի բերդը հիշատակվում է նաև Մուրացանի Գևորգ Մարզպետունի պատմավեպում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Մ. Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970