Արևելից կողմանք Հայոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Արևելից կողմանք հայոց» (չշփոթել Աղվանքի հետ), Արցախ և Ուտիք նահանգների միասնական անվանումը միջնադարում։ 428 թվականին, Արևելյան Հայաստանում Արշակունյաց հարստության վերացումից հետո, Պարսկաստանը Մեծ Հայքի ծայրակալ նահանգները միացրեց հարևան մարզպանություններին․ Գուգարքը՝ Վիրքին, Փայտակարանը՝ Ատրպատականին, Ուտիքն ու Արցախը՝ Աղվանքին: Կարճ ժամանակ հետո, հատկապես 451 թվականի ապստամբության պատճառով, պարսից արքունիքն ստիպված եղավ հպատակ մարզերին տալ որոշ արտոնություններ։ Այս հանգամանքից օգտվելով՝ Արցախը և Ուտիքը մարզպանության ներսում ձեռք բերեցին ինքնուրույնություն։ Այդ ժամանակվանից հիշյալ երկու նահանգների տարածքը հայկական աղբյուրներում սկսել է կոչվել «Արևելից կողմանք հայոց», «Արևելից կողմանք», «Հյուսիս-արևելքից կողմանք», «Արևելք», որովհետև այն Հայքի արևելյան (հյուսիսարևելյան) երկրամասն էր, նաև՝ «Աղվանից կողմանք»,«Աղվանք», քանի որ այն մտնում էր «Աղվանք» մարզպանության մեջ։ Արաբական տիրապետության հաստատումով բուն Աղվանքում ստեղծվեցին Շաքիի, Շիրվանի,Դարբանդի պետական միավորումները, և Անդրկուրյան երկրամասը կոչվեց հիշյալանուններով՝ դուրս մղելով դասական «Աղվանք» անունը։ Վերջին անվանումը մնաց միայն աջափնյա հայաբնակ մարզերի վրա, և «Արևելից կողմանք հայոց», «Արևելք», «Արևելից կողմանք» անունների փոխարեն առավել գործածական դարձան «Աղվանից կողմանք», «Աղվանք» անվանումները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից» աշխարհի, Ե․,1969: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961: Մնացականյան Ա․, Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, Ե․, 1966: Ուլուբաբյան Բ․, «Ալբանիա», «Աղվանք» և «Առան» տեղանունները, «ՊԲՀ», 1971, N: 3:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 32 CC-BY-SA-icon-80x15.png