Հակարի, գյուղ Արցախի ՀանրապետությանՔաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 34 կմ հարավ-արևելք՝ Հակարի գետի միջին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 131 մարդ է։ Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Գյուղից 1 կմ հեռու՝ ձորահովտում, պահպանվել են վաղմիջնադարյան Հակարի (XIX-րդ դ․՝ Ակերլու) բնակավայրերի ավերակները։ Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։