Մածնաբերդի իշխանություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մածնաբերդ (այլ կիրառումներ)
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Մածնաբերդ | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Կյուրիկյաններ | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն |
Մածնաբերդի իշխանություն, իշխանություն Մեծ Հայքի Ուտիք նահանգի արևմտյան մասում, 12-13-րդ դարերում։ Հիմնել է Կյուրիկե Գ-ի որդի Դավիթը (1113-1145) մոտ 1113 թվականին, երբ Կյուրիկյան թագավորության անկումից հետո հաստատվել է Մածնաբերդում։ Այդ ճյուղը Հայաստանի ավատատիրական տներից էր, ենթակա Զաքարյանների գերիշխանությանը և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ։
12-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդի իշխանության պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ։ Դավթի հաջորդներ Կյուրիկեի (1145-1170) և Աբաս (1170-1176) Ժամանակաշրջանից Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են։
12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել Մածնաբերդը, բայց՝ ապարդյուն։ 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները։ 1250-ական թվականներին մոնղոլական արշավանքներին (Նփրկերտ, Բաղդադ) մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի եկեղեցին և այլն)։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը։
Իշխանների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1113-1145 - Դավիթ Բ
- 1145-1170 - Կյուրիկե Գ
- 1170-1176 - Աբաս Բ
- 1176- Աղսարթան Ա
- Աղսարթան Բ
- Թաղիադին Ա
- Սարգիս Ա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 167)։ |