Աբաս Բ Կյուրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբաս Բ Կյուրիկյան
Աբաս Բ Կիւրիկեան
(3-րդ) Մածնաբերդի իշխան
1185 - 1192
 
Քաղաքացիություն՝ Մածնաբերդի իշխանություն
Ազգություն հայ
Ծննդյան օր 1173
Վախճանի օր 1192
Դինաստիա Կյուրիկյաններ
Հայր Կյուրիկե Գ Կյուրիկյան
Ամուսին Նանա Զաքարյան
Զավակներ Աղսարթան Ա Կյուրիկյան

Աբաս Բ Կյուրիկյան (1173 - 1192), Մածնաբերդի իշխան (թագավոր)՝ 1185 - 1192 թվականներին, Մածնաբերդի իշխան Կյուրիկե Գ-ի որդին, Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյան-Երկայնաբազուկների քրոջ՝ Նանա Զաքարյանի ամուսինը, Կյուրիկյանների թագավորական տոհմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբաս Բ Կյուրիկյանը ծնվել է 1173 թվականին Մածնաբերդի Կյուրիկե Գ իշխանի ընտանիքում: 1185 թվականին, երբ Աբասը դեռ 12 տարեկան էր, մահանում է նրա հայրը՝ Կյուրիկե Գ-ն, իսկ Աբասը քրոջ՝ Բավրինեայի խնամակալության տակ դառնում է Մածնաբերդի իշխան: 1190 թվականին Աբաս Բ-ն ամուսնանում է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյան-Երկայնաբազուկների քրոջ՝ Նանա Զաքարյանի հետ: 2 տարի հետո՝ 1192 թվականին, 19 տարեկան հասակում մահանում է:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 5