Աբաս Կյուրիկյան
Արտաքին տեսք
Աբաս Ա Կյուրիկյան | |
---|---|
Տաշիր-Ձորագետի թագավոր (Լոռի) | |
Իշխանություն | 1090-1113 |
Թագադրում | 1090 |
Լրիվ անուն | Աբաս Բագրատունի |
Տիտղոսներ | Տավուշի իշխան՝ 1113-1145 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Ծննդավայր | Լոռի բերդ |
Մահացել է՝ | 1145 |
Ազգություն | Հայ |
Նախորդ | Կյուրիկե Բ |
Ուղեկից | Վանենի թագուհի |
Թագավորական Տուն | Բագրատունիներ |
Տոհմ | Կյուրիկյաններ |
Հայր | Կյուրիկե Բ |
Հավատք | Քրիստոնեություն |
Աբաս Ա (ծննդյան թվականը անհայտ - 1145), Տաշիր-Ձորագետի թագավորության վերջին արքան (1090-1113)՝ Կյուրիկյանների (10-12-րդ դարեր) արքայատոհմից, Կյուրիկե Բ-ի որդին։ Կառավարել է եղբոր՝ Դավթի հետ։ Աբաս Ա-ի օրոք ուժեղացան սելջուկների ասպատակությունները։ Սելջուկները 1111-1113 թվականներին վերջնականապես նվաճեցին Տաշիր-Ձորագետի թագավորությունը։ Խուսափելով սելջուկյան թուրքերի ասպատակություններից՝ Աբասը 1113 թվականին հեռացել է Տավուշ և հիմնել առանձին իշխանություն՝ համանուն կենտրոնով։ 1139 թվականին օժանդակել է Աղվանից Գրիգոր Ա կաթողիկոսի ձեռնադրմանը։
1145 թվականին, Գանձակի Չոլի ամիրայի կողմից Տավուշի նվաճումից հետո, Աբաս Ա-ն ապաստանել է Մածնաբերդում՝ եղբոր մոտ[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1974. — հատոր 1. — էջ 15.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 8-9.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։ |