Սմբատ Բ Տիեզերակալ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սմբատ Բ Տիեզերակալ | |
---|---|
![]() | |
Սմբատ Բ Բագրատունի | |
Ծնվել է՝ | 940ակ. |
Մահացել է՝ | 989 |
Վախճանի վայր | Անի, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա |
Հաջորդող | Գագիկ Ա |
Ուղեկից | Կատրանիդե |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Աշոտ Ողորմած |
Մայր | Խոսրովանույշ |
Եղբայր(ներ) | Գագիկ Ա, Գուրգեն Ա |
Քույր(եր) | Սոֆի |
Հավատք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Սմբատ Բ Տիեզերակալ (? – 989 թվականներ), Հայոց թագավոր 977 թվականից։ Բագրատունիների արքայատնից։
958 թվականին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982 թվականին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ 987 թվականին Սմբատ Բ-ն նաև իր թագավորությանն է միացրել Դվինի ամիրայությունը։
989 թվականին Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը։
|