Ղևոնդ Երեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղևոնդ Երեցի արձանը Գյումրիում

Ղևոնդ Երեց, Ղևոնդ Վանանդնցի, եկեղեցական գործիչ, 5-րդ դարի կեսի հայ ազատագրական պայքարի (Վարդանանց պատերազմ) մասնակից։ Եղել է Մեսրոպ Մաշտոցի Սահակ Պարթևի աշակերտը։ Մասնակցել է Շահապիվանի ժողովին 444 թվականին։ 450 թվականի ամռանը գլխավորել է Անգղի բնակչության հարձակումը պարսիկ մոգերի վրա, որոնք փորձել են տեղի եկեղեցին դարձնել ատրուշան։ Մասնակցել է Ավարայրի ճակատամարտին 451 թվական, ելույթներով ոգևորել կռվողներին։ Քրիստոնեության ջատագովմանը նվիրված Ղևոնդի քարոզները, Պարսկաստանի նվաճողական քաղաքականության (որը զուգակցված էր հայերին հավատափոխ անելու հետ) պայմաններում, նպաստել են ազգայի և զատագրական պայքարին։ Ավարայրի ճակատամարտից հետո գերվել է, աքսորվել Ապար (այժմ՝ Ւորասան) աշխարհի Նյուշապուհ քաղաքը, ապա սպանվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 38 CC-BY-SA-icon-80x15.png