Հովհաննես Հասան-Ջալալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Հասան-Ջալալյան
Մահացել է1787
Մահվան վայրՇուշի, Ղարաբաղի խանություն
Ազգությունհայ

Հովհաննես Հասան-Ջալալյան (ծննդյան թվականն անհայտ - 1787, Շուշի), Գանձասարի կաթողիկոս (1763-87), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Եսայի Հասան-Ջալալյանի եղբորորդին։ Հայաստանի ազատագրության նպատակով կազմակերպական գործունեություն է ծավալել Արցախում և Արևելյան Հայաստանի մյուս գավառներում։ Գործակցել է Հովսեփ Էմինին, կապ պահպանել Էջմիածնի կաթողիկոսության, հնդկահայ ազատագրական խմբակի (Շահամիր Շահամիրյան, Մովսես Բաղրամյան) և ռուսահայ գործիչների (Հովհաննես Լազարյան, Հովսեփ Արղության) հետ։ Հովհաննես Հասան-Ջալալյանի նախաձեռնությամբ գումարվել են Արցախի մելիքների ու հոգևոր գործիչների ժողովներ, նամակներ հղվել ռուսական արքունիք՝ օսմանյան բռնապետության դեմ կռվելու պատրաստակամության հավաստիացումներով։ Հովհաննես Հասան-Ջալալյանի ռուսական կողմնորոշումը հարուցել է Շուշիի Իբրահիմ խանի թշնամանքը, որը, օգտվելով Կովկասյան պատերազմներում Ռուսաստանի զբաղվածությունից, 1787-ի գարնանը հարձակվել է Գանձասարի վրա, կողոպտել կաթողիկոսարանը, կալանավորել Հովհաննես Հասան-Ջալալյանին և սպանել տվել Շուշիի բանտում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png