Հովհաննես Լազարյանը ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի համալսարանական պանսիոնում, ապա՝ Պետերբուրգի գերմանական ուսումնարանում։ Ծառայել է ռուսական կայսերական գվարդիայում, արտաքին գործերի մինիստրությունում։ 1815 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձուն, 1836 թվականից՝ Ռուսաստանի արքունի սենեկապետ, 1837 թվականից՝ պետական խորհրդական։ 1826 թվականից հանդիսացել է Պերմի Լազարյանների գործարանի սեփականատերը։ 1938 թվականին օժանդակել է Խուդաբաշյանի հայ-ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ (հայերենիցռուսերեն)։ 1851 թվականին Լազարյան ճեմարանի նախակրթարանի բացման համար 60000 ռուբլի է նվիրաբերել։
Մահացել է Պետերբուրգում, թաղված է Պետերբուրգի հայկական գերեզմանոցի եկեղեցում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 470)։